Մնացուկային անտառներ, անաղարտ անտառներ և մարջանե ժայռեր: Ավստրալիայի դրախտային շրջան, որը երազում են այցելել ճանապարհորդության սիրահարները:

Քվինսլենդը, որը Ավստրալիայի հյուսիսարևելյան հատվածն է, զբաղեցնում է երկրի տարածքի գրեթե քառորդ մասը: Գեղեցիկ վայր: Աշխարհի հրաշալիքներից մեկը` Մեծ արգելախութը, ձգվում է 2000 կիլոմետր ափի երկայնքով:

Սանշայն – Քոստ և Ֆրեյզեր կղզին դրախտ են երկրի վրա, որոնք առաջարկում են մաքուր լողափեր, բյուրեղյա մաքուր լճեր և վայրի բնություն:

Քվինսլենդի հյուսիսային գագաթը ծածկված է արևադարձային անտառներով, որտեղ արդեն 150 միլիոն տարի է, ինչ ապրում են եզակի կենդանիներ և բույսեր: Ուղևորությունը Քվինսլենդ բնությունը տեսնելու հազվագյուտ հնարավորություն է, որը հազարամյակներ շարունակ պահպանվել է անձեռնմխելի:

Քվինսլենդը դա արև է, ծով և ավազ: Այն ներկայացնում է սպորտի էկզոտիկ տեսակներ, դայվինգ, զբոսանավեր և արշավներ: Սա կյանքի տոն է. Ֆրեյզեր կղզու վայրի դինգո շներից մինչև արևադարձային անտառներում կոկորդիլոսների ձագեր: Այստեղ կա բացարձակապես ամեն ինչ:

Քվինսլենդ նահանգը բացօթյա հանգստի կվինտէսենցիան է: Բայց նրա գեղեցկությունը հղի է վտանգներով:

Երբեք չգիտես, թե որ տարօրինակ կենդանին կարող է թփերից դուրս ցատկել կամ սողալ: Դա կարող է լինել նավակի մոտ ջրի երես դուրս եկած կոկորդիլոսը կամ թաքնված փշապոչը:

Արևադարձային անտառը լցված է վայրի կենդանիների ճիչերով, թռչուններով, որոնք պտտվում են մարջանային ժայռերի վրայով և հսկայական մողեսներով: Քվինսլենդում միշտ պետք է զգոն լինեք:

Բրիսբենի հարավում և հյուսիսում գտնվող հիասքանչ առափնյա հատվածի զգալի մասը լավ զարգացած է: Հարավում ոսկե ափը հիշեցնում է Մայամին, մինչդեռ հյուսիսում Սանշայն Քոսթը ավելի վայրի է և ձեռք չտրված:

Սպիտակ լողափերով և փոքր ծովախորշերով Սանշայն Քոսթ արևադարձային ափը ավստրալացիների սիրված հանգստի վայրն է: Գերժամանակակից Նուսա քաղաքամասը Սանշայն Քոսթի մարգարիտն է: Սա իդեալական հանգստավայր է, որն ունի գեղեցիկ կապույտ ծով, երկար ավազոտ լողափեր և սերֆինգի համար անթիվ ալիքներ:

Նուսայի ալիքները անկրկնելի են: Ի՞նչը կարող է լինել ավելի լավ, քան ալիքի մեջ ընկնելն ու կարողանալ այն սանձելը:

Առաջին խոսքերը, որոնք եվրոպացիները լսել են ավստրալիացի բնիկներից ՝ «Հեռու գնացեք»: Թվում է, թե Ավստրալիայի ողջ վայրի բնությունը նույն կարծիքին է: Կոալաների հետ միասին այստեղ են բնակվում նաև բազմաթիվ սարսափելի, մահացու վտանգավոր արարածներ: Մոռացեք շնաձկների մասին: Այստեղ կտեսնեք խայթող շոշափուկներով կուբամեդուզաներ, ծովային կոկորդիլոսներ, որոնք կարող են Ձեզ մեջտեղից կծել և սարդեր, որոնք կարող են ողջ-ողջ մարսել իրենց որսը:

Ավստրալիայի հայտնի կենդանիների հետ ծանոթանալու ամենաապահով միջոցը Նուսայի կենդանաբանական այգին է: Կենդանաբանական այգին ավելի շատ բնական անտառ է հիշեցնում: Կենդանաբանական այգու աշխատակիցները ջանասիրաբար հոգ են տանում իրենց կենդանիների մասին:

 

Քերնս

Քերնսից ավելի լավ վայր ստորջրյա լողի համար չկա: Այստեղ Ձեզ կառաջարկեն ստորջրյա բազմաթիվ էքսկուրսիաներ: Քաղաքը գտնվում է Մեծ արգելախութից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա: Ամբողջ աշխարհից այստեղ  են գալիս դայվերներ՝ նրա ստորջրյա աշխարհը ուսումնասիրելու համար: Արտաքին խութը անհավանական տեսարան է ներկայացնում, բայց ներքին խութը նույնպես չի հիասթափեցնի:

Սովորական էքսկուրսիան ներառում է ակվալանգով կամ դիմակով սուզում, ինչպես նաև լանչ, արշավ դեպի կղզի կամ մարջանե խութ: Մեծ արգելախութն այնքան խոշոր է, որ այն կարելի է տեսնել նույնիսկ լուսնից: Այն բաղկացած է փոքրիկ պոլիպներից:

Մեռած մարջանների փոխարեն կրաքարե կմախքները կազմում են քարանձավեր, նեղ կիրճեր, որոնցում ապրում են հազարավոր ձկներ և ծովային այլ կենդանիներ: Մեռնելուն պես խութը անընդհատ աճում և փոփոխվում է: Սուզվելով օվկիանոս՝ Դուք հայտնվում եք տարօրինակ ձևերի և գույների թագավորությունում: Անսովոր հուզիչ է տեսնել, թե ինչպես է  լողում ձկների վտառը կամ կատվաձուկը ջրի խորքից: Խութը դարձել է տուն նաև կրիաների համար: Այս կենդանիները 100 միլիոն տարի անփոփոխ են: Ստորջրյա աշխարհն այնքան հիասքանչ է, որ չես ուզում վերադառնալ ցամաք …