Ամանորյա Տոներն ավարտվեցին, անցյալում են սառնամանիքները, պատուհանի ետևում դեռևս ձյուն է նստած, բայց արդեն ուզում ես պայծառ արև և ջերմ ծովային քամի:  Ու՞ր մեկնել հանգստի գարնանը: Որպես տարբերակ, մենք առաջարկում ենք Ֆրանսիայի Լազուրային ափը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիցցան:

Նիցցան գարնանը

Գտնվելով ընդամենը 30 կմ հեռավորության վրա ողջ աշխարհին հայտնի Կաննից, այս փոքրիկ քաղաքը գրավում է հանգստացողներին ամբողջ աշխարհից կլոր տարին: Գերազանց հյուրանոցային ցանցը ապահովում է հարմարավետ և հաճելի սենյակներ, որտեղ կարող եք հանգրվանել, եթե մեկնում եք ռոմանտիկ ճանապարհորդության, կամ ընտանիքի հետ հանգստի:

Բնակլիմայական պայմանները այստեղ ամենահարմարն են լիարժեք հանգստի համար: Օդի ջերմաստիճանը գրեթե ողջ տարին մնում է նույնը, և տեղումների քանակը Ֆրանսիայի այլ շրջանների համեմատ քիչ է։ Մարտի կեսերից արևն արդեն բավականաչափ տաքացնում է օդը, ինչը հնարավորություն է տալիս ոտքով զբոսանք կատարել քաղաքում և շրջակա վայրերում։

Տարվա այս ժամանակահատվածը հաճախ քամոտ է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ միջինում ամսվա ջերմաստիճանը  +15-18 աստիճան է, դա բավական է, որպեսզի լողափում մի քիչ արևայրուք ընդունեք:

Լողափերում միշտ էլ բավականաչափ հանգստացողներ կան, և ավելի լավ է գտնել մի վայր, որտեղ քամին շատ ուժեղ չի լինի: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 13 – 15 աստիճանի սահմաններում, և հատկապես համարձակ զբոսաշրջիկները լողանում են Միջերկրական ծովի փիրուզագույն ջրերում: Ռուս զբոսաշրջիկների համար այս ջերմաստիճանը ոչ մի խոչընդոտ չի ներկայացնում, եթե համեմատենք Մկրտության ջրհորի մեջ լողալու հետ:

Նիցցայի լողափերը քարքարոտ են: Ավազային լողափեր այստեղ չեք գտնի: Հետևաբար, վերցրեք Ձեզ հետ փափուկ ծածկոցներ կամ սրբիչներ: Եթե իսկապես ուզում եք պառկել ավազի վրա, ուրեմն պետք է գնաք Վիլֆրանշ սյուր Մեր: Այն գտնվում է Նիցցայից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա, և այնտեղ հասնելը Ձեզ համար դժվարություն չի հանդիսանա:

Ինչ կարելի է տեսնել Նիցցայում և նրա շրջակայքում

Ուղևորվեք դեպի Սիմյե բլուրը, որը գտնվում է քաղաքի հին մասում: Շրջանում կան բազմաթիվ այլ տեսարժան վայրեր՝ վանք և եկեղեցի, որոնք օգտագործվել են Ֆրանցիսկյան վանականների կողմից 16-րդ դարից, մ.թ.ա. 1-ին դարում կառուցված Հռոմեական արենան և ամֆիթատրոնը, որտեղ տեղի են ունեցել գլադիատորական մարտերը, հռոմեական բաղնիքները, Մատիսի թանգարանը: Թանգարանում է գտնվում աշխարհահռչակ նկարչի աշխատանքների ամենամեծ հավաքածուներից մեկը։

Սիմյե բլուրից բացվում է քաղաքի և նրա շրջակայքի հիասքանչ համայնապատկերը: Իսկ մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանից գնացքները ուղևորվում են Գրաս, Փարիզ, Լիոն, Կանն, Տուլոն և Մարսել, ինչպես նաև Իտալիայում գտնվող Վենտիմիլյա:

Նիկոլայ II պողոտայում է գտնվում Նիկոլաևսկի տաճարը: Այն համարվում է Եվրոպայի ամենամեծ ուղղափառ տաճարը։

Եթե որոշել եք այցելել Նիցցան, ապա հեշտությամբ կարող եք  պատվիրել հարմարավետ թռիչք։ Դիմեք Cofrance SARL ընկերությանը։ Մեզ մոտ կարող եք պատվիրել թռիչք մասնավոր ինքնաթիռով դեպի աշխարհի ցանկացած կետ։