Ղրիմը ամենահայտնի տուրիստական ուղղություններից մեկն է: Ղրիմի թերակղզին մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Լինում են պարզապես գեղեցիկ վայրեր, լինում են տեսարժան վայրեր, բայց լինում են նաև խորհրդանիշներ: Ղրիմի խորհրդանիշն է համարվում Ծիծեռնակի բույն ամրոց-դղյակը: Սա սիրված վայր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև հենց տեղացիների համար, որը կարելի է տեսնել նաև Ղրիմին նվիրված բազմաթիվ բացիկներում, կամ լուսանկարներում:

Դղյակը կառուցված է զառիթափ ժայռի վրա, իսկ դրանից ոչ հեռու է գտնվում երազանքների ծառը, որտեղ կարող եք պահել ձեր ամենանվիրական երազանքները: Դիտահարթակներից բացվում են անհավանական համայնապատկերներ, որոնց համար արժե այցելել այս վայրը: Դղյակի ներսում պարբերաբար կազմակերպվում են նկարների ցուցահանդեսներ: Ծիծեռնակի բույնը գտնվում է Յալթայի անմիջական հարևանությամբ՝ նրանից ընդամենը տասը կիլոմետր հեռավորության վրա:

Читайте также:  Զալցբուրգ և Լճային երկրամաս

Ղրիմի թերակղզու մեկ այլ տեսարժան վայր է Ջուր-Ջուր ջրվեժը: Իրանական լեզվից «ջուր-ջուր»-ը թարգմանվում է որպես «աղմկոտ»:

Ջրվեժի բարձրությունը մեծ չէ՝ ընդամենը 15 մետր: Սակայն սա Ղրիմի ամենագեղեցիկ և ամենաջրառատ ջրվեժներից մեկն է: Բնության այս ստեղծագործությամբ ավելի լավ է հիանալ հեռվից, քանի որ ջրվեժը ոչ միայն աղմկոտ է, այլև վտանգավոր. ջրի հետ միասին քարեր են թափվում, որոնք կարող են ընկնել դիտորդների վրա: Ջրվեժի անմիջական հարևանությամբ՝ նրանից 200 մետր բարձրության վրա, կա համանուն «Ջուր-Ջուր» անվանումով կարստային քարանձավ: Սա Ղրիմի հարավային ափին գտնվող միակ հայտնի քարանձավն է՝ ստորգետնյա հոսքով:

Խերսոնես Տավրիկյան քաղաքը Ղրիմի հիմնական պատմական հուշարձանն է: Այստեղ մ. թ. ա. V դարում բնակություն են հաստատել հույները՝ ձևավորելով համայնք: Այստեղից նրանք սկսել են շարժվել դեպի Ղրիմի արևմուտք և արևելք: Այս տեսարժան վայրը կարելի է այցելել ինքնուրույն, կամ գրանցվել զբոսավարի հետ կազմակերպվող բազմաթիվ էքսկուրսիաներից մեկին և շատ հետաքրքիր բաներ իմանալ հունական սովորույթների, ավանդույթների ու լեգենդների մասին: Խերսոնեսոս Տավրիկյան ավերակներում շատ ուժեղ զգացվում է հին կապը Հունաստանի հետ։

Читайте также:  Բիբլիական Արարատ լեռ. Հայաստանի խորհրդանիշը

Մեկ այլ յուրահատուկ վայր, որը խորհուրդ է տրվում այցելել, Քամելեոն հրվանդանն է:

Այս վայրն ունի անհավանական գրավիչ էներգիա: Այն գտնվում է Կոկտեբել գյուղից երեք կիլոմետր դեպի արևելք՝ Տիխայա ծոցի ջրային տարածքում: Եթե մենք հրվանդանին նայում ենք թռչնի թռիչքի բարձրությունից, ապա այն իր գծերով հիշեցնում է մողեսի: Բայց իր անունը ստացել է ոչ թե դրա համար, այլ այն բանի, որ փոխում է գույնը՝ կախված օրվա ժամից և եղանակից: Եթե դուք մի քանի ժամ անցկացնեք հրվանդանի վրա, ապա կարող եք նկատել տարբեր գույների մինչև 20 երանգ: Գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են կավե թերթաքարերով, որոնք ունեն լույսը տարբեր կերպ արտացոլելու հատկություն: Այս վայրի այցելությունից ստացած տպավորություններն անմոռանալի կմնան երկար տարիներ:

Translate »