Կոստա Ռիկան փոքր պետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում ՝ Մեքսիկայի և Պանամայի միջև:

Կա մի հետաքրքիր փաստ. Կոստա Ռիկայում բժշկության մակարդակն այնպիսին է, որ այստեղ են գալիս գրեթե բոլոր հարևան երկրներից և ոչ միայն ծննդաբերելու համար, այլ նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ են բարդ վիրահատություններ, այդ թվում ՝ նորածինների համար: Սովորական ծննդաբերությունը հիվանդին կարժենա մոտ 2000 դոլար, որը ներառում է սնունդը և պալատում անցկացրած մեկ օրը: Կոստա Ռիկան Լատինական Ամերիկայի լավագույն երկրներից մեկն է բժշկական ծառայությունների որակով, հասանելիությամբ, և յուրաքանչյուր կոստառիկացի ունի պետական ապահովագրություն: Սա նշանակում է, որ բոլոր ծառայություններն անվճար են: Պետական ​​ապահովագրության գինը ամսական միջինը 40-50 դոլար է ` կախված աշխատավարձից: Այն ընդգրկում է բացարձակապես ամեն ինչ ՝ ստուգումներ, հետազոտություններ, վիրահատություններ և, իհարկե  ծննդաբերություն: Զարմանալի չէ, որ վերջին շրջանում Կոստա Ռիկայում ակտիվորեն զարգանում է բժշկական տուրիզմը:

Երբ փոքրիկ կոստառիկացին մեծանում է, ապա մանկապարտեզը  նրա համար նույնպես դառնում է անվճար, ընդ որում նրան բավական է մեծանալ ընդամենը երեք ամիս: Ավելին, երեխային կարելի է թողնել առավոտյան վեցից մինչև երեկոյան վեցը, իսկ եթե երկրորդ հերթափոխ կա, ապա մինչև ժամը տասը: Եվ ևս մեկ հետաքրքիր նրբություն. այդ հրաշալի և ամբողջությամբ բարեկարգված մանկապարտեզները վերցնում են այն ծնողների երեխաներին, ովքեր չեն կարողանում վճարել մասնավոր մանկապարտեզի համար: Բայց անկախ մանկապարտեզի մասնավոր, կամ պետական ​​լինելուց, ամենուր պարտադիր կա ճաշարան, և սննդակարգը մշակվում է արհեստավարժ սննդաբանների կողմից ՝ հիմնվելով երկրի ազգային խոհանոցի վրա, սակայն խոհանոցն ինքնին չի փայլում բազմազանությամբ:

Կոստա Ռիկայում չկան, ո՛չ փողոցների անուններ, ո՛չ տների համարներ: Բոլորը կողմնորոշվում են մոտակայքում գտնվող որոշ ճանաչելի վայրերով: Հետաքրքիր է նաև այն, որ պաշտոնական փաստաթղթերում ամեն ինչ նույնն է. նշվում են ճանաչելի կողմնորոշիչները, քանի որ կոնկրետ հասցե չկա, ուստի փոստատարի աշխատանքն այստեղ հեշտ չէ:

Բազմաթիվ հարցումների համաձայն, կոստառիկացիները աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են: Նրանք այդ փաստը բացատրում են նրանով, որ երբեք ոչ մի տեղ չեն շտապում, ապրում են չափավոր, չեն լարվում մանրուքներից և վայելում  են կյանքը: Բացի այդ, օվկիանոսը մոտ է և ունեն ծով մրգեր ամբողջ տարին: Եվ այս ամենը աշխատում է:

Տարբեր վարկանիշներով, որոնք չափում են, թե որքան երջանիկ են ապրում մարդիկ այս, կամ այն երկրում, Կոստա Ռիկան զբաղեցնում է առաջին տեղը:

Երկրի ամբողջ տարածքի մեկ քառորդ մասը զբաղեցնում են ազգային պարկերն ու արգելոցները: Ընդ որում, այգին այն չէ, ինչ պատկերացնում է ցանկացած մեծ քաղաքի բնակիչ: Բնական այգիներ համարվում են կուսական անտառները և ջունգլիները, որտեղ չկան բնակավայրեր, ճանապարհներ և հաղորդակցություն. դա բացառապես կենդանիների տարածք է: Ազգային պարկերում խստիվ արգելվում է ցանկացած մարդկային գործունեություն, էլ չենք խոսում վնասակարության մասին:

Օրինակ, Կոստա Ռիկայի տարածքում ցանկացած որսորդություն արգելվում է օրենքով և ավտոմատ կերպով հավասարազոր է որսագողության, իսկ պատիժը 5000 դոլարի տուգանք է և մի քանի տարվա ազատազրկում: Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոստա Ռիկայի քաղաքականության հիմնական ուղղություն է: Այս շարժումը սկսվել է դեռևս անցյալ դարում, երբ ամբողջությամբ լուծարվել է բանակը, իսկ դրա բյուջեն ուղղվել է բժշկությանը, կրթությանը և բնապահպանությանը:

Վայրի կենդանիների համար Կոստա Ռիկայում կան մի քանի վերականգնողական կենտրոններ և չկա ոչ մի կենդանաբանական այգի: Երկրի օրենքների համաձայն արգելվում է տանը պահել կենդանիներ, որոնք կարող են ապրել վայրի բնության մեջ:

Կոստա Ռիկայի փոքրիկ տարածքում բնակվում է ամբողջ մոլորակի կենդանի արարածների 5%-ը, նրանց թվում են և՛ կոկորդիլոսները, և՛ թունավոր օձերը և թե միջատները: Ուստի հրշեջներն այստեղ պատասխանատու են ոչ միայն հրդեհային անվտանգության համար, այլև գալիս են որպես փրկարարներ, եթե ինչ-որ թունավոր սարդ է մտել տուն, կամ պատահաբար վայրի կենդանի է այցելել, կամ էլ եթե ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ պիթոն է տաքացել: Զանգահարեք հրշեջներին. Կոստա Ռիկայի հրշեջները գրեթե ամեն օր նման զանգեր են ստանում: