Որտե՞ղ հանգստանալ այս տարի: Եվ ընդհանրապես պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ գնալ կորոնավիրուսի արագ տարածման պայմաններում: Որքա՞ն է ռիսկի մակարդակը ճանապարհորդության ընթացքում: Կփորձենք հնարավորինս օբյեկտիվ պատասխանել այդ հարցերին։

Ամբողջ աշխարհի լրատվամիջոցները լուրեր են տարածում վտանգավոր վիրուսի մասին։ Ռուսական հեռուստատեսությունը ակտիվորեն հորդորում է ռուսաստանցիներին ոչ մի տեղ չգնալ, այլ հանգստանալ հայրենիքի տարածքում: Հատուկ դրա համար են արվել տուրիստական գանձումները, բարձր գները, սպասարկման ցածր մակարդակը՝ ամեն ինչ նրա համար, որպեսզի կոտրեն հանգստանալու ցանկությունը ամառային արձակուրդների ընթացքում։

Եվ որ ամենակարևորն է՝ հայրենիքում չկա ոչ մի վիրուս, իսկ ռուս բժիշկները անպայման կօգնեն, եթե ինչ-որ բան Ձեզ հետ պատահի։ Դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ շատ տխրեցնող է…

Շատերն արդեն որոշել են, որ այս տարի ոչ մի տեղ չեն գնա, քանի որ Չինաստանում սարսափելի և անհասկանալի բան է կատարվում:

Իսկ Դուք պատրաստվում ե՞ք Չինաստան գնալ: Օրինակ, Թուրքիան գտնվում է բոլորովին այլ վայրում։ Նույնպես սարսափելի՞ է։ Սարսափելի՞ է նաև փողոց դուրս գալը , որտեղ թափառում են անտուն շների խմբեր, տանիքից կախված են մեծ սառցե բեկորներ։ Բայց ամենից սարսափելին այլ երկիր թռչելն է և այնտեղ վարակվելը:

Անհասկանալի դիրքորոշում է։ Դուք կարող եք վարակվել վիրուսով ցանկացած վայրում, նույնիսկ տանը, թեկուզ մեկ այլ երկրում։ Բացի կորոնավիրուսից, նաև կարելի է վարակվել միլիոնավոր տարբեր հիվանդություններով, ընդ որում, ավելի հավանական է, հենց Թուրքիայում վարակվել ռոտավիրուսով, ինչ-որ մաշկային հիվանդություններով կամ ստամոքսի խանգարում ստանալ, քան նոր չինական վիրուսով վարակվել:

Այնպես որ, գուցե դեռ որոշեք գնալ մեկ այլ երկիր հանգստանալու, հակառակ բոլոր վիրուսներին։ Գնալ կամ չգնալ, յուրաքանչյուրը որոշում է ինքնուրույն:

Հարկ է միայն նշել, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել ցանկացած վայրում:

Ինչպես սովորական գրիպը, կորոնավիրուսը սիրում է ավիտամինոզով, վատ էկոլոգիայից թուլացած և ցածր իմունիտետով մարդկանց։ Հետևաբար, ուղևորությունը դեպի ծովը, արևը և մրգերը միայն օգտակար են։ Եվ, իհարկե, վերջին նորությունները ստիպում են զբոսաշրջիկներին մտածել, թե որ երկրներն են նպատակահարմար հանգստանալու համար, որտեղ կորոնավիրուս չկա:

Ամենավտանգավոր վայրերը, որտեղ կարելի է վարակվել նոր վիրուսով Չինաստանն է, Հոնկոնգը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը։

Այդ ժամանակ ո՞ր երկրներում հանգստանալ։ Ո՞րտեղ չկա կորոնավիրուս:

Հայտնի ուղղություններից, որոնք դիտարկվում են զբոսաշրջիկների կողմից, կարելի է առանձնացնել հետևյալները ՝ Թուրքիա, Եգիպտոս, Դոմինիկյան Հանրապետություն, Մեքսիկա, ԱՄԷ, Կուբա, Թունիս։ Հատկապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Նրանք, ովքեր նախատեսում են իրենց արձակուրդը մարտ-ապրիլ ամիսներին, պետք է հաշվի առնեն այս տարբերակը: Նկատվում է Վիետնամի և Թաիլանդի ուղղությամբ պահանջարկի նվազում։ Բայց հենց գները իջնում են, մարդիկ մոռանում են իրենց վախերը և, իհարկե, ընտրում են շահավետ առաջարկները։

Դիտարկենք Թաիլանդը։ Այս ուղղությունը ընտրելու առաջին պատճառը՝ Չինաստանից հեռավորությունն է։ Բացի այդ, այս պահին երկրում պահպանվում է տաք չոր կլիման, երբ կարող եք պառկել լողափին, արևայրուք ընդունել և լողանալ։ Չնայած Չինաստանից զգալի հեռավորությանը, երկիրն այնուամենայնիվ տուժել է ստեղծված իրավիճակից: Տուրիստական հոսքը դեպի Թաիլանդ զգալիորեն նվազել է, և հիմնական պատճառը, չինացի զբոսաշրջիկների բացակայությունն է։

Եվս մեկ առաջարկվող ուղղություն՝ Վիետնամ։ Շատ զբոսաշրջիկներ չեն ցանկանում մեկնել Վիետնամ, բացատրելով դա նրանով, որ այն մոտ է Չինաստանին: Սակայն, եթե պահպանեք վիրուսի կանխարգելման կանոնները, ապա այստեղ հանգստանալը միանգամայն իրական է:

Եվս մեկ հետաքրքիր ուղղություն ՝ Գոա։ Հնդկաստանում հանգստանալը վատ գաղափար չէ։ Ձմռանը այստեղ պահպանվում է չոր կլիման և շոգը։ Մնում է միայն ընտրել, թե որտեղ կանգ առնել՝ Հյուսիսային, թե Հարավային Գոայում։

Հանգստի համար կարելի է դիտարկել նաև Կուբան։ Այստեղ եղանակը արևոտ է, ծովը տաք և ունի հարմարավետ հանգստի բոլոր պայմանները։

Եվ, իհարկե, Շրի Լանկան։ Այստեղ լավ եղանակ է և անվտանգ պայմաններ։ Դիտարկեք Շրի Լանկայի հյուսիսային մասը, որպեսզի արձակուրդը հաջողվի: Իրավիճակը Շրի Լանկայում նույնն է, ինչ շատ այլ երկրներում։ Այստեղ նվազել է տուրիստների հոսքը, և Շրի Լանկան իջեցրել է իր տուրերի գները։ Հետևաբար, թռչել, թե ոչ, դա Ձեր ընտրությունն է:

Մի քիչ խոսենք անվտանգության և կանխարգելման միջոցառումների մասին: Արդեն պարզվել է, որ կորոնավիրուսը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային, այլև կոնտակտային ճանապարհով։ Հետևաբար, միայն դիմակները  վարակվելուց չեն փրկի։ Դուք պետք է ուշադիր հետևեք Ձեր ձեռքերին, չդիպչեք դեմքին, աչքերին, քթին կեղտոտ ձեռքերով։ Հետևեք անձնական հիգիենային։ Դիմակը պետք է փոխվի յուրաքանչյուր 4 ժամը մեկ, իսկ ձեռքերը պետք է լվանալ օճառով առնվազն 20 վայրկյան։

Եթե որոշել եք պատվիրել մասնավոր չվերթ Ձեզ անհրաժեշտ ուղղությամբ, դիմեք Cofrance ընկերությանը։ Մենք առաջարկում ենք թռիչքի, անհրաժեշտ վայր ավտոմեքենայով տեղափոխման և բնակարանների վարձակալության լավագույն պայմանները։