Ո՞ր ինքնաթիռին է նման ՏՈւ-204- ը։ Ինչու՞ են դրանք այդքան քիչ: Ինչպե՞ս են այն նախագծել և ստեղծել։ Ի՞նչ վթարներ և աղետներ են պատահել նրա հետ: Այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք ստորև:

 

Այսպիսով, ՏՈւ-204 …

Սա միջին հեռավորության թռիչքի համար նախատեսված նեղ ֆյուզելյաժով օդանավ է: Այն պլանավորվել էին որպես ՏՈւ-154- ին այլընտրանք: Արտադրությունն իրականացվել է AVIASTAR-SP գործարանում: Մոդելի հիմնական խնդիրը չափազանց երկար մշակման աշխատանքներն էին: Եվս մեկ  խնդիր էր այն, որ ինքնաթիռը հայտնվել էր մի ժամանակ, երբ ավիացիայի ոլորտը անուշադրության էր մատնված: Քաղաքական և տնտեսական իրադարձությունները ստվերում էին թողել մնացած բոլոր ոլորտները:

Խնդիրն ամենևին էլ մռայլ 90-ականների մեջ չէր։ Բանն այն էր, որ  Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոն մոտ 13 տարի չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ ինքնաթիռ կառուցել: Օդանավի կոնցեպցիան մեկ անգամ չէ որ փոփոխության է ենթարկվել, այն էլ՝ արմատապես:

Նախագծի հենց սկզբում դա իրենից ներկայացնում էր ֆյուզելյաժի պոչում  երկու շարժիչ ունեցող ինքնաթիռ: Մոդելը ՏՈւ-134 էր հիշեցնում, բայց շարժիչները ՏՈւ-154- ից էին: 70-ականների կեսերին դա արդեն լրիվ այլ նախագիծ էր, որի հիման վրա պետք է ստեղծեին արդեն երեք շարժիչանի ինքնաթիռ: Երկու շարժիչ թևի տակ հենասյուների վրա և մեկն էլ ողնափայտի վրա։ Միացյալ Նահանգներում այս սկզբունքով մշակված ինքնաթիռները վաղուց ուղևորներ էին տեղափոխում: Դա LOCKHEED L – 1011 TRISTAR լայն ֆյուզելյաժ ունեցող ռեակտիվ ինքնաթիռն էր և MCDONNELL DOUGLAS DC-10 լայն ֆյուզելյաժ ունեցող, տուրբոռեակտիվ շարժիչներով ինքնաթիռը: Մշակման փուլում գտնվող ՏՈւ-204- ը համեմատելով նշված արտասահմանյան անալոգների հետ, անհնար է չնկատել մոդելների նմանությունը:

1981 թ.-ին նշանակվեց ավիացիոն արդյունաբերության նոր նախարար` Ի.Ս. Սիլաևը: Նա պահանջեց ստեղծել ուղևորատար ինքնաթիռ, որը կհամապատասխաներ BOEING-757- ի, BOEING-767- ի, ինչպես նաև AIRBUS-300- ի մակարդակին: Եվ 1986 թ.-ի սկզբին կառավարությունը որոշեց վերջապես հաստատել ՏՈւ-204 նախագիծը այն տեսքով, որով այժմ այն հայտնի է:

Առաջին անգամ ՏՈւ-204 նոր մոդելը օդ բարձրացավ 1989 թվականի հունվարի 2-ին: Սերիական արտադրությունը սկսվեց 1990 թ.-ին: Ի վերջո ի՞նչ եղավ: Ինքնաթիռը պատրաստ էր արտադրության, բայց երկիրը փլվում էր աչքի առաջ: Կառավարությունը ծրագրել էր մինչև 2000 թվականը արտադրել 530 հատ ՏՈւ-204 ինքնաթիռ: Սակայն սահմանված ժամկետում կարողացան արտադրել միայն 24-ը: Ստացվեց, որ երկիրը թևակոխեց նոր դար`  ՏՈւ-154-երի հնացած պարկով:

Արդյունքում ի՞նչ ստացվեց տուպոլևցիների մոտ: Համեմատենք ՏՈւ-204-ը և BOEING-757-ը: Տեսողաբար, երկու օդանավերը 99% -ով իրար նման են: Ամենայն հավանականությամբ, հենց BOEING-757-ն էին մշակողները որպես հիմք ընդունել ինքնաթիռի ստեղծման ժամանակ: Մոդելներն այնքան նման են իրար, որ առաջին հայացքից ավիացիայի սիրահարները դժվարանում են տարբերել սովետականը ​​ամերիկյանից:

Երկու ինքնաթիռները կառուցված են նույն սխեմայով։ Դրանք իրենցից ներկայացնում են երկշարժիչանի ցածրապլաններ, որոնք ունեն երկու տուրբաօդափոխիչային շարժիչներ, նետաձև թևեր և մեկ ողնափայտով  «փետրավորություն»: BOEING-757- ի առաջին չվերթը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 19-ին: Իսկ ՏՈւ-204- ը առաջին անգամ օդ բարձրացավ 1989-ին ՝ 7 տարի անց: Դա է տարբերությունը: Եթե ՏՈւ-204- ը միաժամանակ Բոինգի հետ միասին օդ բարձրանար, միգուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր: Ավաղ:

Ամերիկացիներն դադարեցրեցին BOEING-757- ի արտադրությունը 2004 թվականին: Ամբողջ ժամանակահատվածի ընթացքում արտադրվել է 1050 օրինակ, իսկ ՏՈւ- 204-ից արտադրվել է ընդամենը 82 միավոր: Դրանցից հիմա թռիչքներ է իրականացնում կեսից ոչ ավելին:  Անպատշաճաբար շատ են թողարկվել ՏՈւ-204-ի տարբեր մոդիֆիկացիաներ։ Սակայն մոդիֆիկացիաներից և ոչ մեկը առևտրային տեսանկյունից մեծ հաջողություն չհասավ։

Ամենաուշագրավ տարբերակները.

  • ՏՈւ-204-100 – օդանավի բազային տարբերակը` 6800 կիլոմետր թռիչքի հեռավորությամբ և մինչև 210 ուղևոր տարողունակությամբ: Նման ինքնաթիռներն այժմ շահագործվում են ռուսական RED WINGS ավիաընկերության կողմից: Նրա պարկում առկա են այս տեսակի 8 օդանավ։
  • ՏՈւ-204-300 – այս մոդիֆիկացիայի ֆյուզելյաժը կարճեցվել է 6 մետրով և ավելացվել է թռիչքի հեռավորությունը մինչև 9000 կմ: Միևնույն ժամանակ, ուղևորների թիվը նվազել է ՝ 210-ից դառնալով 162։
  • ՏՈւ-214 – ավելացվել էր առավելագույն թռիչքային քաշը մինչև 110 տոննա, իսկ կոմերցիոն ծանրաբեռնվածությունը ՝ մինչև 25 տոննա: Անձնակազմը կրճատվել էր 3-ից մինչև 2 օդաչու:

 

Մի փոքր ՏՈւ-204- ի մասնակցությամբ պատահարների և աղետների մասին

2002 թ.-ի հունվարի 14-ին ՏՈւ-204 ինքնաթիռը, որը կանոնավոր թռիչք էր իրականացնում, վթարային վայրէջք կատարեց Օմսկում: Վայրէջքի ուղուց 15 կմ հեռավորության վրա երկու շարժիչները կանգ առան: Ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք կատարեց,  չնայած, որ աննշան վնասվածքներ էր ստացել, քանի որ դուրս էր եկել թռիչքավայրէջքային ուղուց:

8 տարի անց ՝ 2010 թվականի մարտի 8-ին, նույն օդանավը վթարի ենթարկվեց: Դոմոդեդովո օդանավակայանում վայրէջքի պատրաստվող ինքնաթիռը, վատ տեսանելիության պայմաններում, իջավ թռիչքավայրէջքային ուղուց երկու կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում անձնակազմի միայն 8 անդամներն էին։ Բարեբախտաբար, բոլորն էլ ողջ մնացին։ Ծառերի հետ բախման արդյունքում ինքնաթիռը ուժեղ վնասվել էր, և ի վերջո շահագործումից դուրս գրվեց:

Սակայն 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ինքնաթիռի վթարի հետևանքով մարդիկ զոհվեցին։ ՏՈւ-204- ը Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է գալիս թռիչքավայրէջքային ուղուց,  բախվում մայրուղու ցանկապատին և կործանվում: Մահացան անձնակազմի 8 անդամներից 5-ը: Օդանավում ուղևորներ չկային:

Ամփոփենք. ՏՈւ-204- ը իր ժամանակի համար արդիական ինքնաթիռ էր, սակայն նա անհաջողակ էր: Նա հայտնվեց սխալ ժամանակ և սխալ տեղում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այն նախագծեին և արտադրեին չինացիները: Իրենց տնտեսական հզորությամբ և պոտենցիալով նրանք կարող էին մրցել BOEING- ի և AIRBUS- ի հետ: Բայց թող նրանք զբաղվեն իրենց մշակումներով, իսկ ՏՈւ-204-ը իր ճակատագիրն ունի:

Cofrance ընկերությունը վարձակալությամբ է տրամադրում ցանկացած մոդելի և մոդիֆիկացիայի օդանավեր: Համաճարակի պայմաններում ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում մասնավոր ավիացիայի ծառայություններից: Այն հուսալի է, հարմարավետ, արագ: Բոլոր ինքնաթիռները յուրաքանչյուր թռիչքից առաջ հատուկ մշակում են անցնում: Կարող եք վստահ լինել, որ չեք վարակվի վտանգավոր վիրուսով ՝ ի տարբերություն քաղաքացիական ավիացիայի կանոնավոր թռիչքների դեպքում: Հոգ տարեք Ձեր և Ձեր սիրելիների մասին. Պատվիրեք շահավետ պայմաններով մասնավոր թռիչքներ մեր ընկերությունից: