Միջերկրածովյան Կիպրոս կղզու հարավային մասը պաշտոնապես կոչվում է Կիպրոսի Հանրապետություն: Այս գեղեցիկ դրախտը լցված է ջերմությամբ և մշակույթով, որին անհնար է դիմակայել:

Անկախ այն հանգամանքից պլանավորել եք հանգստանալ Միջերկրական ծովի ափին կամ ծանոթանալ հունական դասական ճարտարապետությանը, Կիպրոսը հարմար է երկուսի համար էլ: Զարմանալի չէ, որ այն այդքան մեծ պահանջարկ է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այստեղ միավորված է ամեն ինչ: Զբոսաշրջիկները այստեղ են գալիս ոչ միայն պատմության, այլ նաև ծովի, արևի և բնության համար: Այստեղ կա ամեն ինչ: Քաղաքի կենտրոնից հասանելիություն կունենաք լողափին: Կարող եք Ձեր հանգիստը անցկացնել ծովափին` միաժամանակ ծանոթանալով մշակութային արժեքներին:

Կիպրոսը գտնվում է Միջերկրական ծովի եվրոպական ջրերում, բայց երեք մայրցամաքների խաչմերուկում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր աշխարհների միախառնումը: Կիպրոսը Միջերկրական ծովի երրորդ ամենամեծ կղզին է ՝ Սարդինիայից և Սիցիլիայից հետո: Կղզու մակերեսը մոտ 9 250 կմ2 է: Հյուսիսից հարավ ձգվածությունը 305 կիլոմետր է, իսկ արևելքից արևմուտք ՝ մոտ 240 կիլոմետր:

Կղզու հարավային ափին է ընկած աշխույժ Լառնակա քաղաքը, որտեղ միշտ կհանդիպեք ծանոթ ռեստորանային անուններ: Քաղաքում է տեղակայված գլխավոր միջազգային օդանավակայանը՝ Լառնակա քաղաքը դարձնելով կղզու ամենահայտնի տուրիստական ​​ուղղություններից մեկը: Այնպես, որ պատրաստ եղեք մարդաշատ լողափերին:

Այստեղ կան շատ տեսարժան վայրեր, ռեստորաններ և, իհարկե, կարող եք վայելել հանգիստը արևոտ լողափում:

Լառնակա քաղաքը գեղեցիկ է, կղզու երրորդ մեծ քաղաքը: Առաջինը Նիկոսիան է (մայրաքաղաք), երկրորդը՝ Լիմասսոլը, իսկ երրորդը ՝ Լառնական: Այստեղ կա հրաշալի արմավենիներով ծածկված գեղեցիկ ափափողոց, իսկ քաղաքի կենտրոնում կա մի գեղեցիկ եկեղեցի, որը վերագրվում է 9-րդ դարին:

Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Ղազարոսի անունով: 17-րդ դարում տեղադրվեց եկեղեցու զանգակատունը, առաջիններից մեկը, որն այդ ժամանակ թույլ տվեցին կառուցել թուրքերը:

Լառնակա քաղաքը պատմական և ժամանակակից տեսարժան վայրերով հայտնի քաղաք է: Բայց արդյո՞ք այն համապատասխանում է «բարձր դաս» հասկացությանը: Հյուրանոցներին ու մարդաշատ լողափերին նայելիս հարց է առաջանում՝ կարո՞ղ է Կիպրոսը իսկապես շքեղ արձակուրդ առաջարկել:

Կիպրոսն ունի հիանալի հյուրանոցներ, 5 աստղանի «լյուքս» դասի հյուրանոցներ, սպա-համալիրներ և շատ ավելին: Կարող եք պատվիրել ցանկացած պրոցեդուրա՝ ըստ Ձեր ցանկության: Այսպիսով, կարելի է ասել, որ Կիպրոսը համապատասխանում է «բարձր դաս» հասկացությանը:

Կիպրոսն այսօր առաջարկում է շքեղ հյուրանոցների լայն տեսականի: Դա անհավանական է. Դուք կարող եք վայելել արևը՝ իմանալով, որ ոչ հեռվում եռում է կյանքը: Միջերկրածովյան տաք ջրերում գտնվող այս իդիլիական դրախտը լի է հետաքրքիր ժառանգությամբ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել: Կիպրոսը շատ առասպելներ ունի: Սա մարդկության պատմության ամենահին վայրերից մեկն է: Առասպելներ, դիցաբանություն, անհավատալի պատմություններ, Աստվածներ, Աֆրոդիտեի բլուրներ, որոնք Պաֆոսում են, Աֆրոդիտեի ժայռեր. Այս ամենը պարզապես անհավանական է:

Աֆրոդիտեի ժայռը սիրված վայր է նրանց համար, ովքեր այցելում են Կիպրոսը:

Ըստ լեգենդի,  ով լողում է Աֆրոդիտեի ժայռի շուրջը, հաջողություն և հավերժական գեղեցկություն է ձեռք բերում:

Ինչպես գիտեք, Աֆրոդիտեն սիրո և գեղեցկության աստվածուհին էր: Նա ծնվել է Կիպրոս կղզում: Ըստ հունական դիցաբանության՝ նա դուրս էր եկել ծովից:

Կարող եք մեքենա վարձակալել՝ վայրը ուսումնասիրելու և Ձեր հանգստի բոլոր հնարավորությունները առավելագույնս օգտագործելու համար: