Կարելիան գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Տարվա ցանկացած ժամանակ այստեղ կգտնեք հանգստի և ժամանցի վայր: Ձմռանը կարող եք սահել դահուկներով, շների լծվածքով, ճանապարհորդել ձնագնացներով կամ եղջերուներով, իսկ տաք եղանակին, կարող եք նավարկել լճերով ջերմանավով, զբոսնել ավտոմեքենայով կամ հեծանվով հանրապետության էկոլոգիապես մաքուր անկյուններով:

Ձկնորսության, որսի, ձիավարության սիրահարները նախընտրում են այս վայրը: Վերջերս այստեղ մեծ տարածում է գտել սահանքավոր գետերով, մասնավորապես, Պիստո գետով ռաֆթինգը:

Կարելիան հարուստ է առողջարաններով, որոնց դռները այցելուների համար բաց են ամբողջ տարվա ընթացքում: Ռուսաստանի այս եզակի անկյունը հարուստ է հնադարյան, մշակույթային հուշարձաններով և այլ տեսարժան վայրերով։ Նման օբյեկտների ընդհանուր թիվը մոտ չորս հազար է:

«Ռուսկեալա» լեռնային պարկը հանդիսանում է բնության և պատմության հուշարձան: Նրա տարածքում պահպանվել են բույսերի և կենդանիների հազվագյուտ տեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Սա հանքարդյունաբերության միակ հուշարձանն է, որն ունի յուրօրինակ մարմարե ձոր` հսկայական թասի տեսքով:

Լադոգա լիճը ամենախոշորն է Եվրոպայում: Այն շրջապատված է եզակի բնական գեղեցկությամբ: Դրանք են ծաղկող մարգագետինները, սոճու, սաղարթավոր անտառը և անանցանելի անտառակները, ինչպես նաև բարձր ժայռոտ լեռները: Լիճը հարուստ է ձկների բազմազանությամբ: Այստեղ են բնակվում նաև ամենահին կաթնասունները՝ փոկերը:

Լադոգայի մերձակայքում ամենագեղեցիկ բնական ստեղծագործություններից են խութային լեռները:

Կարելիայի ջրվեժները. մարդը պարզապես անզոր է բնության այս գեղեցկության առջև: Թափվող ջրի հզորությամբ կարելի է ժամերով հիանալ։

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Կարելիան ունի հսկայական քանակությամբ ջրվեժներ: Դրանք են Կիվաչը, Կիվակկակոսկին, Մյանտյուկոսկին, Կումիկոսկին, Գիրվասը և այլն:

Սոլովեցի մենաստանը պատմական հուշարձան է, որը հասցրել է լինել ինչպես բանտ, այնպես էլ բանտարկյալների ճամբար: Այն շատ հետաքրքիր ու հարուստ պատմություն ունի: Ներկայումս այն գործող մենաստան է: Էքսկուրսիաներն անցկացվում են ինչպես մենաստանով, այնպես էլ սուրբ վայրերով և կղզիներով:

«Մարցիալնիյե վոդի» առողջարանը հայտնի է իր հրաշագործ ջրով, որը նորմալացնում է օրգանիզմի բոլոր համակարգերը:

Մի քանի տարբեր աղբյուրներ նախատեսված են տարբեր պաթոլոգիաների բուժման համար: Բուժիչ ցեխի վաննաները ոչ միայն թավշացնում են մաշկը, այլև ամբողջ օրգանիզմը հագեցնում կենսական էներգիայով:

Սոճու անտառի բույրը, թռչունների գեղգեղանքը, թեթև մաքուր օդը և թարմության զգացումը. այս ամենը Ձեզ երկար ժամանակ տոնուսի մեջ կպահի: Իսկ մեր մոլորակի ամենագեղեցիկ անկյունից ստացած տպավորությունները հավերժ կմնան Ձեր հիշողության մեջ: