Ակնհայտ է, որ համաճարակը իր ազդեցությունն է թողել միջազգային բժշկական տուրիզմի ավանդական ուղղությունների վրա: Թե որքան կտրուկ դեռևս պարզ չէ: Իրականացրած հարցումների արդյունքում հնարավոր եղավ մի քանի կարծիք առանձնացնել սրա հետ կապված:

 

Կուրորտները, որոնք կենտրոնացած են զանգվածային զբոսաշրջության վրա, ավելի մեծ պահանջարկ կունենան

Տրամաբանական չէ այցելել այնպիսի կուրորտներ, որոնք լցված են աշխարհի տարբեր ծայրերից այցելած զբոսաշրջիկներով։ Որպես այլընտրանք կարելի է վայելել հանգիստը և բարելավել առողջությունը մեկուսի առողջարանում: Այս տեսանկյունից, Բելառուսի առողջարանները, որոնք գրեթե բոլորը գտնվում են անտառային գոտիներում, մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

Դասական առողջարանները չեն կարողանա հույս դնել երիտասարդ զբոսաշրջիկների վրա

Միջին տարիքի մարդիկ (35+) այսօր նախընտրում են Medical SPA ֆորմատի հյուրանոցներ:

Զբոսաշրջիկները գնալով ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում երկրի ներսում գտնվող հանգստավայրերին

Երկրի ներսում առաջարկվող հանգստավայրերի ծառայությունների որակը շատ չի տարբերվում եվրոպականներից: Օրինակ ՝ Բելոկուրիխայի և Պյատիգորսկի ռադոնային հանգստավայրերում բուժման որակը ճիշտ նույնն է, ինչ հայտնի ռադոնային բուժումը Չեխիայում, Ավստրիայում և Լեհաստանում:

Մեծ պահանջարկ են վայելում իմունիտետի ամրապնդմանը ուղղված ծրագրերը

Այն հանգստավայրերը և առողջարանները, որոնք տեղակայված են էկոլոգիապես բարենպաստ վայրերում, ամենամեծ պահանջարկը կունեն։ Ալթայը այս առումով կարելի է համարել առաջատար:

Գրավիչ են դառնում բազմապրոֆիլ կուրորտները և սանատորիաները

Մեր դժվարին ժամանակներում ավելի հեշտ է մեկնել մի հանգստավայր, որտեղ առաջարկվում է համապարփակ բուժում, քան ընտրել նեղ մասնագիտացված մի վայր: Որոշ սանատորիաներ և պանսիոնատներ առաջարկում են ՀՇ հետազոտություն, սրտանոթային համակարգի և բարդ նյարդային խանգարումների բուժման համապարփակ ծառայություններ: Եվ դա շատ գրավիչ է: Իհարկե, բազմապրոֆիլ սանատորիաները դեռևս զիջում են նեղ պրոֆիլովներին բուժման որակի հարցում, բայց ստեղծված իրավիճակում դրանք կարելի է դիտարկել, որպես առողջության բարելավման լավ տարբերակ:

Եվրոպական շատ կուրորտներ դեռ երկար ժամանակ ռուս զբոսաշրջիկների պակաս կզգան

Սա հաստատում է այն փաստը, որ, օրինակ, Կառլովի Վարին որոշել է կառավարությունից լրացուցիչ ֆինանսական օժանդակություն խնդրել՝  իր որպես առողջարանի առաջմղման համար: Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս նրա հիմնական այցելուները կլինեն գերմանացիները, որոնց համար Կառլովի Վարին միշտ հետաքրքիր ուղղություն է եղել: