Ակտիվ և ուրախ եվրոպական այս մայրաքաղաքը ավերվել էր պատերազմի ժամանակ, այնուհետև գրավվել և մասնատվել: Այսօր այն կրկին բարգավաճում է և հանդիսանում է աշխարհի ամենահմայիչ և աշխույժ մայրաքաղաքներից մեկը:

Պատմությունը դաժանորեն է վերաբերվել Բեռլինի հետ: Այն տեսել է բազմաթիվ ավերածություններ, պառակտումներ և կռիվներ, ի տարբերություն  այլ եվրոպական մայրաքաղաքների: Չնայած դրան՝ Բեռլինը վերածնվեց: Այսօր այն ուրախ, երիտասարդ, դինամիկ քաղաք է:

Բեռլինը երբեք չի հանգստանում: Մեկը մյուսի հետևից հայտնվում են նոր շենքեր, նոր արվեստ, նոր նորաձևություն, նոր ռեստորաններ: Բեռլինի գրավչությունը բխում է ոչ միայն նրա համաշխարհային կարգի մշակութային տեսարժան վայրերից, այլև նրա էներգետիկայից: Բեռլինցիները միշտ իրենց համարել են խելացի, գործունյա և ըմբոստ: Քաղաքում բնակվում են հսկայական թվով օտարերկրացիներ: Այստեղ է Եվրոպայում գեյերի և լեսբիների ամենամեծ համայնքը:

Բեռլինցիները, չնայած իրենց բուռն պատմությանը, միշտ մնում են անսովոր ժամանակակից: Բեռլինում դժվար է շրջել ոտքով: Քաղաքը Ձեզ կգրավի, բայց ոչ անմիջապես, այլ աստիճանաբար և դանդաղ: Նրա գեղեցկությունը թաքնված է ինչ-որ տեղ խորքում ՝ հետևի փողոցներում, նրա բնակիչների ջերմ ընդունելության մեջ, հսկայական թանգարանների ներսում:

Բեռլինը տեղակայված է գեղեցիկ Շպրե գետի վրա:

Բազմաթիվ տեսարժան վայրեր տեղակայված են նրա կենտրոնական շրջան Միտտեում: Շպրե գետով կրուիզը Բեռլինի հետ ծանոթանալու հաճելի տարբերակ է: Կրուիզային ընկերությունները առաջարկում են մի շարք տուրեր քաղաքի կենտրոնով և նրա շրջակայքով: Բեռլինը ավելի շատ կամուրջներ ունի, քան Վենետիկը:

Բեռլինը ունեցել է թե հաղթանակներ և թե պարտություններ: Մի ժամանակ այն Պրուսիայի մայրաքաղաքն էր, այնուհետև այն վերապրեց Հիտլերի և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ահաբեկչությունն ու ավերածությունները: Այնուհետև հաջորդեց պատով բաժանման 30 տարին, իսկ միավորվելուց հետո իրականացվեց վերականգնման աննախադեպ ծրագիր:

Քաղաքի պատմական Բրանդենբուրգյան դարպասներից դեպի արևելք Բեռլինի վեհաշուք Ունդեր դեն Լինդեն բուլվարն է:

Անունը նշանակում է «լորենիների տակ»: Ծառերը միշտ զարդարել են այս բուլվարը, բացառությամբ այն ժամանակաշրջանի, երբ Հիտլերը հրամայեց կտրել դրանք, որպեսզի ավելի լավ տեսնի իր բանակի երթը:

Քաղաքի ողջ կենտրոնական մասի վերակառուցումն ու արդիականացումը վերակենդանացրին Բեռլինը, ինչպես օրինակ՝ Արտ Դեկո ոճով վերակառուցված Hackesche Höfe-ը, որի բակը լի է սրճարաններով, պատկերասրահներով և խանութներով, որոնք արտացոլում են ժամանակակից գնորդների նախասիրությունները: Շատ շենքեր վերականգնվեցին, որոնք կրկին հիշեցնում են փառահեղ 18-րդ դարը:

Շատ հետաքրքիր է թափառել Բեռլինի ծայրամասերում և բացահայտել բազմաթիվ սրճարաններ և խանութներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է և ունի իր պատմությունը:

Բեռլինի շրջակայքն ու տեսարժան վայրերն ունեն ընդարձակ աշխարհագրություն: Եվ արկածային կլիներ տեսնել դրանք այնպես, ինչպես դա անում են բեռլինցիները՝ հեծանիվ վարելով: Հեծանիվները կարելի է վարձակալել վարձակալության բազմաթիվ կետերից կամ հեծանիվների վարձակալության գործակալություններից:

Բեռլինցիները շատ են սիրում տոները: Ամբողջ ամառ լինում են համերգներ և փառատոններ:

Cofrance ընկերությունը կօգնի հարմարավետ թռիչք իրականացնել վարձակալված ինքնաթիռով դեպի աշխարհի ցանկացած կետ։ Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ: