2020 թ.-ի մարտ ամիսը, ամենայն հավանականությամբ, կմտնի համաշխարհային ավիացիայի պատմության մեջ, որպես դատարկ երկնքի ամիս։ Ավիափոխադրումների ոլորտը հայտնվեց ծանրագույն ճգնաժամի մեջ։ Ոչ բոլորին է հաջողվում գոյատևել ներկայիս ճգնաժամի պայմաններում։ Ի՞նչ է սպասվում քաղաքացիական և մասնավոր ավիացիային։ Փորձենք հասկանալ։

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) վիրուսի պատճառով ընկերությունների կրած վնասը գնահատել է 113 մլրդ դոլար: Եվ այդ թիվը միայն աճելու է, քանի որ ավիաուղիների մեծ մասը ստիպված կրճատել է թռիչքների թիվը՝ հասցնելով նվազագույնի։

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում չվերթների թիվը կրճատվել է 20-25 տոկոսով։ Ասիական սեգմենտում իրավիճակը ավելի վատ է։ Այնտեղ ավիափոխադրումները նվազել են 80% – ով։ Շատ քաղաքների օդանավակայաններ պարզապես վերածվել են հսկայական կայանատեղիների։

Սակայն նրանք շահույթ չեն բերում։ Օրինակ, Norwegian ավիափոխադրողը չեղյալ է հայտարարել 4000 չվերթ և կրճատել է աշխատակիցների կեսին: Իսկ շուկայի ավելի փոքր խաղացողները, ինչպիսիք են Air Balti – ն կամ Korean Air-ը, հայտարարել են, որ կորոնավիրուսը սպառնում է իրենց գոյությանը:

Ինքնաթիռները կանգնած են, տոմսերը չեն վաճառվում, իսկ աշխատողները ոչ մի տեղ չեն անհայտացել և անհրաժեշտ է վճարել աշխատավարձերը: Շատ պետությունների իշխանությունները խոստացել են օգնել ավիաընկերություններին, սակայն դեռ չեն որոշել, թե ինչպես։

 

Բայց, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք

 

Սկսված խուճապը, որը կաթվածահար է արել քաղաքացիական հաղորդակցությունը, բառացիորեն վերակենդանացրել է օդային ճանապարհներով բեռների փոխադրումը։

Այս ծառայությունը հատկապես պահանջարկ է վայելում ԱՊՀ-ում: Այսպես, ուկրաինական Antonov Airlines-ը, որի տնօրինության տակ է գտնվում աշխարհի ամենամեծ ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռը և ոչ պակաս տարողունակ «Ռուսլան»-ները, հայտնում է, որ փոխադրումների պահանջարկը ավելացել է 4 անգամ: Իսկ թռիչքները ավելացել են 30 տոկոսով ընդամենը մեկ ամսում։ Յուրաքանչյուրը գոյատևում է, ինչպես կարողանում է։ Աշխարհի խոշորագույն American Airlines ավիաընկերությունը փնտրում է եկամտի նոր աղբյուրներ։ Այդ իսկ պատճառով 36 տարվա մեջ առաջին անգամ սկսել է բեռների փոխադրման նպատակով թռիչքներ իրականացնել՝ փոստ և դեղորայք տեղափոխելով Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։

Ինչպես նաև Lufthansa-ն, պահպանում է բեռնափոխադրումների ծավալը ամբողջ մասշտաբով։ Ընկերության ներկայացուցիչները խոսում են նույնիսկ ընկերության հիմնական օդանավի՝ Boeing-747-ի, շուկայի նոր պահանջների համաձայն, վերասարքավորման պլանների մասին:

Բնականաբար, նման բուռն աճը կապված է բուժհաստատություններից և լոգիստիկ ընկերություններից պատվերների ավելացման հետ, որոնք ցանկանում են հումանիտար օգնություն և վիրուսի հետ կապված բեռներ տեղափոխել: Հիմնական շեշտը, իհարկե, դրվում է բժշկական սարքավորումների, առաջին անհրաժեշտության միջոցների և պիտանիության ժամկետների սահմանափակումներ ունեցող ապրանքների առաքման վրա։

 

Իսկ ինչպե՞ս են բիզնես ավիացիայի գործերը

Ասես բնության օրենքով, որը կիրառելի է նաև տնտեսության վրա, սննդի շղթայում դատարկ մնացած տեղը պարտադիր ինչ-որ հավակնորդ ունի: Այն պայմաններում, երբ համաշխարհային քաղաքացիական ավիացիան փորձում է դեմպինգ կիրառել՝ հույս ունենալով փոխհատուցել կորուստները, ընկերությունները որոնք ծառայություններ են մատուցում մասնավոր ավիացիային,  հաղորդում են սերվիսի նկատմամբ պահանջարկի աճի մասին։

Այսպես, շվեյցարական Luna Jets ընկերությունը տեղեկացնում է ընդամենը մեկ շաբաթում չվերթների կրկնակի ավելացման մասին, հենց այն պահին, երբ մարդիկ սկսեցին զանգվածաբար լքել Իտալիան՝ ցանկանալով հասցնել մինչև սահմանների փակումը: Նույն իրավիճակն էր նաև Հյուսիսային Ամերիկայում։ Ըստ Paramount Business Jets ընկերության ներկայացուցիչների՝ մասնավոր թռիչքների պահանջարկի աճը կազմում է 100-ից մինչեւ 300 տոկոս՝ կախված տարածաշրջանից: Պատճառները, որոնք դրդում են մարդկանց բիզնես օդանավեր վարձակալել, քիչ չեն։

Ամերիկյան մասնավոր մի ավիաընկերության ղեկավարի կարծիքով ՝ նրա հաճախորդներից շատերը մեծ տարիքի են, իսկ դա նշանակում է, որ նրանք կնախընտրեն մենակ գտնվել օդանավում, այլ ոչ թե ինքնաթիռի սրահում մեծ թվով մարդկանց հետ կամ հերթերում, որոնք գոյանում են օդանավակայանի վերահսկողության կետերում: Ի վերջո, նրանք գտնվում են ռիսկային խմբում։ Որոշ ճանապարհորդներ թռիչքի մեկ ժամի համար մինչեւ 15 000 դոլար են վճարում, որպեսզի խուսափեն հնարավոր վարակակիրներից: Եվ չնայած մասնավոր չվերթները չեն կարող փոխարինել խոշոր ավիաուղիներին, բայց միանգամայն հաստատ օգնում են թեթևացնել համաշխարհային տրանսպորտային համակարգի բեռնվածությունը։

Շատ փորձագետներ ընդհանրապես հակված են պնդել, որ հենց մասնավոր ավիացիան կկարողանա տնտեսությունը փրկել կոլլապսից։ Ի՞նչ ապագա է սպասվում ժամանակակից ավիացիային։ Կվերադառնա՞ն արդյոք հիմնական փոխադրողները մինչ վիրուսային գործունեության մասշտաբներին:

Դեռ վերջերս Qatar Airways համաշխարհային ավիալիդերն որոշակի լավատեսություն էր ներշնչում։ Լոգիստիկայի հաջող օգտագործումը և մեծ ֆինանսական միջոցները թույլ տվեցին ընկերությանը նույնիսկ ամենախիստ կարանտինի պայմաններում աշխատել 75 ուղղություններով։ Բայց 2020 թվականի ապրիլի 1-ին տապալվեց նաև այդ հսկան։ Ձեռնարկությունը հայտնեց թռիչքների քանակի կտրուկ նվազման մասին։ Qatar Airways-ի ինքնաթիռների 75% – ն արդեն գտնվում է երկրի վրա և տոկոսային հարաբերակցությամբ նման ինքնաթիռների թիվը կավելանա մինչև 90%, քանի որ տվյալները ցույց տվեցին ճանապարհորդների թվի 90% – ով նվազում:

Իսկ Քաթարի օդանավակայանի աշխատակիցների մոտ 40 տոկոսը, ներառյալ օդանավակայանի սպասարկման ոլորտը, կմեկնեն արտահերթ արձակուրդի:

Եթե այսպես տուժում են խոշոր խաղացողները, մյուսները ի՞նչ կարող են սպասել։ Խիստ տուժել են կախյալ ոլորտները ՝ ավիաշինությունն ու զբոսաշրջությունը։ Ըստ առավել հոռետես փորձագետների՝ խնդիրների հետևանքները մենք դեռ շատ երկար կզգանք։ Դեռ մարտից խոսքը ոչ թե շահույթի, այլ ոլորտների գոյատևման մասին է։ Հաղթողներ դուրս կգան այն ավիաընկերությունները, որոնց հետևում կանգնած են պետությունները, ինչպիսիք են Չինաստանը կամ արաբական երկրները, որոնց համար փոխադրումներն առանցքային դեր են խաղում։

Ամերիկացիները ազդեցիկ արհմիությունների աջակցությամբ, հավանաբար, կհասնեն American Airlines համար դրամական օժանդակության։ Եվրոպայի երկրները նույնպես կաջակցեն յուրայիններին։ Որոշ մասնագետներ պնդում են, որ նման տենդենցներով մոտ ապագայում մեզ սպասվում է նոր աշխարհ, որտեղ կմնան միայն խոշոր և ազգային ընկերությունները: Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, անհնար է կանխատեսել իրավիճակի արդյունքը, որը երբեք դեռ չի եղել։

Cofrance ընկերությունը կազմակերպում է մասնավոր և բեռների փոխադրման նպատակով իրականացվող թռիչքներ աշխարհի ցանկացած կետ` ամենաշահավետ պայմաններով: Համաճարակի ընթացքում մեր ծառայությունների հանդեպ պահանջարկը աճել է մի քանի անգամ։ Մենք կազմակերպում ենք մասնավոր թռիչքներ նույնիսկ այնպիսի օդանավակայաններ, որտեղ այլ չվերթների համար դրանք հասանելի չեն կամ հասանելի են որոշակի սահմանափակումներով։ Թռիչքների մանրամասներին կարող եք ծանոթանալ կապ հաստատելով մեր մասնագետների հետ։