Իսրայելը մի փոքրիկ երկիր է, որտեղ սկսվել է Աստվածաշնչյան տարեգրությունը: Միևնույն ժամանակ, այն ամենաժամանակակից և զարգացող պետություններից մեկն է, որի բնակչությունն այսօր կազմում է 8 602 000 մարդ: Դա հրեական արմատներ ունեցող մարդկանց երկիր է, ովքեր այստեղ են հավաքվել ամբողջ աշխարհից:

Իսրայելն ունի երկու պաշտոնական լեզու՝ եբրայերեն և արաբերեն: Թել Ավիվը երկրի տնտեսական և մշակութային կենտրոնն է: Քաղաքի հնագույն հատվածը  մինչ օրս հիշում է Ալեքսանդր Մակեդոնացուն, մեծն թագավոր Դավիթին և հայտնի Հուլիոս Կեսարին: Մյուսը մասը կայուն զարգանում է:

Այստեղ ժամանակն աննկատ է թռչում: Այստեղ, միևնույն ժամանակ, կարելի է տեսնել անցյալն ու ներկան, իսկ խոսում են հիմնականում ապագայի մասին:

«Գարնան բլուր» այսպես է բառացիորեն թարգմանվում «Թել Ավիվ»-ը : Լինելով հնագույն Յաֆֆայի արվարձան՝ Թել Ավիվը նրան կցվեց 1950 թվականին: Այսօր քաղաքը կոչվում է Թել-Ավիվ-Յաֆֆա:

Այսպիսով, անցյալն ու ներկան բառացիորեն իրար են միաձուլվել: Պատահական չէ, որ հնագույն Յաֆֆան սկսվում է հնամենի ժամացույցի աշտարակից, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին Յաֆֆայում ապրող հրեաների և արաբների նվիրատվությունների միջոցով:

Հին Յաֆֆայի փողոցները նախագծված են այնպես, որ դրանք հասկանալի լինեն բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների համար: Հիմնականը շրջանաձև է, որից դուրս են գալիս տասներկու ճառագայթ: Յուրաքանչյուր փողոց- ճառագայթը կրում է Կենդանակերպի նշանի անուն:

Իսրայել պետության կազմավորումից ի վեր (իսկ դա տեղի է ունեցել մոտ 70 տարի առաջ), հրեաները ամբողջ աշխարհից սկսեցին գալ այստեղ: Բոլոր ժամանածները ունեն իրենց պատմությունը այս երկրի վրա՝ լի վերելքներով ու վայրէջքներով: Իսրայելում հրեաները տարբեր են, քանի որ դարեր շարունակ նրանք ցրված են եղել աշխարհով մեկ: Յուրաքանչյուր հրեա այստեղ  է բերել այն երկրի կոլորիտը, որտեղ ապրել են իր նախնիները, հատկապես դա զգացվում է այն ամենի մեջ, ինչը վերաբերում է սննդին: Որոշ ռեստորաններում շատ ուտեստներ պատրաստվում են հին սովորությունների համաձայն՝ նավթավառի վրա և շատ դանդաղ կրակի վրա:

Իսրայելը ձեռքբերումների երկիր է ՝ անձնական, սոցիալական, սպորտային: Հատկապես այստեղ առաջադիմել են բասկետբոլի ուղղությամբ, ինչը պաշտում են իսրայելցիները: Հաջողության գաղտնիքը նրանում է, որ հրեական խելքը նաև այստեղ է լավ  աշխատում, քան մարմինը: Համաշխարհային մակարդակի հաղթանակները շատ մեծ նշանակություն ունեն փոքր երկրի համար:

Աշխարհի ոչ մի այլ երկիր Սուրբ չեն կոչում: Երբ սկսում ես մտածել, որ Աստվածաշնչում գրված իրադարձությունները տեղի են ունեցել այս երկրի վրա, համակում է ինչ-որ մեծ բանի պատկանելու արտասովոր զգացումը: Հենց այստեղ, այս երկրի վրա, Հորդանան գետի ափին Հովհաննես Մկրտիչը մկրտեց Հիսուս Քրիստոսին:

Իսրայելը սովորեցնում է լայն և ստեղծագործորեն մտածել: Այստեղ  միավորվում են տարբեր մշակույթները և հաղթող են դուրս գալիս ի շնորհիվ խելքի: Այստեղ գիտեն, թե ինչ է թիմային աշխատանքը և ի կատար են ածվում ամենաօրիգինալ գաղափարները։ Այստեղ ամեն ինչ ոգեշնչում է սխրանքներ կատարելու համար։