Եկեք իմանանք ավելին Շվեդիայի՝ հյուսիսային երկրի մասին, որը հայտնի է ամբողջ աշխարհում Նոբելյան մրցանակով, ավտոարդյունաբերությամբ և գեղեցիկ շիկահերներով: Շվեդիան պետություն է հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզում Նորվեգիայի և Ֆինլանդիայի միջև, իսկ Դանիայի հարավից նրան բաժանում է փոքր նեղուցը: Բնակչությունը կազմում է 10 000 000 մարդ։

Ամենասկզբում կուզենայինք նշել շվեդական տնտեսության անհավանական զարգացվածության մասին։ Երկրում բնական ռեսուրսները քիչ են։ Ուստի զարմանալի չէ, որ տնտեսության առաջատար ճյուղեր են հանքարդյունաբերությունը, անտառային տնտեսությունն ու մետալուրգիան ։ Բայց այսօր ավելի մեծ կշիռ է հավաքել էլեկտրատեխնիկայի արտադրությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բիոբժշկությունը և այլն։

Եվ չնայած նրան, որ Շվեդիան բավականին փոքր երկիր է, նրա ապրանքանշանները հայտնի են ամբողջ աշխարհում։ Զարմանալի չէ, որ աշխատավարձերը այստեղ ցածր չեն, միջինը կազմում է ամսական 2300 եվրո, իսկ միջին կենսաթոշակը՝ 1000 եվրո: Գները մոտավորապես, ինչպես ամբողջ Եվրոպայում են,  ավելի էժան են՝ առնվազն 2 անգամ, քան Նորվեգիայում, Դանիայում և Ֆինլանդիայում: Բայց հարկերը ամենաբարձրերից մեկն են աշխարհում և հասնում են 56% – ի։ Բոլոր խոշոր ընկերությունների գրասենյակները հիմնականում գտնվում են մեծ քաղաքներում։

 

Ստոկհոլմ

Ստոկհոլմը Շվեդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է ։ Բնակչությունը կազմում է մոտ 917 000 մարդ։ Քաղաքը կոչում են հյուսիսային Վենետիկ, կամ կամուրջների քաղաք։ Այն փռված է սառը Բալթիկ ծովի տասնչորս կղզիների վրա, որոնք իրար են միանում  57 կամրջով: Քաղաքի ամենահին մասը Գամլա Ստանն է՝ նրա պատմական հատվածը, որտեղ գտնվում է մի մեծ հրապարակ տների վառ ճակատներով։ Ստոկհոլմը հայտնի է նաև իր մետրոյի գեղեցիկ և անսովոր կայարաններով։

 

Գյոթեբորգ

Գյոթեբորգը Շվեդիայում մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Երկրի հայտնի մշակութային և սպորտային կենտրոնն է։ Բնակչությունը մոտ 544 000 մարդ է։ Գյոթեբորգում է գտնվում հայտնի զվարճանքների այգի Լիսեբերգը՝ ամենամեծը Սկանդինավիայում։ Այստեղ է գտնվում նաև Volvo կոնցեռնը։

 

Մալմե

322 000 բնակչությամբ քաղաքը, հայտնի է իր հրաշալի ավազային ծովափերով և Էրեսունյան կամրջով, որը կապում է Մալմեն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենին, և այժմ այնտեղ կարելի է հասնել ընդամենը քսան րոպեում։

 

Ներգաղթ

Մալմեն մի փոքր հարմարավետ քաղաք է, որտեղ գրեթե ամեն տեղ կարելի է գնալ ոտքով։ Բացի այդ Մալմեն ամենաարագ աճող քաղաքն է բոլոր սկանդինավյան քաղաքներից, հիմնականում ներգաղթյալների հաշվին:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երկիրը էթնիկապես միատարր էր։ Սակայն 60-ական թվականներին Շվեդիան ծածկեց զարգացող երկրներից ներգաղթյալների ալիքը, ինչն ակտիվորեն շարունակվում է մինչ այսօր։ Այսպես օրինակ, միայն 2014 թվականի ընթացքում այստեղ է ժամանել 81 հազար ներգաղթյալ։ 2015-ին՝ 163 հազար մարդ։ Սա Եվրամիությունում ամենաբարձր ցուցանիշն է։ Ներգաղթյալների հոսքը Շվեդիա ստեղծում են հիմնականում երեք պետություններ՝ Սիրիան, Իրաքը և Սոմալին։

Շվեդիայի իշխանությունները հավատում են, որ ներգաղթյալները ինտեգրվում են եվրոպական հասարակությանը և կսկսեն աշխատել՝ քարոզելով «նրանք, որոնց Դուք այսօր օգնում եք, վաղը թոշակներ կվճարեն Ձեզ»: Շատ շվեդներ շատ կցանկանաին հավատալ դրան, բայց առայժմ պատկերը բոլորովին այլ է։ Ներգաղթյալները, մեղմ ասած, չեն ձգտում աշխատել, քանի որ այդ ժամանակ նրանք բավական լավ սոցիալական նպաստներ են կորցնում։ Հանցագործությունների մակարդակը նույնպես աճում է։ Շվեդիային բախտ չի վիճակվել վերջին տարիներին զբաղեցնել աշխարհի առաջատարներից մեկը բռնաբարությունների քանակով։ Բայց, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ հանցագործությունները մնում են բավականին ցածր եվրոպական մակարդակի։

 

Լեզու

Այստեղ խոսում են շվեդերեն։ Դանիացիները, շվեդները և նորվեգացիները հեշտությամբ հասկանում են միմյանց, քանի որ այդ լեզուները շատ նման են: Շվեդների մեծ մասը ազատ տիրապետում է անգլերենին։ Նրանք սովորում են անգլերենը որպես երկրորդ լեզու, մանկապարտեզից սկսած։ Բոլոր արտասահմանյան ֆիլմերը ցուցադրվում են առանց դուբլյաժի: Անգլերենի իմացությունը պարտադիր է ցանկացած բուհ ընդունվելիս:

 

Կրթություն

Բարձրագույն կրթությունը անվճար է տեղացիների համար, իսկ օտարերկրյա ուսանողների համար 2011 թ. – ից ուսման վարձ է մտցվել։ Նվազագույն կրթաթոշակը՝ ամսական 300 եվրո, բացի այդ ուսանողը կարող է ստանալ պետությանից ամսական 600 եվրո  երկու տոկոս տարեկան տոկոսադրույքով, և վերադարձնել այն 50 տարվա ընթացքում՝ աշխատանքի անցնելուց հետո։ Այսպիսով, ուսանողը ապրում է ամսական 900 եվրոյով։ Վատ չէ, այնպես չէ՞։

 

Մարդիկ

Շվեդները շատ հանգիստ և զուսպ մարդիկ են, ինչպես նաև խելամիտ և հավասարակշռված վերաբերմունքով կյանքին։ Շվեդները չեն սիրում ի ցույց դնել իրենց ունեցվածքը ՝ ոսկե ժամացույց, թաղամասի ամենամեծ տուն, շքեղ ավտոմեքենա։ Այս ամենը նրանց մասին չէ, նույնիսկ եթե նրանք կարող են այդ ամենը իրենց թույլ տալ։ Շվեդական ապրելաոճի վառ արտացոլումն է IKEA կահույքը՝ պրակտիկ, հարմարավետ, էկոլոգիապես մաքուր, առանց ավելորդ դետալների և դեկորի։ Ինչպես Եվրոպայի շատ երկրներում, Շվեդիայում նույնպես խանութները փակվում են երեկոյան ժամը 7 – ին, իսկ կիրակի օրը ընդհանրապես չեն աշխատում։

Շատ շվեդական ընկերություններ ավելի ու ավելի հաճախ են անցնում 6-ժամյա աշխատանքային օրվա, որպեսզի երեկոյան հնարավորություն ունենան զբոսնելու անտառում, ժամանակ անցկացնել դրսում, քանի դեռ չի մթնել, քանի որ այս հյուսիսային երկրում մութը շատ շուտ է ընկնում: Շվեդիան կարող է պարծենալ մեծ հաջողություններով գենդերային հավասարության ոլորտում։ Այստեղ դեռ մանուկ հասակից ընդունված չէ տարբերակել տղաներին և աղջիկներին։ Դասերի ժամանակ նրանք միասին սովորում են և կար, և մետաղների մշակում։

Շվեդ հայրիկները դեկրետային արձակուրդի իրավունք ունեն ինչպես մայրիկները։ Այն կիսվում է ծնողների միջև։ Ի տարբերություն շատ երկրների Շվեդիայում շատ զույգեր պաշտոնապես ապրում են համաբնակությամբ։

Շվեդները շատ են սիրում  հավաքվել ակումբներում և ընդհանուր հետաքրքություններով մարդկանց միավորող կազմակերպությմուններում, ընդունված է բոլոր հարցերը քննարկել մասնավոր հավաքույթներում։ Հենց Շվեդիայում է ստեղծվել Նոբելյան մրցանակը, և այստեղ էլ ամեն տարի տեղի է ունենում դափնեկիրների պարգևատրումը։

Համակարգչայնացումը և ավտոմատացումը ներթափանցել են շվեդական կյանքի բոլոր անկյունները։ Շվեդիան ձգտում է դառնալ անկանխիկ վճարումների թիվ մեկ երկիրը։ Ուզում են թղթադրամները ամբողջությամբ շրջանառությունից հանել։

Cofrance ընկերությունը կազմակերպում է մասնավոր թռիչքներ դեպի Շվեդիա և աշխարհի ցանկացած այլ երկիր՝ ամենաշահավետ պայմաններով։ Դիմեք մեզ հիմա։