Cofrance SARL ընկերությունը տրամադրում է բեռների ավիափոխադրման ծառայություններ ավելի քան 10 տարի: Պատվիրված բեռնատար ինքնաթիռը մենք հասցնում ենք Ձեզ անհրաժեշտ ցանկացած վայր՝ հնարավորինս կարճ ժամանակում:

Բեռնատար ինքնաթիռների թռիչքները տարածքային առումով գրեթե սահմանափակումներ չունեն։ Մոլորակի վրա չկան այնպիսի վայրեր, որտեղ մենք չենք կարող առաքել Ձեր բեռը: Ամենաանհասանելի վայրերի համար օգտագործվում են ուղղաթիռները, որոնց համար ամենևին էլ նշանակություն չունի կա այդ տարածքում օդանավակայան, թե ոչ: Նրանք կարող են վայրէջք կատարել ցանկացած վայրում, նույնիսկ նավի տախտակամածի վրա:

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար մենք օգտագործում ենք աշխարհի առաջատար արտադրողների ավիացիոն տեխնիկան` Boeing, Airbus, Bombardier, Sukhoi Superjet, Gulfstream, Embraer, Pilatus, Cessna, Dassault Aviation, Beechcraft:

Բեռների ավիափոխադրման ծառայությունները հատկապես պահանջված են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է տեղափոխել շուտ փչացող սնունդ, կենդանիներ կամ բույսեր, դեղամիջոցներ կամ փխրուն իրեր: Նման դեպքերում, այլընտրանքային տարբերակները, ինչպիսիք են գնացքը, ավտոմեքենան, նավը հարմար չեն: Ինքնաթիռը լավագույն լուծումն է, մանավանդ որ կարող եք մասնավոր բեռնատար ինքնաթիռի վարձակալությունը ձևակերպել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:

 

Ինչպե՞ս պատվիրել  բեռնափոխադրման ծառայություններ Cofrance ընկերությունում

Եթե ցանկանում եք բեռների տեղափոխման համար օդանավ պատվիրել, ապա դա հեշտությամբ կարելի է անել անմիջապես մեր կայքում: Անհրաժեշտ է նշել.

  • մեկնման և ժամանման վայրերը,
  • թռիչքի ամսաթիվը,
  • բեռի բնույթը,
  • մոտավոր քաշը և չափը,
  • լրացուցիչ ծառայությունները,
  • անձնական ցանկությունները,
  • Ձեր կոնտակտները:

Մեր մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ և կհայտնի  բեռների փոխադրման արժեքը: Եթե ցանկանում եք, ապա կարող եք ինքներդ ընտրել օդանավի տեսակն ու մոդելը: Դրանից հետո կմնա միայն կնքել էլեկտրոնային պայմանագիրը և վճարել գումարը: Պատվերի ձևակերպումը կտևի ոչ ավելի, քան 15 րոպե: Ամրագրման առցանց համակարգը հասանելի է օրը 24 ժամ:

Հակիրճ այն մասին, թե ինչպես է կազմակերպվում բեռնափոխադրման գործընթացը Cofrance ընկերությունում

Մենք տրամադրում ենք բեռների փոխադրման ամբողջական ծառայություն, այսինքն ՝

  • մենք ինքներս ենք վերցնում ապրանքները Ձեր նշած վայրից,
  • եթե անհրաժեշտություն կա, ապա ապամոնտաժում, փաթեթավորում և պիտակավորում ենք բեռը,
  • կազմում ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ձևակերպում ապահովագրությունը,
  • տրամադրում ենք մեքենա, որը ապրանքները հասցնում է օդանավակայան,
  • զգուշորեն բարձրացնում ենք բեռը ինքնաթիռ,
  • ստեղծում ենք անհրաժեշտ պայմանները փոխադրվող ցանկացած տեսակի բեռի համար (ջերմաստիճան, լուսավորություն, ճնշում և այլն),
  • տրամադրում ենք ուղեկցող անձ կենդանիների փոխադրման ժամանակ,
  • ժամանման վայրում դիմավորում ենք բեռները,
  • աջակցում ենք մաքսային ընթացակարգերը անցնելու հարցում,
  • հասցնում ենք բեռը ստացողի դուռը,
  • անհրաժեշտության դեպքում փաթեթից հանում և հավաքում ենք առաքված բեռը:

Պատվիրատուն առաջարկվող ծառայություններից ինքն է ընտրում  իրեն անհրաժեշտ տեսակները: Մենք համագործակցում ենք ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ, իրականացնում ենք միանգամյա սպասարկում կամ կնքում ենք երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր: AVIAV TM (Cofrance SARL) ընկերության հետ համագործակցելը հարմար է։ Մեր մասնագետները օգնում են պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և տրամադրում են իրավաբանական օգնություն դժվարին իրավիճակներում:

Ի՞նչ բեռներ ենք տեղափոխում

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը փոխադրում է ցանկացած տեսակի բեռ, բացառությամբ օրենքով արգելված ապրանքների: Չի թույլատրվում դուրս տանել զենք, էկզոտիկ կենդանիներ, պատմական արժեքներ: Իսկ փոխադրման համար թույլտարվող բեռների ցանկը գրեթե անվերջ է և մենք պատրաստ ենք դրանք առաքել աշխարհի ցանկացած կետ:

Հաճախ փոխադրվող ապրանքների մի փոքր ցուցակ.

  • ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների պահեստամասեր,
  • փաստաթղթեր, թանկարժեք իրեր, արվեստի առարկաներ, որոնք օրենքով արգելված չեն արտահանման համար,
  • ագրեգատներ, մեխանիզմներ,
  • սարքեր, հարմարանքներ և կցամասեր,
  • կահույք, ինտերյերի պարագաներ,
  • երաժշտական գործիքներ և բեմական դեկորացիաներ,
  • շինարարական և հարդարման նյութեր,
  • կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա, համակարգիչներ,
  • թանգարանային ցուցանմուշներ և սարքավորումներ,
  • շուտ փչացող սննդամթերք,
  • բույսեր, խոշոր կենդանիներ,
  • սպորտային պարագաներ,
  • դեղամիջոցներ, կենցաղային քիմիական նյութեր, օծանելիքներ;
  • խոշոր չափի բեռներ և այլն:

Եթե վստահ չեք, թե արդյոք Ձեր բեռի տեսակը թույլատրվում է փոխադրել ինքնաթիռով, ապա կապ հաստատեք AVIAV TM (Cofrance SARL)  ընկերության հետ անվճար խորհրդատվություն ստանալու համար: Մեր փաստաբանները կօգնեն ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը և կանխել անսպասելի անակնկալները օդանավակայանում:

Բեռների ապահովագրությունն իրականացվում է հաճախորդի ցանկությամբ: Սա պարտադիր պայման չի հանդիսանում, բայց եթե խիստ անհանգստացած եք բեռների անվնաս տեղափոխման հարցով, AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կօգնի Ձեզ ընտրել հուսալի ընկերություն և կնքել այնպիսի պայմանագիր, որը կծածկի բոլոր հնարավոր ռիսկերը:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը հաճախորդին երաշխավորում է.

  • ինքնաթիռների կամ ուղղաթիռների տրամադրում սեփականատեր ընկերության գնով և չի վերցնում լրացուցիչ վճարներ,
  • ինքնաթիռի ճիշտ ժամանակին ժամանումը (բացառությամբ այն դեպքերի, երբ եղանակը ոչ թռիչքային է),
  • փոխադրվող բեռների ամբողջականությունն ու անվտանգությունը,
  • 100% գաղտնիությունը,
  • վերահսկողություն փոխադրման յուրաքանչյուր փուլում,
  • թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ և գործողությունների իրավական մաքրություն,
  • ուշադրություն և հատուկ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի խնդիրներին:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության հետ աշխատելը շահավետ է և հարմար, անկախ այն բանից, թե աշխարհի որ կետում եք գտնվում: Բեռնային ավիացիան անփոխարինելի օգնական է բիզնեսում և կյանքում: