Բոլորովին նոր տեսանկյունից կբացահայտենք Բուլղարիան: Շատերը կասեն, որ իրենք անգիր գիտեն երկիրը և մեկ անգամ չէ, որ եղել են այնտեղ: Բայց մենք այլ բան ենք կարծում: Իհարկե, Սև ծովի ափն իր ծովափնյա հանգստավայրերով շատ զբոսաշրջիկների համար սիրված հանգստի վայր է, ընդ որում՝ անհիշելի ժամանակներից: Բանն այն է, որ ծովափը ամբողջ Բուլղարիան չէ:

Կանխագուշակությունների և ուժի լեռ – Պերպերիկոն: Դեռևս հնագույն ժամանակներում այս ժայռոտ լեռը, որը անառիկ բերդի նման վեր էր խոյանում հովտի մեջտեղում, մարդիկ ընտրել էին որպես իրենց սրբավայր:

Շատ դարեր այստեղ կատարել են Արևի Աստծուն երկրպագության և զոհաբերության ծեսեր: Հետագայում քաջքերը (այդպես էին կոչում Ռոդոպյան լեռներում բնակվող թրակիացներին) վերածեցին այս հսկայական լեռը Դիոնիսոս աստծու տաճարի: Իհարկե, խոսքը  գինեգործության անհոգ Աստծո մասին չէ` մի տղայի, ով միայն տրվում էր վնասակար սովորույթներին և անսանձ զվարճանքներին, այլ իր ավելի հին թրակիական նախակերպարի` մռայլ ու ահարկու  Զագրևսի մասին:

Այդ իսկ պատճառով էզոթերիկները, ովքեր զգում են Պերպերիկոնի կախարդական ուժը և գիտեն քուրմերի հազարամյա միստիկական ծեսերի մասին, գալիս են այստեղ՝ էներգեայով լիցքավորվելու և մեդիտացիայի համար: Դարերի ընթացքում անհամար առեղծվածային ծեսեր են կատարվել Պերպերիկոնի քարերի մոտ: Գուշակությունների սրահում քուրմերի կողմից արվել են հազարավոր գուշակություններ: Դրանցից երկուսը ոչ միայն պատմության մեջ մտան, այլև դարձան իրականություն:

Այսպես, քսանամյա Ալեքսանդր Մակեդոնացին եկավ քուրմերի մոտ, որպեսզի ստանա իր ճակատագրի գուշակությունը: «Քո անունը կմտնի դարերի պատմություն և քեզ կենթարկվի աշխարհի կեսը», – գուշակեց մարգարեուհին։ Եվ այդպես էլ եղավ:

Անցավ մի քանի դար և արդեն Օկտավիանոսը եկավ լեռը գուշակությունների համար: Փառասեր հայրը ցանկանում էր իմանալ, թե ինչպես կդասավորվի իր սիրելի տղայի ճակատագիրը: Երբ ծիսական գինին թափվեց զոհասեղանին, և սուրբ կրակը երկինք բարձրացավ, քուրմերը ասացին. «Ձեր որդուն Օգոստոսին մեծ հաջողություն է սպասվում։ Նա կդառնա ամբողջ աշխարհի տիրակալը, ողջ Հռոմեական կայսրության հզոր Կայսրը»։ Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոսը, քուրմերի կողմից նշված մարդու ամբողջական անունն է:

Պերպերիկոնի քարերը շատ բան են տեսել և հիշում են իրենց ողջ անվերջանալի պատմությունը: Թրակիացիներ, հռոմեացիներ, գոթերի, բարբարոսների ցեղեր, բյուզանդացիներ, բուլղարացիներ, օսմաններ – այստեղ ձեր ոտքերի տակ, բառացիորեն, քաղաքակրթությունների շերտեր են: Եվ, հետևաբար, գիտնականների կողմից այստեղ արված հայտնագործությունները պատմության համար անգին են:

Բուլղարական գյուղերը միշտ չէ, որ հաճելի են աչքին: Այն, ինչպես ցանկացած գավառ, չի կարող պարծենալ քաղաքային փայլով: Այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել Ռոդոպյան լեռներում գտնվող Շիրոկա-Լիկա գյուղը:

Այս բուլղարական գյուղը կարելի է օրինակելի անվանել: Այն գտնվում է Պամպորովո լեռնադահուկային հանգստավայրից ոչ հեռու:

Շիրոկա-Լիկան, որպես բնակավայր, առաջացել է 17-րդ դարում: Այս տարածքին բնորոշ ռոդոպյան հնամենի տնակները տեղակայված են լեռան լանջին: Շիրոկալիկայի շինարարները հայտնի էին ամբողջ Բուլղարիայում: Հիմնականում երկհարկանի տնակներ, բարձր ծխնելույզներ, կղմինդրյա տանիքներ, փորագրված փայտ, փոքր պատուհաններ, ցածր ցանկապատեր – ռոդոպյան տնակերին բնորոշ ոճն է: Տան դիմաց, անպայման, սալահատակված բակ է: Սովորություններին հավատարմության և իր ինքնատիպության համար Շիրոկա-Լիկա գյուղը ստացել է ճարտարապետա-ազգագրական և ֆոլկլորային արգելոցի կարգավիճակ:

Բուլղարական խոհանոցը բարիդրացիական եղանակով հունական և թուրքական խոհանոցներին թույլ տվեց միանալ իրեն: Ճաշատեսակների քանակով և բազմազանությամբ իսկական բուլղարական խնջույքը չի զիջում լեգենդար վրացականին:

Ռոդոպյան խոհանոցն ունի իր առանձնահատկությունները և գաստրոնոմիական ֆիշկաները: Լեռներում շատ են ուտում խորոված միս ու պանիր: Խնջույքը առանց տեղական կարտոֆիլով կարկանդակի, ինչպես նաև առանց լոբով ապուրի և աղցանի խնջույք չէ: Այս ամենը առատորեն համեմված է համեմունքներով, սխտորով, սոխով, սև և կարմիր պղպեղներով: Եվ ոչ մի ուտեստ առանց ոչխարի պանրի ամբողջական չէ:

Ուղևորությունը դեպի Ռոդոպյան լեռներ ամբողջական չի լինի առանց Բաչկովոյի վանքի այցելության:

Կարևորության տեսանկյունից սա բուլղարական ուղղափառ եկեղեցուն պատկանող երկրորդ (Ռիգայից հետո) տղամարդկանց մենաստանն է: Հավատացյալ մարդու համար սա սրբավայր է: Անհավատացյալների համար սա զարմանալիորեն ջերմ և խաղաղեցնող մի վայր է: