Մոնակո, Սեն-Տրոպե, Լազուրային ափ…

Երբ լսում ես այս վայրերի մասին, կրկին ու կրկին ուզում ես խոսել նրանց մասին։  Իսկ ավելի լավ է այցելել այն մեկ անգամ, իսկ հետո էլի ու էլի։

Մոնակոն թզուկ պետություն է, ավելի ճիշտ՝ իշխանապետություն Լազուրային ափին։  Որքան էլ տարօրինակ է, բայց Մոնակոյի կայարանում գումար չես կարող փոխանակել, բայց դա չպետք է անհանգստացնի Ձեզ, քանի որ քաղաքի կենտրոն հանգիստ կարելի է քայլելով հասնել։

Հիմնական բանը, որ պետք է իմանալ Մոնակոյի մասին, որ այն շատ փոքր իշխանապետություն է՝ ընդամենը 3 կիլոմետր երկարությամբ, իսկ լայնությունը որոշ տեղերում հազիվ 200 մետրի է հասնում։  Պատկերացրեք մի երկիր Կիևյան Պոդոլի չափով։

Երկրորդ բանը, որ պետք է իմանալ Մոնակոյի մասին, այն բոլոր կողմերից սահմանակից է Ֆրանսիային, բայց սահմանը գոյություն ունի միայն բառերով: Քանի որ Մոնակոյի և Ֆրանսիայի միջեւ տեսանելի սահման չկա, սահմանապահներ չկան, և ոչ ոք անձնագրում կնիք չի դնում: Սակայն ինքներդ կարող եք գնալ տուրիստական կենտրոն, և այնտեղ ի հիշատակ թզուկ պետության հազվագյուտ կնիք կդնեն, և ամենակարևորը՝ անվճար:

Մոնակոյի ամենահայտնի թաղամասը աշխարհահռչակ Մոնտե Կառլոն է: Փողոցները լեփ-լեցուն են թանկարժեք սպորտային մեքենաներով։ Այստեղ անհնար է որևէ մեկին զարմացնել բացառիկ ավտոմեքենայով։ Եվ դա հասկանալի է, չէ՞ որ Մոնակոն աննկարագրելի հարստության մի երկիր է։ Նույնիսկ անհարմար է 100 000 եվրոից ցածր արժողությամբ մեքենա վարել։ Երբ այստեղ տաքսի եք պատվիրում, ապա Ձեր հետևից գալիս է ոչ թե մեքենա, այլ ուղղաթիռ, որը կարող է Ձեզ նույնիսկ զբոսանավի տախտակամած հասցնել։

Ի դեպ, կարող եք զբոսանքների կամ էքսկուրսիաների համար ուղղաթիռ պատվիրել Cofrance Sarl ընկերության միջոցով։ Պարզապես կապ հաստատեք մեր մենեջերների հետ հեռախոսահամարների միջոցով կամ գրեք մեզ հետադարձ կապի ձևի օգնությամբ:

Մոնակոյի անշարժ գույքի մասին

Հստակ պատկերացնելու համար, թե ինչ կոնտինգենտ Է ապրում Մոնակոյում, բավական է թերթել տեղական ամսագրեր։ Առանձնատների և զբոսանավերի, անշարժ գույքի վարձակալության, վաճառքի բնակարանների և նման այլ թեմաներով կատալոգները: Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ թվերի մասին է գնում խոսքը, բերենք մի օրինակ։ Ամենաէժան զբոսանավի վարձակալությունը շաբաթական 270 000 եվրո է կազմում։

Մոնակոն միլիոնատերերի երկիր է, որոնց սիրելի զբաղմունքներից մեկը թանկարժեք զբոսանավերի գնումն է։ Դրանցով լցված է ամբողջ նավահանգիստը։ Այստեղ կան մեծ, միջին, ինչպես նաև փոքր չափի զբոսանավեր։ Այստեղ կգտնեք ցանկացած ճաշակի և “հաստ” քսակի զբոսանավեր։ Եթե բոլոր այդ զբոսանավերը վաճառվեն, ապա հնարավոր կլինի ճգնաժամից դուրս բերել Եվրոպայի կեսը։

Նրանք, ովքեր չունեն սեփական զբոսանավ, օգտվում են հասարակականից։ 2 եվրո արժե կատերով զբոսանքը։ Զբոսանքի տևողությունը 1 րոպե է։ Եվ դա զարմանալի չէ նման փոքրիկ պետության համար, որն ունի ընդամենը 3 կիլոմետր երկարություն:

Ամբողջ քաղաքը ողողված է անշարժ գույքի վաճառքի հայտարարություններով։ Քանի որ Մոնակոյում հողը քիչ է, անշարժ գույքի հսկայական դեֆիցիտ կա։ Ուստի դրա գները այստեղ շատ բարձր են։ Մոնակոյի իշխանությունները տարբեր հնարքների են գնում, որպեսզի ծովից զավթեն մի փոքր թանկարժեք հողակտոր։  Նրանք լողացող կռունկներ են ուղարկում ծովի խորքերը, հարթեցնում են հատակը, ավազ են լցնում, հիմք դնում, և նոր տարածքներ կառուցում, որոնք շրջապատված են ծովի ջրով: Նման ձևով հայթայթված հողի 1 քմ արժե 100 000 եվրո:

Եվ նույնիսկ նման գներով, դեռ կիսակառույց վիճակում, անշարժ գույքը այստեղ մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհի հարուստ մարդկանց շրջանում։

Մոնակոյի դա, ավելի շուտ, ոչ թե երկիրն է, այլ միլիոնատերի ակումբ։ Գաղտնիքը, թե ինչու են նրանք այստեղ այդքան շատ, պարզ է։ Մոնակոյում հարուստները չեն վճարում եկամտահարկեր։ Սակայն ռեզիդենտ դառնալը այնքան էլ հեշտ չէ։ Կան մի քանի պայմաններ։ Դրանցից առաջինը այն է, որ պետք է Ձեր բանկային հաշվին ունենաք առնվազն կես միլիոն եվրո, որը այստեղ գտվելու ընթացքում իրավունք չունեք ծախսելու։

Երկրորդ պայմանը այն է, որ պետք է գնեք անշարժ գույք Մոնակոյում, իսկ դա ոչ պակաս, քան 1 000 000 եվրո է: Բայց արժե անել դա։ Սա շատ շահավետ սխեմա է։ Միլիոնատերը գնում է ռեզիդենտի կարգավիճակ 1 500 000 եվրոյով, իսկ հետո ամբողջ կյանքում խնայում հարյուր միլիոնավոր եվրոներ հարկերի վրա։

Բազմաթիվ բնակարաններ, ահա որտեղ են ներդնում միլիարդատերերը իրենց գումարները։

Մոնակոն հանգիստ անկյուն է ծույլ միլիոնատերերի համար։  Մոնակոն արթնանում է տարին մեկ անգամ, երբ նրա հանգիստ կյանքը ընդհատում է  «Ֆորմուլա 1»-ի շարժիչների ձայները: Քանի որ Մոնակոն փոքր երկիրը է, այստեղ չկան հատուկ մրցուղիներ։ Հետեւաբար, Գրան պրիի ժամանակ կենտրոնական փողոցները վերածվում են մրցուղու:

 

Մրցուղին եզակի է։ Ամեն տարի ասֆալտը ամբողջովին մաքրվում է եւ նոր ծածկույթ են փռում։ Ամուր փակվում են բոլոր մտոցները (լյուկերը), որպեսզի նրանք չպոկվեն մրցույթի ժամանակ՝ ճնշման պատճառով։ Պաշտպանում են մրցուղին հատուկ ցանցերով, որպեսզի բոլիդները ծով դուրս չթռչեն։ Նրա վրա քեզ զգում ես, ինչպես “Ֆորմուլա 1” – ի մասնակից։

Մոնակոյի ամենապահանջված հասարակական տրանսպորտը  ոչ թե ավտոբուսն է, այլ վերելակը։ Պետությունը կպած է ժայռերին, եւ որոշ տեղերում նրա ստորին եւ վերին հատվածների տարբերությունը 300 մետր է: Ուստի, քաղաքացիների հարմարության համար, այստեղ ամենուր տեղադրված են անվճար վերելակներ։  Բայց ոչ բոլոր զբոսաշրջիկները գիտեն դրա մասին։ Ստորգետնյա վերելակները զգալիորեն խնայում են ժամանակն ու ուժերը։