Ֆրանսիական թերթն այս քաղաքամասը անվանել է ամենասպորտայինը Ֆրանսիայիում: Նույնիսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն է մարզվում այստեղ ամեն տարի: Ալպերում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա է գտնվում ակտիվ հանգստի սիրահարների ոչ օֆիցիալ մայրաքաղաքը ՝ Տինը:
70-ականներին կառուցված Տինը անուշահացային շալե-տնակներից կազմված դրախտ չէ, այլ դահուկորդների համար իսկական հանգստավայր, որտեղ մինչև վերելակները ոտքով մի քանի րոպե է տևում: Սահքի գոտին սկսնակների համար չէ, սակայն պրոֆեսիոնալ դահուկորդները այստեղ սահում են մեծ հաճույքով։ Տինը սպորտասերների համար դրախտ է: 1992 թ.-ին այստեղ են անցկացվել Օլիմպիական խաղերը, այժմ անցկացվում են X Games էքստրեմալ խաղերը:
Ոչ պակաս հայտնի Վալ դ’Իզերի հարևան Տինը իրենից ներկայացնում է անվճար ավտոբուսային հաղորդակցությամբ մի քանի գյուղ: Երկու ամենահարմարավետ գյուղերն են՝ Տին Լե Լակը և Տին Վալ Կլարեն, որոնք գտնվում են ծովի մակարդակից 2100 և 2300 մ բարձրության վրա:
Տեղանքը պետք է ուսումնասիրել տեսողականորեն, ավելի լավ է դա անել բարձրությունից: Հանգստավայրի աստղ Grande Motte սառցադաշտը գտնվում է ծովի մակարդակից 3456 մետր բարձրության վրա, որտեղ կարող եք սահել ամբողջ ամառ: Հանգստավայրը ունի շատ այցելուներ, որոնք սիրում են կտրուկ լանջերից սահել ներքև: Սահքի համար նախատեսված գոտին հսկայական է, և կան բազմաթիվ տարբերակներ, թե որտեղ թեքվել:
68 լեռնադահուկային վազքուղին քիչ չէ, բայց դա չի հետաքրքրում նրանց, ովքեր սահում են hors piste, այսինքն վազքուղուց դուրս։

Նոր եկած ձյան վրայով սահելը վտանգավոր է, քանի որ միշտ կա հուսինի  վտանգը: Նախազգուշացված ես,  նշանակում է զինված ես, և Տինում դրան լրջորեն են վերաբերվում: Վերելակից մի փոքր հեռավորության վրա կա հատուկ մարզական տարածք, որտեղ սովորեցնում են, թե ինչպես կարելի է գնահատել ձյան վիճակը և մարդկանց փրկել հուսինից:

Բայց սարերում փրկարարներին չեն սպասում։ Ամեն  մեկը իր փրկարարն է: Հետևաբար, ցանկացած ֆրիրայդեր պետք է ունենա հավաքովի ամուր բահ, օդաբարձերով հագեցած ուսապարկ, ծալովի ձնահյուսային զոնդ և, վերջապես մարմնի ընկալող-հաղորդող սարք:

Մարդիկ սովորաբար կարծում են, որ հուսինը հաճելի փափուկ ձյան հոսքն է, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Ձյան քաշը հուսինում 900 կգ / մ 3 է: Խտությունը մեծ է: Մարդիկ, ովքեր կարողացել են հաջողությամբ դուրս պրծնել ձյան հուսինից, ասում են կարծես ողջ-ողջ բետոնի մեջ եք հայտնվել: Միևնույն ժամանակ, Դուք, որպես փրկարար, ընդամենը մի քանի րոպե ունեք ընկալող-հաղորդող սարքի միջոցով մարդ գտնելու, ձյունը զոնդով տնտղելու և նրան այնտեղից դուրս բերելու համար: Այս ամենի համար ընդամենը 15 րոպե ունեք:

Ֆրիրայդերների համար լանջերը պատրաստում է հենց ինքը բնությունը, իսկ մնացած բոլորի համար վազքուղիները պատրաստվում են մասնագետների կողմից: 27 մարդ աշխատում է վազքուղիների սպասարկման ոլորտում և ամեն օր նրանք ձյունը խտացնող մեքենաներով սպասարկում են 150 կմ վազքուղի:

Երբ երեկոյան դահուկներով իջնում ​​եք վազքուղով, այն բաղկացած է լինում բլուրներից, որոնք դահուկորդները ստեղծում են օրվա ընթացքում: Գիշերվա ընթացքում սպասարկող անձնակազմը ձյունը խտացնող մեքենաներով ամբողջովին վերականգնում և հավասարեցնում է վազքուղին: Այն դառնում է հարթ, իսկ երեկոյան նորից բլուրներ են գոյանում:

Ամերիկայում ձյունը խտացնող մեքենան կոչվում է «ձյան կատու» ՝ իր կառչուն թրթուրների պատճառով: Նույնիսկ 30% թեքությունը նրա համար խոչընդոտ չէ, մանավանդ, եթե օգտագործվում է վերհանը: Առանց վերհանի որոշ ձյունակույտերի վրա մեքենան կարող է պարզապես թավալգլոր ընկնել: «Ձյան կատու»-ն մեկ կիլոմետրի վրա փոցխում  և սեղմում է ավելի քան 10 տոննա ձյուն ՝ անընդհատ վեր ու վար անելով:

Տինը հիանալի խոհանոցի ունի: Դահուկորդները լեռնալանջերին անցկացրած օրվանից հետո պետք է լավ սնվեն:

Առավոտյան աշխույժ է այստեղ, նույնիսկ սառույցով պատված անանուն լճի վրա: Դուք կարող եք հիդրոկոստյումով հրահանգչի ուղեկցությամբ հեշտությամբ հայտնվել սառույցի տակ:

Սառցադաշտից հետո Տինի երկրորդ հպարտությունը հսկայական սնոուպարկն է, որտեղ պարբերաբար անցկացվում են ֆրիսթայլի աշխարհի առաջնությունները: Այստեղ բոլորը ցատկում և թռչում են գլխավերևում: Գեղասահքի նման ֆրիսթայլը գնահատվում է՝ հաշվի առնելով կատարման և վայրէջքի մաքրությունը, սեփական ոճի առկայությունը և օդում պտույտների քանակը:

Ֆրիսթայլը համեմատաբար նոր սպորտաձև է, բայց զարգանում է շատ արագ: Մակարդակը բարձրանում է, գնալով ավելի երիտասարդ մարզիկներ են ներգրավվում: Իսկ վնասվածքները կանխելու համար սնոուպարկում տեղադրվել է անվճար օդային բարձ: