2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը:

Տաթևիկը ծնվել է 1988 թվականին Երևանում։ Երբ նա հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Դանիա մշտական բնակության։ Նա փայլուն կրթություն է ստացել, ունի երկու մագիստրոսի աստիճան ՝ մեկը միջազգային մենեջմենթով, իսկ երկրորդը ՝ նորարարություն և բիզնեսի զարգացում մասնագիտությամբ։  Համալսարանում սովորելու ընթացքում Ռեւազյանը եղել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Դանիայում, Շվեդիայում, Հայաստանում և նույնիսկ որոշ ժամանակ ապրել է այդ վայրերում:

2010 թվականին Ռևազյանը սկսեց լրջորեն մտածել հայրենիք վերադառնալու մասին։  Ավիացիան նրա կիրքն է։  Տաթևիկն որոշեց ինքնուրույն աշխատատեղեր ստեղծել ինչպես իր, այնպես էլ մյուսների համար։  Նրա կարծիքով  այժմ Հայաստանում անծայրածիր հնարավորություններ են բացվել։ Նրա խոսքով ՝ Դանիան, օրինակ, հստակ սահմանված համակարգ է։  Իսկ նրանց համար, ովքեր սիրում են ստեղծագործել, քաոսը նույնիսկ լավ է՝ կան ավելի շատ հնարավորություններ, իսկ «Հայաստանն ավելի շատ քաոս է հիշեցնում», – ասում է ՀԱ Կոմիտեի ղեկավարը։

Տաթևիկ Ռևազյանի բարձր պաշտոնի նշանակման լուրը ոչ համարժեք արձագանք ունեցավ հասարակության և ՀԱ-ի աշխատակիցների շրջանում։ Ոմանց ակնհայտ շփոթեցնում էր աղջկա երիտասարդ տարիքը, ոմանց էլ՝ ավիացիոն ոլորտում ոչ պրոֆեսիոնալիզմը։  Բուռն քննարկման առարկա է դարձել նաև հայոց լեզվի չիմացությունը, թեև Տաթևիկ Ռևազյանը պնդում է, որ տիրապետում է հայերենին և աշխատում է այն բարելավելու ուղղությամբ։

Ինչևէ, 2019 թ – ին որոշակի տեղաշարժեր են տեղի ունեցել ավիացիայի ոլորտում։  Այսպես, օրինակ, ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցության վերաբերյալ։

Քաղաքացիական ավիացիայի ոլորտի փորձագետ Դմիտրի Ատբաշյանը համոզված է, որ Տաթևիկ Ռևազյանի մասնագիտական ոչ կոմպետենտությունը այնքան էլ կարևոր չէ, կարևորը, որ նա «լինի ազնիվ, սկզբունքային, հայրենասեր, որպեսզի նա ցանկություն ունենա զարգացնել հայրենական քաղաքացիական ավիացիան»: