Ամանորյա տոներն այդքան էլ հեռու չեն։ Այդ իսկ պատճառով էլ,  արդեն իսկ պետք է մտածել այն մասին, թե որտեղ գնալ տոներն անցկացնելու համար:

Այսպիսով, գնացինք։ Մենք առաջարկում ենք ամանորյա հանգստի մի քանի հիանալի տարբերակ, իսկ Cofrance SARL (AVIAV TM) ընկերության օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ պատվիրել չարթերային թռիչք ընտրված ուղղությամբ:

Նվիրեք Ձեզ և Ձեր հարազատներին անմոռանալի պահեր: Նոր տարին հիանալի առիթ է ընտանիքի, սիրելիների և ընկերների հետ անցկացնելու համար:

Արդեն այսօր անհրաժեշտ է սկսել ամրագրել տոմսերը, տուրերը, կացարանը և բոլոր լրացուցիչ ծառայությունները: Մինչև 2020 թվականը մնացել է շատ քիչ ժամանակ: Հետաձգելով ամրագրումը, ստիպված կլինեք հետո ավելի թանկ վճարել։ Բացի այդ, նորմալ վիլլաներ կամ այլ հարմարավետ կացարաններ շատ դժվար կլինի գտնել:

 

Թաիլանդ

Իհարկե, շատերն են ցանկանում Նոր տարին անցկացնել տաք վայրերում, որտեղ չկան սառնամանիքներ, և կապուտակ ծովը կանչում է իր ողջ գեղեցկությամբ։ Թաիլանդում բացի այդքան սիրված Պխուկետից, առաջարկվում են նաև տարբեր համակցված տուրեր ՝

  • Կրաբի + Պխուկետ,
  • Պխուկետ + Սամուի,
  • Պխուկետ + Սամուի + Պխուկետ,
  • Պխուկետ + Կաո Լակ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թաիլանդական խոհանոցը աշխարհում ամենահամեղներից մեկն է: Թաիլանդացիները գիտեն, թե ինչպես զարմացնեն իրենց գաստրոնոմիական գլուխգործոցներով: Գնի տեսանկյունից այս ուղղությունը միանգամայն մատչելի է: Բազմաթիվ կղզիներն ու լողափերը այն ավելի գրավիչ են դարձնում: Լողափային հանգիստը այստեղ պարզապես հիանալի է:

 

Վիետնամ

Կարևոր է հասկանալ, որ ձմռան ամիսներին Նյաչանգում  վատ եղանակ է: Միայն փետրվարին է այն ավելի հարմարավետ դառնում: Հորդառատ անձրևների տակ մնալու հավանականությունը մեծ է։ Անձրևային սեզոնը ընկնում է ամանորյա օրերին: Ծովը անհանգիստ է, լինում են մեծ ալիքներ, այսինքն ՝ այս ժամանակահատվածում լողալ չի հաջողվի: Հատկապես, եթե Դուք հանգստի եք մեկնում երեխաների հետ, ապա ընտրեք հակառակ ուղղությունը, որտեղ հիանալի տաք է: Այստեղ Դուք կարող եք հանգստանալ լողափին, արևայրուք ընդունել, իսկ հետո վերադառնալ Նյաչանգ և այցելել Դիսնեյլենդ,  Լոնգ Սոն պագոդա (Long Son Pagoda) և տեսնել նստած Մեծ Բուդդային:

Այժմ Վիետնամում մեծ հետաքրքրություն է սկսում վայելել Ֆուկուոկ կղզին, որտեղ կա հրաշալի կենդանաբանական այգի և մեծ ջրաշխարհ: Այնպես, որ Ֆուկուոկը նույնպես կարելի է դիտարկել, որպես ամանորյա հանգստի հրաշալի վայր: Ի դեպ, եղանակը այստեղ նույնպես հիանալի է:

 

Հնդկաստան

Երկիրը ավելի հարմար է առանց երեխաների երիտասարդ զույգերին, քանի որ այն կարող է շատ հարմարավետ չլինել: Ամանորին այս ուղղությունը ամենաէժաններից մեկն է համարվում: Գները նույնիսկ ավելի ցածր են, քան Թաիլանդի համար: Հնդկաստանում արձակուրդի մասին կարծիքները հակասական են: Որոշ մարդկանց դուր է գալիս հանգստանալ Գոայում, որոշներն էլ չեն սիրում այն:

 

Շրի Լանկա

Սա հիանալի կղզի է: Հարմար է ինչպես երեխաներով ընտանիքների, այնպես էլ առանց երեխաներով զբոսաշրջիկների հանգստի համար։Այստեղ կարող եք այցելել թեյի պլանտացիաներ, զբոսնել փղերի հետ։ Ուղղությունն իսկապես հիանալի է, եթե չեք վախենում շփվել վայրի բնության հետ: Այստեղ ամենուրեք կտեսնեք ազատ թափառող սկյուռիկների, ցատկոտող կապիկների, գույնզգույն սիրամարգերի և շատ այլ կենդանիներ:

 

Բալի

Այս ուղղությունը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից, բայց պետք է նշել, որ այն բոլորի համար չէ: Այստեղ պետք է գալ երկար ժամանակով: Եթե ​​դուք պատրաստվում եք գալ, օրինակ, երկու շաբաթով, ապա պետք է հաշվի առնեք, որ այստեղ շատ հանգստացողներ կլինեն և չեք կարողանա ամեն ինչ ինչպես հարկն է տեսնել: Բալիի բազմաթիվ տեսարժան վայրերը այցելելու համար մեկ կամ երկու ամիս է հարկավոր։ Իսկ այստեղ շատ բան կա տեսնելու, որոնցից են Բաթուր հրաբուխը (Batur Vulkano), Թանահ Լոտ տաճարը, Տիրտագանգա ջրային պալատը, Գիթգիթ ջրվեժը, Կապիկների անտառը, Գոա Գաջա քարանձավները (Փղերի քարանձավները) և այլն:

 

ԱՄԷ

 

ԱՄԷ-ում մեծ շուքով են նշում ամանորյա տոները, այնպես որ, ճիշտ որոշում  կլինի Ձեր արձակուրդը այստեղ անցկացնելը։ Հունվարին կլինեն լուսային ներկայացումներ, հրավառություններ, տարբեր միջոցառումներ, շոփինգ փառատոն (կգործեն մինչև 70% զեղչեր): Միակ մինուսը այն է, որ այդ ժամանակահատվածում այստեղ համեմատաբար զով է (+20 °), բայց միևնույն ժամանակ քիչ մարդիկ կլինեն այգիներում,  ակվապարկերում և ժամանցի վայրերում։ Բոլորը կլինեն Թաիլանդում: Տաք օրերին, ցանկության դեպքում, հնարավոր կլինի մի քիչ արևայրուք ընդունել։ Կարող եք ուղևորվել էքսկուրսիայի դեպի Աբու Դաբի, որտեղ շատ բան կա տեսնելու: Գները բավականին ողջամիտ են:

 

Կարիբյան ավազան. Դոմինիկյան Հանրապետություն, Կուբա, Մեքսիկա

Հիմնական դժվարությունը երկար թռիչքն է: Բայց եթե հանգիստ եք տանում ինքնաթիռում երկար մնալը, ապա ամեն ինչ հիանալի կլինի: Գեղեցիկ ծովը, մանր, ինչպես ալյուրը, ավազը լողափերում, սքանչելի բնությունը, հյուրանոցներն աշխատում են «ամեն ինչ ներառված է» ռեժիմով, ամենուրեք տիրում է անհոգության և պարային մթնոլորտ: Հետևաբար, եթե Ձեր հանգստի բյուջեն բավականացնում է, ապա այս ուղղությունը կարելի է համարել լավագույններից մեկը:

 

Եգիպտոս

Ցանկանու՞մ եք տեսնել Քեոփսի բրգային համալիրը կամ Կարմիր ծովը: Առանց երկմտելու ընտրեք այս ուղղությունը, որն, ի դեպ, բավականին մատչելի է, և այստեղ գործում է նաև «ամեն ինչ ներառված է» համակարգը:

 

Եվրոպա

Այստեղ Դուք ունեք ընտրության մեծ հնարավորություն. Ֆրանսիա, Չեխիա, Իտալիա, Հելսինկի, Ֆինլանդիա, Լապլանդիա (Ձմեռ պապի ծննդավայր), Ստոկհոլմ և այլն: Էքսկուրսիոն տուրերը ավելի լավ կլինի նախապես ամրագրել: Դրանք ավելի էժան կնստեն, եթե ինքնուրույն կազմակերպեք Ձեր ճանապարհորդությունը: Մի մոռացեք ծովային կրուիզների մասին, որոնք  հարմար են նաև երեխաների հետ հանգստի համար: