Վիետնամը շարունակում է մնալ ամենապահանջված և մատչելի զբոսաշրջային ուղղություններից մեկը: Դեկտեմբեր-հունվար ամիսներին Նյաչանգում օդի ջերմաստիճանը մոտ 27 աստիճան է: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 23-ից 25 աստիճանի սահմաններում, ինչը շատ հարմար է լողալու համար: Դեկտեմբերի վերջին անձրևները քչանում են և սկսվում է չոր սեզոնը:

Էժան բնակարաններ երկու անձի համար կարելի է ամրագրել սկսած 45 դոլարից  յոթ գիշերվա համար: Ավելին, դա կլինի ծովի կողքին: Ավելի հարմարավետ կացարաններ կարելի է գտնել շաբաթվա համար վճարելով 84 դոլար երկու անձի համար: Սա արդեն հունվարի վերջին կլինի։ Այս բնակարանը ևս ծովի հարևանությամբ է։

Տեղափոխվենք Շրի Լանկա կամ ինչպես ավելի վաղ այն կոչում էին՝ Ցեյլոն:

Կղզին գտնվում է Հնդկական օվկիանոսում: Այստեղ օդը տաքանում է մինչև 32 աստիճան, իսկ ջուրը՝ մինչև 28 աստիճան: Չոր սեզոնը սկսվում է հունվարին: Շրի Լանկայում կարող եք բնակվել օվկիանոսի ափին գտնվող հասարակ, բայց հարմարավետ ամառանոցում երկու անձի համար վճարելով շաբաթական ընդամենը 56 դոլար: Եվ սա հունվարին է: Նրանք, ովքեր հետաքրքրված են հարմարավետ կացարանով, կան նաև շաբաթվա համար սկսած 130 դոլար արժողությամբ տարբերակներ ՝ նախատեսված երկու անձի համար: Երբեմն նախաճաշը ներառված է գնի մեջ:

Մեկ այլ սիրված ուղղություն է Հնդկաստանը, ավելի ճիշտ՝ Գոա նահանգի հանգստավայրերը: Նոյեմբերից ապրիլ այստեղ գրեթե անձրև չի լինում: Օդը տաքանում է մինչև 34 աստիճան, իսկ ջուրը ՝ մինչև 28 աստիճան: Դեկտեմբերի վերջին կարող եք երկտեղանոց սենյակ վարձակալել ծովի հարևանությամբ 60 դոլարով: Իսկ ընդամենը 130 դոլարով կարող եք ընդարձակ բնակարան վարձակալել  երկու անձի համար, որը գտնվում է ծովից հիսուն մետր հեռավորության վրա: Սա դեկտեմբերի վերջին մեկ շաբաթ մնալու համար է:

Բայց տեղում հնարավոր է գտնել նորմալ բնակարան ` վճարելով ամսվա համար 150-200 դոլար:

Թաիլանդը ամենապահանջված էկզոտիկ ուղղությունն է: Այցելության համար ամենահարմար ժամանակը, օրինակ, Պատտայայի դեպքում դա դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածն է: Այստեղ օդը տաքանում է մինչև 31 աստիճան, իսկ ջուրը` մինչև 28 աստիճան: Այստեղ կարող եք հեշտությամբ ծովի ափին մեկ շաբաթով ամրագրել սովորական երկտեղանոց սենյակ՝ ընդամենը 80 դոլարով: Նույն ժամանակահատվածի համար ավելի հարմարավետ սենյակը ծովի հարևանությամբ սկսվում է 112 դոլարից։ Գինը ներառում է նաև նախաճաշը։

Իսկական էկզոտիկան սկսվում է Քենիայում:

Առողջարանային քաղաք Մոմբասան գտնվում է համարյա հասարակածի վրա: Իսկ կլիման այստեղ կայուն է ամբողջ տարվա ընթացքում: Այստեղ առավել անձրևոտ ամիսներն են դեկտեմբերը և մայիսը, բայց տեղումների քանակը դեռ շատ ցածր է: Օդը տաքանում է մինչև 34 աստիճան, իսկ ջուրը ` մինչև 28 աստիճան: Շաբաթական 85 դոլար արժողությամբ հարմարավետ սենյակ երկուսի համար հեշտությամբ կգտնեք, որը սակայն ծովից 20 րոպե հեռավորության վրա է: Իսկ 175 դոլարով առաջարկվում են հսկայական բնակարաններ  պատշգամբով և ծովի հարևանությամբ: Դրանք նույնպես մեկ շաբաթ մնալու համար են նախատեսված:

Զանզիբար կղզին Տանզանիայի զբոսաշրջային ներկայացչությունն է: Որպեսզի ուժեղ անձրևի տակ չհայտնվեք, ավելի լավ է այստեղ գաք հունվար-փետրվար ամիսներին կամ հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Օդի ջերմաստիճանը տատանվում է 32 աստիճանի շրջակայքում, իսկ ջրինը՝ մոտ 29 աստիճանի: Ծովի մերձակայքում գտնվող հասարակ երեքտեղանոց սենյակը յոթ գիշերվա համար արժե շաբաթական 103 դոլար: Նախաճաշը նույնպես ներառված է գնի մեջ: Կան նաև ավելի հարմարավետ երկտեղանոց համարներ 213 դոլարով՝ նույնպես մեկ շաբաթով և նախաճաշով:

Կուբա, կամ, ինչպես նրան սիրում են անվանել, Ազատության կղզի այցելության լավագույն ժամանակը նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածն է: Օդի և ջրի միջին ջերմաստիճանը մոտ 27 աստիճան է:

Վարադերո հանգստավայրում ծովի ափին մի լավ սենյակ կարելի է գտնել 101 դոլարով շաբաթվա համար: Իսկ 240 դոլարով երկուսի համար նախատեսված հիանալի բնակարան տեռասայով:

Մեքսիկյան Կանկուն կարելի է գնալ ամբողջ տարվա ընթացքում: Չնայած մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղումները շատ են լինում, բայց դրանք դեռ տանելի են: Օդի ջերմաստիճանը հասնում է 29 աստիճանի, իսկ ջրինը՝ 26 աստիճան։ Այստեղ կարող եք վարձակալել երկուսի համար մի հասարակ սենյակ 102 դոլարով յոթ գիշերվա համար: Գնի մեջ ներառված է նաև նախաճաշը: Բայց բնակարանը ծովից քսան րոպե հեռավորության վրա է գտնվում։ Իսկ 190 դոլարով  կարելի է վարձակալել մեծ բնակարան լողավազանով և տեռասայով յոթ գիշերվա համար: Սակայն ծով հասնելը Ձեզանից քսան րոպե կխլի: Նույն գումարով կան  նաև տարբերակներ, որոնք ավելի մոտ են ծովին, բայց զիջում են հարմարավետության տեսանկյունից:

 

Cofrance ընկերությունը պատրաստ է ամենաշահավետ պայմաններով Ձեզ համար կազմակերպել հարմարավետ մասնավոր թռիչք դեպի աշխարհի ցանկացած կետ: