Մեզանից շատերն են երազում էկզոտիկ և անսովոր վայրում հանգստի մասին ՝ քաղաքի իրարանցումից և ամենօրյա հոգսերից հեռու: Ճանապարհորդության սիրահարների համար սա երազ չէ, այլ իրական նպատակ: Այցելեք այսպիսի եզակի վայրերից մեկը (կամ մի քանիսը):

Ցանկալի է իհարկե այցելել ամենաշքեղ վայրերը քիչ գումարով: Եվ դա հնարավոր է: Գնացինք:

Վլորա, Ալբանիա

Երբևէ եղե՞լ եք Նիցցայում: Ցանկանում եք լրացնել այս բացը, բայց առայժմ հնարավորություններ չունեք: Մենք իդեալական լուծում ենք առաջարկում ` Վլորա կամ ալբանական Նիցցա։ Այստեղ Դուք կարող եք սիմվոլիկ գումարով վայելել Ձեր հանգիստը բալկանյան հանգստավայրում:

Ալբանիայի հարավում, ձիթապտղի և ցիտրուսի այգիների անմիջապես  կենտրոնում տեղակայվածությունը այս վայրի հիմնական առավելությունն է: Այստեղ կարող եք զգալ, թե ինչպես է զով Հոնիական ծովը խառնվում Ադրիատիկի հետ: Դրախտային այս անկյունի այցելության լավագույն ժամանակը սեպտեմբերն է, երբ երկու ծովերն արդեն բավականաչափ տաք են, իսկ օդի ջերմաստիճանը բավականին հարմարավետ է, որպեսզի երեկոյան զբոսնեք ոչ այդքան ծանոթ երկրով:

Միջինում յուրաքանչյուր անձի համար պետք է նախատեսել օրական մինչև 35 դոլար:

 

Այտուտակի, Կուկի կղզիներ

Երկրի վրա դրախտը գոյություն ունի: Եվ այն գտնվում է (բառի բուն իմաստով) Կուկի կղզիներում: Այտուտակին մարջանների կղզի է ՝ հիանալի խաղաղօվկիանոսյան ծովածոցով: Այս կղզին առաջին իսկ րոպեից կզարմացնի Ձեզ իր բնության աներևակայելի գեղեցկությամբ, օվկիանոսի վառ և անընդհատ փոփոխվող գույներով: Իսկ տարատեսակ ծովամթերքների և մրգերի առատությունը կուրախացնեն ցանկացած գուրմանի:

Միջինում յուրաքանչյուր անձի հաշվով ամենօրյա ծախսը, ինչպես առաջին դեպքում, 35 դոլար է կազմում:

 

Պալենկե, Մեքսիկա

Կորած քաղաքները կարող են գոյություն ունենալ ոչ միայն նկարներում կամ երևակայության մեջ, այլև կյանքում: Պալենկեն (Չյապաս նահանգ) մի վայր է, որտեղ կենդանանում են հնագույն աշխարհի պատմությունն ու քաղաքակրթությունը և ստիպում են ընկղմվել մի աշխարհ, որը հայտնի է միայն պատմության դասերից:

Եվ այս ամենը շրջապատված է հեքիաթային ջունգլիներով, և որպես բոնուս այս ամենին` շքեղ ջրվեժ, որը կարող եք գտնել ձայնին ընդառաջ գնալով: Ինդիանա Ջոնսը կարող է միայն նախանձել:

Մեկ անձի միջին օրական ծախսը կազմում է 30 դոլար:

 

Սիանուկվիլ, Կամբոջա

Մեկ այլ, ոչ պակաս դրախտային վայր, որտեղ կարող եք առանձնանալ և վայելել  մարդու կողմից ձեռք չտված բնությունը, դա Սիհանուկվիլն է: Անկեղծ ասած, Կամբոջան չի պատկանում մեր մոլորակի մաքուր երկրների ցանկին: Լողափերում և փողոցներում հաճախ կարելի է տեսնել աղբ և թափառող շների ոհմակներ:

Բայց Սիանուկվիլի շքեղ լողափերը բացառություն են: Դուք մեծ հաճույք կստանաք դրանք այցելելուց:

Միջինում յուրաքանչյուր անձի համար նախատեսված օրական ծախսը չի գերազանցում 27 դոլարը:

Դեպի աշխարհի ցանկացած վայր հարմարավետ թռիչք կարող եք կատարել  Cofrance ընկերության օգնությամբ: Կապ հաստատեք մեզ հետ Ձեզ հարմար ցանկացած եղանակով և մենք կկազմակերպենք ուղևորությունը սկզբից մինչև վերջ: Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ: