Ֆրանսիական Ռիվիերան անհավանական գեղեցիկ է: Առավոտյան  այն հիացնում է, ցերեկը ապշեցնում, իսկ գիշերը հրապուրում: Աշխարհում ոչ մի բան չի համեմատվի այս վայրի հետ, որը ձգվում է 128 կմ ծովեզերքի երկայնքով:

Մարդիկ գալիս են այստեղ զբոսանավերով, մեքենաներով կամ գնացքով: Նրանք գալիս են Ռիվիերայի միֆի, հայտնիների և գինու ետևից, գալիս են ժամանցի և պարզապես հաճույքի համար: Ամառը զբոսաշրջային սեզոնի պիկն է: Հանգստացողները գալիս են այստեղ աշխարհի տարբեր ծայրերից: Բայց հենց այս ժամանակ է Ռիվիերան շլացնում: Անհրաժեշտ չէ պատկանել հասարակության վերնախավին կամ առհասարակ լինել շատ հարուստ, որպեսզի հիանաք Ռիվիերայի տեսարաններով:

Նիցցա

Լազուրային ափի մայրաքաղաքը Նիցցան է։ Այն պարզապես հանգստյան քաղաք չէ։ Սա աշխույժ մեգապոլիս է: Միջերկրական ծովի ափին տեղակայված այս հիանալի վայրը առաջարկում է շքեղ լողափեր, որոնք հիմնականում ճալաքարային են։

Մի քանի հարյուր տարի առաջ Ֆրանսիական Ռիվիերան կամ Լազուրային ափը, ինչպես նրան անվանում են Ֆրանսիայում, իրենից ներկայացնում էր ընդամենը մի քանի աղքատ ձկնորսական գյուղ: Այնուհետև այստեղ եկավ անգլիական և ռուսական արիստոկրատիան՝ մառախլապատ և ցուրտ հյուսիսից հանգստանալու համար: Արևն ու ծովը նոր ուրախություն բերեցին նրանց կյանք: Նրանք  կառուցեցին ֆանտաստիկ շինություններ, շքեղ պալատներ իրենց ամառային արձակուրդների համար: Այդ դարաշրջանը կոչվում էր Belle Époque: Այն դարձավ առաջինը Լազուրային ափի մի շարք գեղեցիկ դարաշրջանների շարքում:

Նիցցայի ամենահայտնի վայրը Promenade des Anglais առափնյա փողոցն է: Բրիտանացի նախարարը դրա շինարարության համար բրիտանական համայնքի շրջանում դրամահավաք կազմակերպեց 1820-ական թվականներին: Promenade-ից ոչ հեռու է գտնվում է Նիցցայի Հին քաղաքը: Որքան ավելի խորն եք ընկղմվում նրա մեջ, այնքան մգանում են փողոցները և ավելի շատ են նմանվում լաբիրինթոսի:

Ամեն առավոտ, բացառությամբ երկուշաբթիի, Cours Saleya շուկան լցված է տեղական մրգերի, բանջարեղենների և ծաղիկների բույրերով և գույներով: Գունեղ են նաև Նիցցայի ավանդական ուտեստները` ցուկատները: Անպայման փորձեք ընդեղենային բլիթ սոկկան ՝ իտալական ծագմամբ Նիցցայի ժառանգությունը:

Ռիվիերայի լույսը, գույները, բնական գեղեցկությունը վաղուց արդեն գրավում են արվեստագետներին ամբողջ աշխարհից: 1917 թ.-ին Փարիզից այստեղ եկավ միջին տարիքի մի նկարիչ ՝ առողջությունը բարելավելու և ոգեշնչումը վերադարձնելու համար: Նրա անունն էր Անրի Մատիս: Նիցցայում գտնվող Մատիսի թանգարանում են պահպանվում  այս բեղմնավոր և անկախ նկարչի բազմաթիվ նկարները և ապլիկացիաները:

Թանգարանի փոքր, բայց սքանչելի հավաքածուն արտացոլում է նկարչի նյութերի և ոճերի հսկայական բազմազանությունը: 80 տարեկան հասակում, հիվանդ և համարյա անկողնին գամված Մատիսը կտրում էր գունավոր թղթի կտորներ և տալիս իր օգնականներին, որոնք փակցնում էին դրանք կտավի վրա: Իր կյանքի վերջում Մատիսն ասաց. «Այս ամբողջ ընթացքում ես փնտրում էի նույն բաները, որոնք ես, թերևս, տարբեր միջոցներով էի ըմբռնում»:

Անտիբ

Անտիբը և Ժուան-լե-Պենը գտնվում են Նիցցայից ոչ հեռու` ծովափի երկայնքով գնացքով ընդամենը 25 րոպե հեռավորության վրա: Երբ ճանապարհին խցանումներ են, գնացքը ճանապարհորդելու լավագույն միջոցն է:

Ռիվիերայի ափի երկայնքով են ձգվում ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային լողափեր: Մասնավոր չի նշանակում, որ չեք կարող գնալ այնտեղ: Սա միայն նշանակում է, որ պետք է վճարեք այնտեղ Ձեր օրը անցկացնելու համար:  Դրա դիմաց Ձեզ կտրամադրեն շեզլոնգ, հովանոց, ըմպելիքներ, տեղ ծովափում և հավանաբար ճաշ ռեստորանում:

Belle Époque դարաշրջանը կտրուկ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով: Պատերազմից հետո Ռիվիերան վերադարձավ կյանք ազատության զգացումով և այսօրվա օրով ապրելու ցանկությամբ, ինչը հաճախ էր ուղեկցում հետպատերազմյան տարիները: Այստեղ հավաքվում էին երիտասարդներ: Նրանցից շատերը ամերիկացիներ էին, ովքեր իրենց հետ տարօրինակ նոր երաժշտություն էին բերել` ջազ: Կյանքը կրկին հրաշալի էր:

Ժամանակակից ճանապարհորդներին գրավում են ջրային զվարճանքների տարբեր տեսակները: Եվ չնայած շքեղ, պարսպապատ կալվածքները գրավում են Ռիվիերայի մեծ մասը, սակայն հրվանդանների շրջակայքում և ափին կգտնեք բազմաթիվ արահետներ: Հրվանդանի արևելյան կողմում տեղակայված Անտիբ քաղաքում, հին քաղաքի փողոցները հրավիրում են զբոսաշրջիկներին զբոսանքի:

Հույներն այստեղ հիմնել են առևտրի հրապարակ դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում: Դուք կտեսնեք, որ այս հին քաղաքի ճոխ պրովանսալական շուկայում աշխույժ առևտուր է ընթանում մինչ օրս: Այն բանից հետո, երբ կվայելեք շուկայի համերն ու բույրերը, այցելեք 12-րդ դարի ամրոցը, որտեղ կարող եք ծանոթանալ մեկ այլ հայտնի նկարչի աշխատանքներին:

Պաբլո Պիկասո … Գրիմալդի ամրոցում գտնվող փոքր թանգարանի խնամակալը Պիկասոյին առաջարկեց դատարկ վերին հարկերը: Խնամակալն ուներ գաղտնի շարժառիթ: Միգուցե, եթե Պիկասոն այստեղ աշխատի, հնարավոր է մի քանի աշխատանք թողնի: Նկարիչը համաձայնվեց, և 1946 թ.-ին տեղափոխվեց այստեղ ապրելու և աշխատելու նպատակով: Մինչ նրա ներկերն ու կտավները Փարիզից այստեղ կժամանեն, Պիկասոն սկսում է աշխատել տանիքի համար նախատեսված ներկով և ներկարարի վրձիններով: Պիկասոն սիրում էր իր ստուդիան և այնտեղից դեպի փայլուն ծովը բացվող տեսարանը:

Եթե ցանկանում եք այցելել Ֆրանսիական Ռիվիերան, ապա դիմեք Cofrance ընկերություն։ Մենք կազմակերպում ենք ցանկացած մոդելի մասնավոր ինքնաթիռով հարմարավետ թռիչքներ դեպի աշխարհի ցանկացած վայր։ Նվիրեք տոն Ձեզ և Ձեր սիրելիներին: