Եվրոպան կարելի է անվերջ ուսումնասիրել: Չնայած այն մոլորակի ամենափոքր մայրցամաքներից մեկն է, սակայն դա նրան չի խանգարում   զբոսաշրջիկների այցելությունների քանակով լինել առաջիններից մեկը: Ճանապարհորդությունների համար հայտնի տասը երկրներից վեցը գտնվում են Եվրոպայում: Մշակութային բազմաբնույթ Ժառանգություն, շշմեցուցիչ բնություն, հարուստ պատմություն, ենթակառուցվածքներ և անվտանգություն. այն ամենը, ինչ գրավում է հանգստացողներին ամբողջ աշխարհից:

Բուդապեշտ

Երբ հունգարացիները 19-րդ դարում եկան այս տարածքներ, Բուդապեշտն արդեն ոչ միայն նշանակալից քաղաք էր, այլև հասցրել էր դառնալ որպես Հռոմեական կայսրության նահանգներից մեկի վարչական կենտրոն: Այսօր այն երկրի մայրաքաղաքն է և միաժամանակ ամենախոշոր քաղաքը: Իր գոյության երկու հազարամյակների ընթացքում այն բազմիցս ձեռքից ձեռք է անցել՝ հասցնելով լինել և՛ մոնղոլական խաների ձեռքում, և՛ օսմանյան սուլթանների իրավազորության ներքո:

Այնուամենայնիվ մեր օրերում նրա պատմության այդ էջերի մասին քիչ բան է հիշեցնում: Այսօրվա Բուդապեշտը հայտնի է որպես Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, իսկ նրա  հարստությունը ճարտարապետությունն է և այն փաստը, որ հենց այստեղ է հայտնվել մայրցամաքի առաջին մետրոն: Նշանակալից է նաև այն հսկայական դերակատարությունը որ նա խաղացել է Ավստրո-Հունգարական կայսրությունում:

Անպայման արժե այցելել Բուդապեշտի պատմական կենտրոնը՝  իր բազմաթիվ գեղեցիկ հրապարակներով, թանգարաններով, պալատներով, տաճարներով, լողարաններով և իհարկե, քաղաքի այցեքարտը հանդիսացող խորհրդարանի շքեղ շենքով:

 Բլեյսկոյի Լիճ

Հյուսիսարևմտյան Սլովենիայի բնական մարգարիտ՝ Բլեյսկո լիճը ամբողջ երկրի համար դարձել է իսկական այցեքարտ: Գեղատեսիլ շրջակայքով  այս մաքրամաքուր ջրամբարը ամեն տարի գրավում է բազմաթիվ ճանապարհորդների: Բայց նրա առանձնահատուկ վառ գրավչությունը լճի հարավարևմտյան մասի փոքրիկ կղզին է, որի վրա տեղակայված է 17-րդ դարի մատուռ: Կղզյակ կարելի է հասնել ավանդական փայտե նավակներով:

Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող ևս մեկ հետաքրքիր վայր է Բլեդ դղյակը, որը զարդարում է լճի հյուսիսային հատվածի 130 մետր բարձրությամբ ժայռի գագաթը: Այս բնական գեղեցկությունները, մարդու ստեղծած տեսարժան վայրերը և մեղմ միկրոկլիման միշտ գրավել են աշխարհի հզորների ուշադրությունը: Զարմանալի չէ, որ ջրամբարի ափերին տեղակայված էին Հարավսլավիայի թագավորների և նույնիսկ Իոսիպ Բրոզ Տիտոյի ամառային նստավայրերը:

Լիսաբոն

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը ձգվում է Տեժու գետի երկայնքով՝ Ատլանտյան օվկիանոսից ոչ հեռու և հանդիսանում է Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը: Հնագիտական պեղումները վկայում են, որ այս վայրերը բնակեցված են եղել քարտեզների վրա  Լոնդոնի, կամ Փարիզի  հայտնվելուց շատ առաջ: Լինելով Եվրոպայի մայրցամաքային մայրաքաղաքներից ամենաարևմտյանը՝ Լիսաբոնը համարվում է նաև դրանցից ամենաարևոտը, իսկ նրա շահեկան դիրքը կարևորագույն դեր է խաղացել XV-XVII դարերի աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում:

Լիսաբոնի գլխավոր տեսարժան վայրերից է Բելեն աշտարակը, Ժերոնիմուշ վանքը, Բայշա շրջանը և մայրաքաղաքային օվկիանարիումը: Լիսաբոնի շքեղ տեսարաններով հիանալու համար անհրաժեշտ է անպայման բարձրանալ Սուրբ Գեորգիի դղյակ, իսկ քաղաքի ոգու մեջ ներթափանցելու համար ամենադյուրին տարբերակը նրա փողոցներով զբոսնելն է 28 -րդ երթուղու հազվագյուտ տրամվայով, որը վաղուց դարձել է Պորտուգալիայի մայրաքաղաքի իսկական խորհրդանիշը:

Պլիտվիցկի լճեր

Պլիտվիցկի լճերը ազգային պարկի կարգավիճակ են ստացել դեռևս 1949 թվականին և այդ ժամանակից ի վեր համարվում են Խորվաթիայի մարգարիտներից մեկը: Այս հսկայական համալիրը միավորում է 16 մեծ լճեր, բազմաթիվ քարանձավներ և հարյուրից ավելի ջրվեժներ: Այգու առանձնահատկությունն այն է, որ լճերը տեղակայված են կասկադներով, իսկ դրանց միջև մակարդակների և բարձունքների տարբերությունը կազմում է ավելի քան 100 մետր: Եթե դրան ավելացնենք կրաքարային հողերը, ապա արդյունքում կունենանք ամբողջ աշխարհի բնական ջրվեժների ամենագեղատեսիլ համալիրներից մեկը:

Պլիտվիցկի լճերի յուրահատկությունն այն է, որ նրանց ջուրը շարունակում է պարբերաբար քայքայել բնական ամբարտակները ՝ հանգեցնելով նորանոր ջրվեժների ի հայտ գալուն: Ներկայումս գոյություն ունեցողներից ամենախոշորի բարձրությունը կազմում է մոտ 70 մետր: