Դիրիժաբլները անցյալի ինքնաթիռներ են: Ունե՞ն, արդյոք, նրանք հեռանկար 21-րդ դարում։ Կհաջողվի՞ արդյոք նրանց դառնալ այլընտրանք բեռնատար ինքնաթիռների և ուղղաթիռների համար, և կհայտնվե՞ն արդյոք մեգա դիրիժաբլիներ, որոնք կկարողանան իրենց վրա մի ամբողջ գործարան տեղափոխել։

 

Կարճ դիրիժաբլների պատմությունից

20-րդ դարի սկիզբը օդագնացության ռոմանտիկ ժամանակաշրջանն էր։ Այն ժամանակ ինքնաթիռաշինությունը էնտուզիաստների զբաղմունքն էր, իսկ հիմնական օդային տրանսպորտը դիրիժաբլներն էին։ Հսկայական թռչող ապարատները հպարտորեն լողում էին Եվրոպայի վրայով՝ մարդկանց ապշեցնելով իրենց նրբագեղ ձևերով և թռիչքային հնարավորություններով։

Դիրիժաբլները հայտնվել են մոտ 19-րդ դարի կեսերին։ Սա օդապարիկի տեսակներից մեկն է։ Դա կառավարվող օդապարիկ է, որը կարող է ինքնուրույն թռիչք կատարել որոշված ուղղությամբ։ Առաջին դիրիժաբլները դանդաղ ու ծանրաշարժ էին, փափուկ թաղանթով, այսինքն՝ կարկաս չունեին։

Կիսակոշտ և կոշտ կառուցվածքով դիրիժաբլները տարբերվում են մետաղական ձևի առկայությամբ։ Առաջին դեպքում, կիսակոշտ կառուցվածքը գտնվում է դիրիժաբլի միայն ստորին հատվածում։ Դա բավական է, որ դեֆորմացիաներ և կոտրվածքներ չառաջանան։ Իսկ կոշտ կառուցվածքի դեպքում պատյանն արդեն լիարժեքորեն մետաղական կարկասի վրա է դրված։ Առաջին անգամ այդ որոշումն առաջարկել է ռուս մեծ գիտնական Ցիոլկովսկին 19-րդ դարի 80-ականներին։ Սակայն իշխանությունների աջակցությունը չստացավ։ Դրա համար էլ Ռուսաստանում մտածածը իրականացրել են Գերմանիայում։

Սեփական միջոցներով կոմս Ցեպելինը կառուցել է առաջին ծանր դիրիժաբլը, և ինքնուրույն փորձարկել է այն։ Առաջին համաշխարհային պատերազմում գրաֆի դիրիժաբլները, որոնց նրա պատվին անվանվել են Zeppelin, դարձան ոչ միայն փոխադրամիջոց, այլև ահեղ զենք։ Նրանց օգնությամբ գերմանացիները ռմբակոծում էին ֆրանսիական և անգլիական քաղաքները։ Երբ պատերազմն ավարտվեց, դիրիժաբլիները վերածվեցին հարմարավետ տրանսատլանտյան օդանավերի, որոնք նախատեսված էին 90 ուղևորի համար։

Գերմանական Ֆրիդրիխսհաֆենում տեղակայված Zeppelin թանգարանում կարելի է տեսնել լեգենդար դիրիժաբլների ճշգրիտ վերարտադրված ներքին նախագծումը: Ժամանակակից ինքնաթիռներում հազիվ ենք կարողանում տեղավորել ոտքերը, իսկ դիրիժաբլի ուղևորը կարող էր հանգիստ պառկել սեփական խցում գտնվող մահճակալի վրա։

Читайте также  Switzerland

Մոտ 200 մետր չափի օդանավերը ունեցել են ընդհանուր դահլիճ, ռեստորան, ծխելու սենյակ, ընթերցասրահ, լոգախցիկներ, զուգարաններ և դիտահարթակներ:

Սպասարկող անձնակազմը և պարենի պաշարները գտնվում էին գոնդոլում ՝ ամենաներքևի հարկում։ Սովորաբար դիրիժաբլի արագությունը կազմում էր 100-115 կմ/ժամ։ Թռիչքը Եվրոպայից դեպի Հյուսիսային կամ Հարավային Ամերիկա տևում էր մոտ 4 օր։ Բայց դիրիժաբլների ժամանակաշրջանը կարճ տևեց։

Ամեն ինչ փչացրեց պայթունավտանգ ջրածինը, որով լցնում էին թռչող ապարատների թաղանթները։ 1937 թվականի մայիսի 6-ի սարսափելի ողբերգությունը ցնցեց ողջ աշխարհը։ Վայրէջքի ժամանակ կրակ բռնկվեց հսկայական Hindenburg դիրիժաբլի վրա, որը հետագայում անվանեցին երկնային Տիտանիկ։ Ինչպես հայտնի է, ջրածինը պայթյունավտանգ գազ է, որը թթվածնի հետ որոշակի համամասնություններով խառնելիս կարող է բռնկվել նույնիսկ առանց բաց կրակի աղբյուրի։ Արդեն 19-րդ դարում մարդկությունը գիտեր այնպիսի գազի մասին, ինչպիսին հելիումն է, որը ջրածնի նման վեր բարձրացնող ուժ ունի։ Սակայն այդ տարիներին հելիումը անհրաժեշտ քանակությամբ արդյունահանվում էր միայն ԱՄՆ-ում։ Hindenburg դիրիժաբլի հրդեհի հետեւանքով 97 ուղևորներից 35-ը զոհվեցին։

Hindenburg-ի կործանման սարսափելի կադրերը ցնցեցին ամբողջ աշխարհը: Մարդիկ սարսափած էին: Դա հարվածեց դիրիժաբլների հեղինակությանը, և շատ արագ  ինքնաթիռները նրանց դուրս մղեցին ավիափոխադրումների շուկայից։

Դիրիժաբլները թեև կարճ՝ ընդամենը 35 տարի, սակայն վառ կյանք են ունեցել։ Դրանք դադարեցին գոյություն ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Շնայած իր բոլոր առավելություններին, դիրիժաբլն ամենևին էլ հարմար չէր ռազմական նպատակներով օգտագործման համար, այն դանդաղ էր, ծանրաշարժ և իրենից մեծ թիրախ էր ներկայացնում։

ԽՍՀՄ-ում  դիրիժաբլների պատմությունը ևս կարճ տևեց։ Քսաներորդ դարի 20-30-ական թվականներին բոլորը ցեպելինների մասին էին երազում։ Խորհրդային դիրիժաբլների կառուցումը նոր մակարդակի բարձրացնելու համար Ստալինը Խորհրդային Միություն է հրավիրել հայտնի կոնստրուկտոր Ումբերտո Նոբիլեին։ Այդ ժամանակ իտալացի հանճարն արդեն կառուցել էր N1 լեգենդար դիրիժաբլը, որով էլ 1927 թվականին առաջին անգամ թռավ Հյուսիսային բևեռի վրայով։

Читайте также  Ռուսաստանի համար Soukhoi SuperJet-ը գլխացավանք է դարձել

Ումբերտո Նոբիլեն ԽՍՀՄ է եկել 1932 թվականին և աշխատել մինչև 1936 թվականը որպես գլխավոր կոնստրուկտոր “Դիրիժաբլեստրոյ” կոմբինատում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է 5 դիրիժաբլ։ 5 տարվա ընթացքում դրանք նախագծվել, պատրաստվել և գործարկվել են։ Կոմբինատը գտնվում էր ժամանակակից Դոլգոպրուդնի քաղաքում: Հետագայում հենց այստեղ՝ Դոլգոպրուդնիում, ստեղծվեց Խորհրդային ամենամեծ՝ В-6 դիրիժաբլը՝ 18 500 մ3 ծավալով և 104,5 մետր երկարությամբ։ B-6-ի առավելագույն արագությունը 113 կմ/ժամ էր:

B-6 նախատեսվում էր օգտագործել հեռավոր ուղևորափոխադրումների համար: Նրանով նույնիսկ թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանվել՝ 130 ժամ 27 րոպե։ Սակայն հավակնոտ ծրագրերին վիճակված չէին իրականանալ։ 1938 թվականի փետրվարին դիրիժաբլը վթարի է ենթարկվում մարզումային թռիչքի ժամանակ։ Նրա անձնակազմի 19-ը անդամներից 13-ը մահացան։ Այսպիսով, Խորհրդային Միությունում ցեպելինների արտադրության ծրագիրը որոշվեց դադարեցնել։ Դիրիժաբլների հիմնական թերություններ էին՝ անբավարար կայունությունը, շարժունակությունն ու կառավարելիությունը:

Ինչպես են ժամանակակից կոնստրուկտորները վերածնում դիրիժաբլների կառուցումը

Խորհրդային Միությունը օդապարիկների զանգվածային արտադրության գաղափարին վերադարձավ արդեն սառը պատերազմի տարիներին: Դոլգոպրուդնու ավտոմատիկայի կոնստրուկտորական բյուրոն հիմնադրվել է 1956 թ.-ին: Դրա պատճառը հանդիսացավ այն փաստը, որ ՆԱՏՕ-ի դաշինքը ռուսական տարածքում սկսել էր օդապարիկներով զանգվածային հարձակում՝ նրան վերահսկելու համար։ Ի պատասխան՝ ստեղծվեց ԿԲ-ն։

50 տարվա ընթացքում կոնստրուկտորական բյուրոն հսկայական փորձ կուտակեց նախագծման և օդագնացության տեխնիկայի ստեղծման մեջ։ Պարզվեց, որ տրանսպորտի այս տեսակը կարող է լինել միաժամանակ անվտանգ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես շահավետ, եթե խոսքը գնում է բեռնափոխադրումների մասին։ Մեր երկրում, հատկապես հյուսիսային ծայրամասում, կան բազմաթիվ բնակավայրեր, որտեղ հնարավոր չէ հասնել ոչ գնացքով, ոչ ավտոմեքենայով։ Օդանավակայանի առկայության դեպքում բեռներն այնտեղ առաքվում են ինքնաթիռով։ Իսկ եթե վայրէջքի տեղ չկա, ապա աշխարհի հետ կապը պահպանվում է միայն ուղղաթիռների միջոցով։

Սակայն ուղղաթիռներն ունեն բեռնաբարձության սահմանափակումներ։ Ամենամեծ ուղղաթիռը բարձրացնում է 20 տոննա։ Չի նախատեսվում ավելի մեծ բեռնաբարձությամբ մեքենաների ստեղծումը։ Թռիչքի հեռավորությունը ողջամիտ բեռնաբարձության դեպքում չի գերազանցում 500 կմ-ը և մոտ ժամանակներս չի ավելանա։ Եւ տոննա/կիլոմետր արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ինքնաթիռների և տասնյակ անգամ ավելի բարձր է, քան ցամաքային տրանսպորտի դեպքում։

Читайте также  Որտե՞ղ դիմավորել 2020 թվականը: Ամանորյա չարթերային թռիչքների գաղափարներ

Բեռի նույն քաշի դեպքում դիրիժաբլով առաքումը 15-20 անգամ ավելի էժան կարժենա, քան ուղղաթիռի դեպքում։ Իզուր չէ, որ դիրիժաբլների հանդեպ հետաքրքրությունը վերածնվեց ոչ միայն Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Չինաստանում եւ Բրազիլիայում նախատեսում են ստեղծել դիրիժաբլներ, որոնք կարող են օդ բարձրացնել 60 տոննա: Ռուս ինժեներները պլանավորում են ստեղծել թռչող ապարատներ, որոնք կարող են տեղափոխել 180-200 տոննա:

Ե՞րբ երկինք կբարձրանան առաջին օդային զբոսանավերը

Այսօր արդեն աշխատանքներ են տարվում ջրածնի ֆլեգմատիզացման ուղղությամբ՝ նրանում որոշ խառնուրդների ավելացմամբ, որպեսզի այն դադարի պայթյունավտանգ լինելուց։ Ինչ-որ չափով ջրածինը կորցնում է ամբարձիչ ուժը, բայց միևնույն ժամանակ մնում է անվտանգ և էժան գազ։

Աշխատանքներ են տարվում, ձեռք են բերվել առաջին արդյունքները՝ ջրածինը լաբորատոր պայմաններում չի պայթում ու չի այրվում, բայց դրա հետ մեկտեղ ունի անհրաժեշտ ամբարձիչ ուժ։

Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել ոչ միայն ափսե տեսակի  անօդաչու սարքեր։ Գոյություն ունեն համակցված դիրիժաբլների նախագծեր, որոնք կարող են և բեռները տեղափոխել, և մարդկանց Ա կետից Բ կետ հարմարավետ հասցնել։

Translate »