Էրֆուրտը քաղաք է Գերմանիայում. այն Թյուրինգիայի մայրաքաղաքն է: Գտնվում է Գերմանիայի աշխարհագրական կենտրոնից քառասուն կիլոմետր հեռավորության վրա: Բնակչությունը կազմում է 214,000 մարդ:

Երկրորդ համաշխարհային պատերազմն իր հետքն է թողել քաղաքի տեսքի վրա: Սակայն բազմաթիվ տեսարժան վայրերը քաղաքը գրավիչ ու հետաքրքիր են դարձնում զբոսաշրջիկների համար:

Էրֆուրտի Մայր Տաճարի աշտարակները տեսանելի են քաղաքի գրեթե ցանկացած կետից:

Էրֆուրտում ցանկացած զբոսանքի ժամանակ Դուք անպայման կհայտնվեք կամրջի վրա, որտեղ, ինչպես աշխարհի շատ քաղաքներում, ընդունված է կողպեքներ կախել ՝ ի նշան հավերժական և հավատարիմ սիրո: Այստեղ կան հուշանվերների, հնաոճ իրերի խանութներ և սրճարաններ: 1510 թվականին կամուրջը ստացել է իր անվանունը ՝ Կրեմերբրյուկ, կամ խանութպանների կամուրջ: Այն համարվում է Եվրոպայի ամենաերկար կամուրջ-փողոցը:

Էրֆուրտի մայր տաճարը և Ռավենսկի Սուրբ Սևերնի եկեղեցին կազմում են միասնական ճարտարապետական կոմպոզիցիա ՝ քաղաքի խորհրդանիշը: XIV հարյուրամյակում տաճարը համալրեցին և ընդլայնեցին:

Տաճարի կողմնային հատվածներից մեկում գտնվում է կոմս ֆոն Գլեյխենի և նրա ընտանիքի գերեզմանաքարը, ով խաչակրաց արշավանքի անդամ էր, բայց այնտեղ գերված էր եղել: Ինչպես վկայում է պատմությունը, մի երիտասարդ սարացի կին սիրահարվեց կոմսին, կազմակերպեց նրա փախուստը և նրա հետ միասին փախավ Թյուրինգիա: Կոմսի կինը չի ընդդիմացել ու ընդունել է նոր կնոջը, և կոմսը այդպես էլ ապրել է երկկնության մեջ, մինչև իր օրերի վերջը: Գերեզմանաքարի վրա պատկերված են կոմսն ու նրա կանայք:

Տաճարն իր պատմության ընթացքում երկու անգամ տուժել է պատերազմներից ՝ Նապոլեոնյան բանակի զինվորներից, որոնք այստեղ ախոռ են սարքել, և հրետակոծությունից ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բոլոր հիմնական արժեքները հաջողվել է պահպանել, և 1949 թվականին մայր տաճարը ամբողջովին վերականգնվել է:

Էրֆուրտի ծաղկումը ՝ որպես կրթական, առևտրային և քաղաքական կենտրոնի, տեղի է ունեցել XIV-XV դարերում: Հին քաղաք Էրֆուրտը գտնվում է երկու բլուրների վրա: Դրանցից մեկում գտնվում են երկու եկեղեցիներ ՝ Սուրբ Մարիամի տաճարը և Սուրբ Սևերնի եկեղեցին: Իսկ մյուս բլրի վրա տեղակայված է հսկայական ամրոց ՝ ռոմանական եկեղեցիով միջնաբերդ Պետերսբերգը:

Միջնաբերդի կառուցումը տեղի է ունեցել մի քանի փուլերով: Շինարարությունը սկսվել է 1665 թվականին, և տևել է մոտ քառասուն տարի: Ներկայումս ամրոցը տուրիստական վայր է, իսկ դիտահարթակից բացվում է ոչ շատ լավ տեսարան դեպի քաղաք: Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմին ՝ Էրֆուրտի պատմական կենտրոնը ռմբակոծությունից չի տուժել: Արժե այցելել քաղաքը, ինչպես նաև դրա շրջակայքը, որտեղ կան բազմաթիվ պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր: