Գործարար ավիացիայի ծառայությունները դժվար է գերագնահատել, հատկապես այսօր՝ համաճարակի պայմաններում, երբ գործնականորեն պարալիզացվել է քաղաքացիական ավիացիան։ Բայց չեղարկել կամ արգելել գործնական հանդիպումները կամ տեղաշարժը կարևոր անձնական պատճառներով հնարավոր չէ։ Եվ այդ ժամանակ օգնության է գալիս գործարար ավիացիան՝ մասնավոր ինքնաթիռների և ուղղաթիռների վարձակալության հնարավորությամբ։

Դիմելով Cofrance ընկերությանը, Դուք ստանում եք ոչ միայն աշխարհի ցանկացած կետ մեկնելու հիանալի հնարավորություն, այլև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ, որոնք կդարձնեն Ձեր ուղևորությունը առավել հարմարավետ, հետաքրքիր, հաճելի, ազատելով Ձեզ թռիչքի հետ կապված բազմաթիվ հարցերից:

Փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է օգտվել մեկ ընկերության ծառայություններից, որը փաթեթում առաջարկում է բոլոր լուծումները՝ ավիատոմսեր, մասնավոր ինքնաթիռ ընտրելու հնարավորություն, ավտոմեքենայով տեղափոխում դեպի օդանավակայան և օդանավակայանից, հյուրանոցներ, տարբեր միջոցառումներ, ճաշ ինքնաթիռում և շատ այլ բաներ։ Այս դեպքում, Դուք ստիպված չեք լինի այլ ընկերություններ փնտրել՝ բոլոր ծառայությունները կարող եք պատվիրել մեկի շնորհիվ։ Եւ ֆինանսական առումով, այս տարբերակը շատ ավելի շահավետ է։

Cofrance ընկերությունը երկար տարիներ գտնվում է բիզնես ավիացիայի շուկայում, և, ինչպես ոչ մեկը, ծանոթ է հաճախորդների խնդիրներին և պատրաստ է կատարել բոլոր ցանկությունները և պահանջները ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով:

Դիտարկենք այն ծառայությունների ցանկը, որոնք առաջարկում ենք մեր հաճախորդներին, ի լրումն մասնավոր ինքնաթիռների կամ ուղղաթիռների վարձակալությանը:

 

Տրանսֆեր

Մեծ պահանջարկ ունեցող ծառայություններից մեկն է տեղափոխումը դեպի օդանավակայան կամ օդանավակայանից։ Մենք կօգնենք հասնել անհրաժեշտ ցանկացած վայր, կընտրենք համապատասխան տրանսպորտի տեսակը, որը ոչ միայն Ձեզ, այլև Ձեր ուղեբեռը կտեղափոխի դեպի նշանակված վայր: Ուղղաթիռով մենք կարող ենք Ձեզ հասցնել ցանկացած վայր՝ լինի դա զբոսանավի տախտակամած կամ բիզնես կենտրոնի տանիք։

Հյուրանոցների, հյուրատների ամրագրում և ապահովագրություն

Ըստ Ձեր ցանկության, մենք կարող ենք ամրագրել հարմարավետ սենյակներ հյուրատներում, հյուրանոցներում կամ գտնել մասնավոր բնակարաններ։ Ամեն դեպքում, մենք հաշվի ենք առնում  Ձեր ֆինանսական հնարավորությունները, հատուկ ցանկությունները կամ պահանջները։

Արտերկիր մեկնելիս  վիզա ստանալու համար հայտ ներկայացնելը հոգնեցուցիչ գործընթաց է։ Շատ կարևոր է ճիշտ ներկայացնել բոլոր փաստաթղթերը։ Եթե ցանկանում եք դա անել ինքնուրույն, ռիսկ կա, որ Ձեզ ինչ-որ մի փոքր պատճառով կարող են մերժել։

Cofrance ընկերության մասնագետները հաջող կերպով կձևակերպեն վիզանները։ Նույնը վերաբերում է նաև բժշկական ապահովագրությանը։ Շատերը կարծում են, որ դա պարզապես ձևականություն է։ Բայց նրանք հետո, երբ հանկարծակի հիվանդանում են արտերկրում, զարմանքով են արձագանքում, իմանալով, որ իրենց առողջությունը ապահովագրված չէ։ Այս իրավիճակից խուսափելու համար դիմեք մեր մասնագետներին, ովքեր կհամաձայնեցնեն այդ հարցը որակավորված ապահովագրողի հետ և կստորագրեն պայմանագիրը։

 

Սպասարկում օդանավում

Cofrance ընկերության մասնագետները կազմակերպում են առավելագույնս հարմարավետ պայմաններ վարձակալված օդանավի սրահում՝ Ձեր ցանկություններին համապատասխան: Ձեր սիրված ռեստորանից ուտեստներ, երաժշտություն, ֆիլմեր, ծաղիկներ – ամեն ինչ կախված է Ձեր նախասիրություններից և պետք չէ ինչ-որ բանում Ձեզ սահմանափակեք: Մենք կարող ենք իրականություն դարձնել Ձեր ցանկացած երազանքը։

 

Ուղեկցման ծառայություններ

 

Եթե Ձեզ անհրաժեշտ է որակյալ ծառայություն, Cofrance ընկերության աշխատակիցները Ձեզ համար հարմար մասնագետ կընտրեն: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել բժիշկ, բուժքույր, անասնաբույժ, մերսող կամ որևէ այլ մասնագետ։ Մենք կարող ենք տրամադրել թարգմանչի կամ ուղեցողի, ժամանակավոր քարտուղարի և անձնական վարորդի ծառայություններ:

Մենք պատրաստ ենք գտնել բոլոր անհրաժեշտ մասնագետներին և տրամադրել իրավաբանական և այլ օպերատիվ օգնություն ցանկացած հարցի վերաբերյալ։ Կապ հաստատեք մեզ հետ, ստացեք արագ պատասխաններ և որակյալ օգնություն:

 

Ինքնաթիռի ընտրություն

Շատ դեպքերում պատվիրատուն չգիտի, թե օդանավի ինչ մոդել ընտրել։ Երբեմն հաճախորդին անհրաժեշտ են որոշակի տարբերակներ և պայմաններ՝ ինտերնետ, լոգախցիկ, մահճակալներ և այլն: Նման պայմաններ ապահովելը բարդ չէ։ Բայց եթե Ձեզ անհրաժեշտ է լոգասենյակ, մարզասրահ կամ նարնջի ծառ օդանավում, մենեջերը ստիպված կլինի ավելի շատ ջանք ներդնել, որպեսզի գտնի համապատասխանը։ Ձեզ պետք չէ ոչինչ վճարել ինքնաթիռ ընտրելիս, բայց վարձակալությունը իսկապես թանկ է։

Cofrance ընկերությունը Ձեր լավագույն գործընկերն է հարմարավետ պայմաններով և պրոֆեսիոնալ մասնագետների ուղեկցությամբ թռիչքներ կազմակերպելու գործում: