Դիլիջանը մի փոքրիկ քաղաք է Հայաստանում, որի պատմությունը հասնում է մինչև խոր հնության շրջան: Այստեղ կլիման մեղմ է, կան շատ հանգստյան տներ, առողջարաններ, պանսիոնատներ և տուրիստական բազաներ: Դիլիջանը գտնվում է Սևանա լճից ոչ հեռու: Գեղատեսիլ ճանապարհը տանում է դեպի լեռներ, այնուհետև շարունակվում է երկու կիլոմետրանոց թունելում, որն անցնելով  ընկղմվում ես մեկ այլ աշխարհ: Անտառներով ծածկված սարերը մաքրում են օդը: Հենց դրա համար էլ Դիլիջանը անվանել են հայկական Շվեյցարիա։

Դիլիջանն այսօր փոքրիկ կանաչ առողջարանային քաղաք է, որի բնակչությունը կազմում է ընդամենը 17 հազար մարդ: Կյանքն այստեղ շատ հանգիստ է: Ամեն տարի շատ զբոսաշրջիկներ են գալիս Դիլիջան աշխարհի տարբեր անկյուններից: Քաղաքում կան շատ լավ ռեստորաններ և հյուրանոցներ, շրջակայքում կա 40 հազար հեկտար կազմող ազգային պարկ և շատ գեղեցիկ տեսարժան վայրեր:

Դիլիջանը վերջերս դարձել է կրթական կենտրոն: 2014 թ.-ին այստեղ բացվեց UWC DILIJAN մեծ միջազգային դպրոցը: Տեղացիները շատ են հպարտանում իրենց կրթական կենտրոնով: Այստեղ տարեկան նախատեսվում է պատրաստել մինչև 650 մարդ աշխարհի 50 երկրներից:

Քաղաքի կենտրոնում կա արհեստական ​​լիճ, որն արդեն 80 տարի է ինչ զարդարում է Դիլիջանը: Հեռավոր անցյալում նրա տեղում ֆուտբոլային խաղադաշտ էր: Լճից աջ գտնվում է քաղաքային ավտոկայանը: Այսօր լիճը վերականգնման աշխատանքների և կապիտալ ներդրումների կարիք ունի: Վերջերս գտան լճի մաքրման հեշտ եղանակ: Այն բնակեցրեցին ձկներով, որոնք զգալիորեն մաքրեցին լիճը:

Դիլիջանի կենտրոնում 9 տարի առաջ հետաքրքիր հուշարձան  կանգնեցվեց, որը նվիրված է ռեժիսոր Գեորգի Դանելիայի « Միմինո » ֆիլմի հայտնի հերոսներին:

Հուշարձանը խորհրդանշում է հայ-վրացական բարեկամությունը:

Դիլիջանը հայտնի է իր հիանալի բուժիչ օդով, որը լի է սոճու բույրով։ Այն ստեղծում է հարմարավետ պայմաններ թոքային հիվանդություններով տառապողների համար: Ինտելիգենցիան այստեղ բնակություն է հաստատել դեռևս հին ժամանակներից: Քաղաքն իրավամբ համարվում է հանրապետության մտավոր կենտրոն:

«Դիլիջան» ազգային պարկը Հայաստանի գանձն է: Հիմնադրվել է 1958 թ.-ին ` երկրի ամենաարժեքավոր լեռնաանտառային լանդշաֆտները պահպանելու համար: Հայաստանի բնության այս զարմանահրաշ անկյունը առանձնանում է բուսական և կենդանական աշխարհի հարստությամբ և բազմազանությամբ:

Դիլիջանը հայտնի է նաև իր գաթայով և կանաչեղենով լցոնված հացի բլիթներով։ Այս ավանդական համեղ ուտեստները անպայման պետք է փորձել: