Ո՞վ չի երազում երկնքի մասին: Այն ձգում է անհավատալի ուժով: Լայնարձակ տարածություն, ազատություն, թռչնի թռիչքի բարձրությունից հիանալի համայնապատկեր։ Պարզապես կարող եք ինքնաթիռի տոմս գնել, կանոնավոր թռիչք կատարել և վայելել թռիչքի ողջ գեղեցկությունը: Բայց սա հնարավոր չէ համեմատել սեփական ինքնաթիռով թռիչքի հետ: Կա ստերեոտիպ, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մասնավոր ինքնաթիռ գնել: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ մեծ ցանկության դեպքում, եթե մի փոքր ջանք գործադրեք, ապա կարող եք իրականություն դարձնել Ձեր երազանքը:
Գերազանց առաջարկ է այս դեպքում թեթև, էժան և օգտագործման մեջ հեշտ Cessna 150 ինքնաթիռի մոդելը։ Մի փոքր ավելին թռչող «Ժիգուլիներ» -ի մասին ստորև:
Ինչպե՞ս 16 տարեկանում մասնավոր ինքնաթիռ գնել
Մենք կխոսենք աշխարհի ամենալավ վաճառվող ինքնաթիռների մասին. Ինքնաթիռներ, որոնք ցրվել են աշխարհի բոլոր օդանավակայաններով, ինչպես տաք կարկանդակներ: Դրանք հեշտ են կառավարման մեջ, էժան են սպասարկման տեսանկյունից և ամենակարևորը` դրանք լիովին ադեկվատ գին ունեն:
Cessna 150 մոդելը փոխարինելու եկավ Cessna 140 ինքնաթիռին։ Այն բարձրաթև է, ամբողջությամբ մետաղական, շասսիի ավելի հարմարավետ հենակով (թողարկվել է 1959-ից մինչև 1977 թվականը տարբեր մոդիֆիկացիաներով):
Ամբողջ ժամանակահատվածում արտադրվել է 23 000 ինքնաթիռ, և սա խոսում է նրա հանդեպ մեծ պահանջարկի մասին։ Դրանով պայմանավորված առաջ են եկել բազմաթիվ ծառայություններ և մասնագետներ, ովքեր կարող են պրոֆեսիոնալ կերպով սպասարկել այս ինքնաթիռը: Շուկայում մրցակցությունը մեծ է և արդյունքում՝ սպասարկման գինը ցածր է, իսկ պահեստամասերը ՝ մեծ քանակությամբ:
Նույնիսկ 1977-ին Cessna 150-ի արտադրության դադարեցումից հետո, պահեստամասերը շարունակում են արտադրվել մինչ օրս:
Ինքնաթիռը բավականին համեստ է: Կոնստրուկցիան այնքան պարզ է, որ ինչ-որ բան դժվար, թե կոտրվի: Հավանաբար, մոդելի առավել տեխնոլոգիական մասը փականների էլեկտրական շարժակն է: Բայց նա ևս հավերժական է: Համարձակորեն ինքնաթիռը կարելի է բնութագրել, որպես «անկոտրուն»: Վառելիքի սպառումը միջինում 20 լիտր է ժամում, ինչը շատ չէ: Կրեյսերական արագությունը 150-160 կմ / ժամ: Թռիչքի հեռավորությունը` ավելի քան 600 կիլոմետր: Օդանավի պարզությունը արտացոլվում է նաև նրա սարքավորումներով հագեցվածության մեջ։ Ինքնաթիռը իրեն լավ է դրսևորել ուսումնա-պիլոտաժային տեսանկյունից: Այն հաճախ համեմատում են «Ժիգուլիների» հետ, այնքան այն պարզ է և հասկանալի կառավարմ մեջ: Կարճ հեռավորության թռիչքների համար լավագույն ընտրությունը, իհարկե, Cessna 150-ն է:
Ամփոփելով կարող ենք ասել, որ մոդելը դեպի մասնավոր ավիացիայի աշխարհ մուտքի տոմս է հանդիսանում: Ինքնաթիռը ամենափոքրն է, ամենապարզը և ամենաէժանը (գինը սկսվում է 20 000 դոլարից): Այո, իհարկե, շատերը կասեն, որ կան ինքնաթիռներ, որոնք ավելի պարզ են և էժան, բայց դրանք այնքան էլ մեծ պահանջարկ չեն վայելում, ինչպես Cessna 150-ը: Այս ինքնաթիռներից հսկայական քանակությամբ է արտադրվել: Դրանք շարունակում են թռչել: Բոլոր խնդիրները, բոլոր սխալները այն աստիճան են ուսումնասիրված, որ Դուք երբեք որևէ խնդիր չեք ունենա այս ինքնաթիռի հետ:
Ցանկացած մոդելի ինքնաթիռի ձեռքբերման կամ վարձակալության հարցերով կարող եք դիմել Cofrance ընկերության մասնագետներին: