Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սերիական արտադրություն է կազմակերպվել: Երկրի ղեկավարությունը ամեն տարի ավելացնում է Հայաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման ծախսերը: Միևնույն ժամանակ հաջողությամբ իրականացվում են նորարարական գաղափարները:

Այսպես, 2017 թ.-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որոշել է ավելացնել գիտական և հետազոտական աշխատանքների ֆինանսավորման չափը մեկուկես մլրդ ՀՀ դրամի չափով: Ապագայում նույնպես կավելացվեն ներդրումների ծավալները:

Հայաստանում ստեղծվում են օտարերկրյա ներդրողների համար բոլոր բարենպաստ պայմանները ` նպատակ ունենալով զարգացնել ռազմարդյունաբերության համալիրը, ինչպես նաև իրականացնել հեռանկարային գործարար և գիտական հետազոտություններ: Քայլերից մեկն էր ՊՆ-ից ոլորտի առանձնացումը, ինչը նպաստում է հարվածային անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի այլ նմուշների սերիական արտադրության մեկնարկի գործընթացի արագացմանը:

Այսօր արդեն կան մի շարք հետաքրքիր նախագծեր, որոնք կիրականացվեն մոտ ապագայում: Օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բացատրվում է նաև նրանով, որ գիտական նախագծերի իրականացման համար կիրառվում են ոչ ստանդարտ մոտեցումներ: Հիմնական կարգախոսը շարունակում է մնալ «ամեն հանճարեղ բան պարզ է» արտահայտությունը:

Գործընկեր-երկրներից զգալի միջոցներ են արտոնյալ և անհատույց հիմունքներով հատկացվում սպառազինության և ռազմական տեխնիկայի  մշակման համար, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայեցակարգի համաձայն:

Այդ կազմակերպություններից մեկն է հանդիսանում «Արար» հիմնադրամը: Նրա օգնությամբ նորագույն տեխնիկայով են համալրվել ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները:

Արդեն մեկնարկել է անօդաչու թռչող սարքերի մի քանի մոդելների, այդ թվում՝ նաև հարվածային ԱԹՍ-ների սերիական արտադրությունը: Հաջողությամբ իրագործվում է կապի, օպտիկական էլեկտրոնային և ռադիո հետախուզության կազմակերպման համակարգերում բարձր տեխնոլոգիաների ներդրումը:

Ստեղծվել է տեխնոլոգիական վաշտ, որը համալրվել է հանրապետության առաջատար տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսանողներով, որոնք հայտնի են իրենց գիտական ձեռքբերումներով: