Բարսելոնան կախարդում և գրավում է առաջին իսկ րոպեներից իր համարձակությամբ և անկրկնելի ոճով: Ավանդույթներն ու նոր գաղափարները միահյուսվելով ստեղծել են յուրօրինակ ոճ, որը նկատելի է փողոցներում, արվեստի գործերում և տեղական խոհանոցի ուտեստներում:

Կատալոնական ճարտարապետությունը կարելի է համեմատել կտավի հետ, իսկ բազմագույն աղյուսներն ու կղմինդրները ներկապնակի հետ։ Քաղաքը կախարդում է վառվռուն ձևերով, ուրվագծերով և գույներով: Քաղաքի շեմին ծփացող ալիքներից մինչև արտասովոր զբոսայգիներ և աշխույժ Լա Ռամբլա փողոց, Բարսելոնան իր յուրահատուկ պարն է պարում:

Բարսելոնան մի շարք շատ համեղ և զարմանալի ուտեստներ ունի, որոնք անպայման պետք է փորձել։ Արվեստը բառացիորեն հոսում է թանգարաններից և պալատներից աշխույժ փողոցների վրա: Յուրահատուկ խանութները, հիանալի ռեստորանները, եռուն գիշերային կյանքը և կրքոտ մարդիկ լցնում են այս գունեղ քաղաքը: Բարսելոնան լիարժեք զգալու համար հարկավոր է ընկղմվել նրա մեջ ամբողջությամբ:

Լա Ռամբլան քաղաքի գլխավոր փողոցն է: Այս հայտնի պողոտան, որն անվանվել է ի պատիվ ավազոտ գետահունի, որը ժամանակին պտտվում էր քաղաքի շուրջ, ձևափոխվում է Պլասա-դե-Կատալունյայից մինչև նավահանգիստ հատվածում: Ճանապարհին կհանդիպեք տարբեր փողոցային երաժիշտների և նկարիչների: Փողոցը լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով, ծաղկավաճառների անուշահոտ վրաններով: Մեկ րոպե չեք ձանձրանա:

Լա Ռամբլայի պարենամթերքի շուկա Լա Բոկերիան առաջարկում է ապրանքների լայն տեսականի և հիանալի բարեր: Լա Ռամբլայի հյուսիսային մասից մի քայլ այն կողմ  քաղաքի պատմական սիրտն է:

13-րդ դարում Բարսելոնան ծաղկում էր ապրում, որը ծովային նվաճումների և առևտրի արդյունքն էր: Այդ ժամանակները հավերժ հետք են թողել կատալոնացիների հոգում: Հենց այդ ժամանակ Բարսելոնան Կատալոնիայի մայրաքաղաքն էր ՝ անկախ մարզ Իսպանիայի հյուսիս-արևելքում: Միջնադարում այս քաղաքը կառուցել են հզոր վաճառականական դասի ներկայացուցիչները ՝ ներդնելով առևտրից ստացած իրենց հարստությունը:

Հաջողությունը միշտ չէ, որ ուղեկցում էր Կատալոնիային, և արդյունքում տարածաշրջանը միավորվեց Իսպանական կայսրության հետ: Սակայն ժողովուրդը ամբողջովին չհանձնվեց, և կատալոնացիները մինչ օրս առանձնանում են իրենց վառ արտահայտված անկախության ոգով:

Սանտա Մարիա դել Մարը գոթական ամենավեհասքանչ տաճարն է ՝ բարգավաճման խորհրդանիշ, ծովային առևտրի արդյունք: Տաճարում առաջին հերթին աչքի է ընկնում ընդարձակությունը: Բարձր մերկ սյունները պահում են գոթական կամարները ՝ ապշեցնելով իրենց պարզությամբ: Դա նավաստիների և վաճառականների տաճարն էր, որը կառուցվել էր XIV դարում Բարսելոնայի բոլոր գործունակ բնակիչների համատեղ ջանքերով:

Շոկոլադի սիրահարները կսիրեն Բարսելոնան: Նախաճաշին փորձեք չուրո՝ շաքարով ցանված պոնչիկ, որոնք խորհուրդ է տրվում թաթախել խիտ, մուգ շոկոլադի մեջ:

Նոր Աշխարհից կակաոյի հատիկները Իսպանիա է բերել Քրիստափոր Կոլումբոսը: Իսպանացիները շաքար ավելացրեցին դառը խառնուրդին և շոկոլադե ըմպելիքները աներևակայելիորեն հայտնի դարձան ողջ Եվրոպայում:

Աշխարհի ցանկացած կետ հարմարավետ թռիչք կարող եք իրականացնել՝ օգտվելով Cofrance ընկերության ծառայություններից։ Նվիրեք Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ: