Մասնավոր ինքնաթիռներով հարսանեկան թռիչքները մեծ պահանջարկ են վայելում ամբողջ աշխարհում նորապսակների շրջանում: Այժմ Դուք կարող եք բառացիորեն «ամուսնանալ երկնքում»: Բիզնես ավիացիան ընձեռում է այս հնարավորությունը:

Ինքնաթիռի սրահում անցկացվող հարսանեկան տոնակատարությունը կմնա Ձեր հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում: Այն ինքնատիպ է, անսովոր և շատ ռոմանտիկ:

Պատվիրեք արարողության եզակի սցենար: Դա կհիացնի Ձեր հյուրերին և Ձեզ հնարավորություն կընձեռի անցկացնելու Ձեր կյանքի լավագույն ժամերը: Ի դեպ, հարսանիքը «երկնքում» նույնպես հիանալի միջոց է սահմանափակվել հարազատների և ընկերների նեղ շրջանակով և չհրավիրել արարողությանը անցանկալի հյուրերի: Դրա համար մեծ պատճառ կունենաք՝ օդանավի խցիկում տեղերի սահմանափակ քանակը:

Վարձակալված ինքնաթիռում հարսանիք կազմակերպելու հնարավորություններն ու տարբերակները շատ են: Ամեն ինչ կախված է Ձեր ցանկություններից, պահանջներից, երևակայությունից և ֆինանսական հնարավորություններից: Ինքնաթիռում կարող եք պատվիրել հարսանեկան խնջույքի կազմակերպում տոնակատարության մասնակիցների համար: Սնունդն ու խմիչքները կբերվեն Ձեր սիրված ռեստորանից: Պարզապես օգտվեք քեյթրինգի ծառայություններից:

Դուք կարող եք նաև պատվիրել ամուսնության գրանցման արարողությունը անմիջապես ինքնաթիռում: Մեր ընկերության աշխատակիցները կօգնեն Ձեզ արագ անցնել օդանավակայանում բոլոր պաշտոնական ընթացակարգերը, կուղեկցեն նորապսակներին ինքնաթիռ, իսկ արդեն երկնքում տեղի կունենա հարսանեկան արարողությունը ` նախօրոք համաձայնեցված սցենարով:

Հարսանիքի համար ինքնաթիռ վարձակալելիս անհրաժեշտ է.

  • ընտրել թռիչքի երթուղին: Վարձակալության գինը ուղղակիորեն կախված է թռիչքի հեռավորությունից: Դուք կարող եք թռչել անմիջապես տոնակատարության կամ մեղրամիսի անցկացման վայրը:
  • որոշել հյուրերի թիվը: Կախված նրանց թվից` կընտրվի համապատասխան տարողունակությամբ ինքնաթիռ։
  • հյուրերի համար ընտրել ժամանցի ծրագիր, որպեսզի նրանք չձանձրանան թռիչքի ժամանակ: Հնարավոր է հրավիրել երաժիշտների, արարողության վարողների, լուսանկարիչների և այլն։
  • ընտրել հարսանեկան մենյուն։ Տոնը պետք է լինի գեղեցիկ և համեղ:

 

Եթե նշված հարցերի հետ կապված դժվարություններ ունենաք խնդրում ենք կապ հաստատել Cofrance ընկերության անձնակազմի հետ: Մենք ունենք նման միջոցառումների կազմակերպման մեծ փորձ: Մենք երաշխավորում ենք, որ դա կլինի Ձեր ամենահիշարժան թռիչքներից մեկը: