Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է: Ծովի մակարդակից նրա բարձրությունը 4095 մետր է: Լեռը բարձրանալը հեշտ չէ: Որքան շատ եք բարձրանում, այնքան ավելի դժվար է դառնում շնչելը: Համեմատաբար կարճ ճանապարհորդության ընթացքում կարելի է տեսնել տարվա բոլոր չորս եղանակները։ Գագաթին իշխում է ձմեռը, մի քիչ ներքևում՝ աշունը, ավելի ներքև Ձեզ դիմավորում է ամառը, իսկ ստորոտում իսկական գարուն է: Ջերմաստիճանի տատանումները շատ կտրուկ են: Եթե ​​լեռան ստորոտում 25 աստիճան է, ապա գագաթին 4 աստիճանից ոչ բարձր:

Առանց տաք հագուստի սարերում ոչինչ չես կարող անել: Կապ չունի ամառ է, թե աշուն: Բայց ցուրտը միակ տհաճությունը չէ: Դեռ պետք է ընտելանալ լեռնային նոսր օդին: Սկզբում հնարավոր է գլխապտույտ զգաք։ Բարձրությունների տարբերությունից Ձեր ականջները բռնվում են ինչպես ինքնաթիռում: Ի դեպ, գլուխը պտտվում է ոչ միայն թթվածնային քաղցից, այլ նաև ֆանտաստիկ գեղեցիկ լեռնային բնապատկերներից:

Բոլոր կողմերից Ձեզ ամպեր են շրջապատում, և թվում է, թե քայլում եք Մարսի վրայով: 3200 մ բարձրության վրա է մի գեղեցիկ լիճ է տեղակայված, որը կոչվում է Քարի լիճ: Ինչպես Հայաստանում մնացած ամեն ինչը, այն ևս ունի իր լեգենդը:

Շատ վաղուց Արագած լեռան վրա քարե վիշապներ էին ապրում: Մահից հետո նրանք վերածվեցին արագահոս գետերի և առանց մեծ ափսոսանքի սփռվեցին տարբեր ուղղություններով: Բայց չորս վիշապ եղբայրները շատ ընկերական էին և չէին ցանկանում բաժանվել ոչ կյանքի ընթացքում, ոչ էլ դրանից հետո: Լեռան ստորոտին նրանք փորեցին մի հսկայական անցք և դառնալով գետեր ուղղեցին իրենց ջրերը այնտեղ: Այսպես հայտնվեց Քարի լիճը Արագածի վրա: Ի դեպ, այս լճի ափին  է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական ճառագայթների ուսումնասիրման կայանը, որը հիմնադրել են հայ անվանի ֆիզիկոս եղբայրներ Ալիխանյանները:

 

Ամբերդ ամրոց

Քանի որ խոսեցինք վիշապների մասին, ժամանակն է անդրադառնալ դղյակներին: Իսկ դրանք Հայաստանում շատ են: Մենք նույնիսկ ստիպված չենք լինի լքել Արագածը: Հայաստանի ամենաանառիկ ամրոցներից մեկը ՝ Ամբերդը, գտնվում է 2200 մետր բարձրության վրա:

Պատահական չէ, որ այն տեղակայված է նման բարձրության վրա։ Թշնամու զորքերը, որոնք բարձրանում էին այն նվաճելու համար, թուլանում էին ճանապարհին, քանի որ թթվածինը չէր հերիքում: Ըստ այդմ, նրանք չէին կարող այն ոչնչացնել, բայց, ցավոք, ժամանակը կարողացավ:

Ամբերդ ամրոցը կառուցվել է 7-րդ դարում: Արագածի գագաթներին նայող նրա վիթխարի աշտարակները կարծես մարտահրավեր էին նետում թշնամուն, իսկ թշնամին վախենում էր ընդունել այդ մարտահրավերը: Երկար ժամանակ ամրոցը ոչ միայն թվում էր, այլև իսկապես անառիկ էր: Մի քանի դարերի ընթացքում ամպերով շրջապատված ամրոցը կարողացան գրավել միայն երկու անգամ: 1070 թ.-ին դա արեցին սելջուկները, իսկ 1236 թ.-ին այն ընկավ մոնղոլների բուռն գրոհի տակ: Բայց արդեն XIII դարի վերջին այն ետ նվաճվեց և վերականգնվեց:

Ամրոցը թե դրսից և թե ներսից միջնադարի մարմնացումն է: Պատահական չէ, որ այս ամրոցը այդքան շատ է սիրվել կինեմատոգրաֆների կողմից։ Օրինակ, այստեղ է նկարահանվել «Սրիկաները» աղմկահարույց ֆիլմը:

Հայաստանում ամեն ինչ հաճելի է ՝ մարդիկ, արևը, սարերը, ճանապարհները: Անհնար է կշտանալ երկրի բնապատկերներից: Մեքենայի պատուհանից դուրս բնապատկերները փոխվում են յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ: Սոճու անտառին հաջորդում են ալպյան մարգագետինները, կանաչ հովիտներին` քարքարոտ սարահարթերը, աշնանը` ձմեռը, իսկ ձմռանը` ամառը: Ամեն շրջապտույտին նոր գույներ են ու երանգներ: Ոչխարները խաղաղ արածում են մարգագետիններում:

 

Հայոց այբուբենի հուշարձան

Հայերը շատ են սիրում և հպարտանում իրենց այբուբենով: Երկրում այբուբենին նվիրված մի քանի հուշարձան կա: Դրանցից մեկը գտնվում է Արա լեռան մոտ: Քարերից պատրաստված տառերն ունեն յուրօրինակ ձև և շատ առեղծվածային զուգադիպություններ են կապված են դրանց հետ:

Հայաստանում յուրաքանչյուր դպրոցական գիտի Մեսրոպ Մաշտոցի անունը ` հայոց այբուբենի ստեղծող, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը։

Այբուբենի հուշարձանի ստեղծմանը, որն այսօր զբոսաշրջիկների այցելության սիրված վայրն է, մասնակցել են Հայաստանի  պրոֆեսիոնալ քարափորագրիչները։  Անվան առաջին տառով լուսանկար ունենալն արդեն ավանդույթ է դարձել: