Այսօրվա դրությամբ միակ տարածքը, որտեղ չի հասել տխրահռչակ կորոնավիրուսը՝  Անտարկտիդան է։ Մնացած բոլոր մայրցամաքներում մոլեգնում է համաճարակը, որը պաշտոնապես հայտարարվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից 2020 թվականի մարտի 11-ին: Վտանգավոր վիրուսը արդեն գրանցված է աշխարհի 114 երկրներում։ Համատարած ձեռնարկվում են արտակարգ միջոցառումներ ՝ ուղղված համաճարակի դեմ պայքարին՝ հայտարարվում են կարանտիններ և սահմանվում են արտակարգ իրավիճակների ռեժիմներ:

Բայց մարդկանց տեղաշարժը, այդ թվում ՝ թռիչքները լիովին կանգնեցնել գրեթե անհնար է։ Հետևաբար, մենք առաջարկում ենք ծանոթանալ կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ և, միևնույն ժամանակ, շատ պարզ մեթոդներին, եթե անհրաժեշտ է թռիչք կատարել և որոշ ժամանակ գտնվել ինքնաթիռի սրահում:

 

Ավելի հաճախ լվացեք ձեռքերը

Այս կոչը լսելի է ամենուր։ Բժիշկները չեն դադարում կրկնել, որ մահացու վիրուսի օրգանիզմում հայտնվելու հիմնական ուղին լորձաթաղանթի (բերան, աչքեր, քիթ) միջոցով է։ Սովորական օճառը կարող է ոչնչացնել վիրուսը, եթե մանրակրկիտ լվանաք դրանով Ձեր ձեռքերը մոտ 20 վրկ։ Դա մոտավոր նման է երկու անգամ Happy Birthday to you երգելուն։

Ինքնաթիռի սրահում ավելի հարմար է օգտագործել հակաբակտերիալ անձեռոցիկներ կամ հատուկ գելեր։ Սրբեք աթոռների թիակները, սեղանը և Ձեզ շրջապատող այլ մակերեսները։ Ընթացակարգը ապահովվության համար է, քանի որ ինքնաթիռի ամբողջ սրահը մշակվում է հակավիրուսային միջոցներով, նախքան ուղևորներին թույլ կտան սրահ մտնել: Բայց ևս մեկ անգամ սրբելով մակերեսները, Ձեզ թռիչքի ընթացքում ավելի հանգիստ կզգաք։

Դեմքի դիմակները և ձեռնոցները առանձնապես չեն օգնում։ Դրանց կիրառումը այդքան էլ արդյունավետ չէ։

 

Ձեռք չտաք բերանին, աչքերին, քթին

Ու դա է հիմնական պայմանը, պետք չէ ձեռքերով դիպչել բերանի, աչքերի և քթի  լորձաթաղանթին։ Այդպիսով կարող եք պաշտպանել Ձեր օրգանիզմը վիրուսի ներթափանցումից։

 

Հաճախ ջուր խմեք

Այս խորհուրդը վերաբերվում է ցանկացած վիրուսային հիվանդություններին. Քանի որ վիրուսը արդյունավետ կերպով դուրս է գալիս օրգանիզմից շատ հեղուկ խմելով.

 

Զգուշացում

Այն կարծիքը, որ սխտորը, օղին և այլ ալկոհոլային խմիչքները կպաշտպանեն վարակից, սխալ է:

Եթե Ձեզ անհրաժեշտ է թռիչք կատարել, իսկ կանոնավոր ավիաուղիների ծառայություններից օգտվել չեք ցանկանում, Cofrance ընկերությունը կկազմակերպի անհրաժեշտ ուղղությամբ թռիչք մասնավոր ինքնաթիռով աշխարհի ցանկացած կետից։ Մենք առաջարկում ենք վարձակալել ինքնաթիռներ՝ տարբեր տեսակի և մոդելների ընտրությամբ, ինչպես նաև ուղղաթիռներ և զբոսանավեր։ Այդպես կարող եք 100% վստահ լինել, որ տեղաշարժվում եք բացարձակ անվտանգ։