Եթե Դուք դեռևս չեք օգտվել մասնավոր թռիչքներից, ապա, ամենայն հավանականությամբ Ձեզ կզարմացնի առևտրային և մասնավոր չվերթների միջև եղած զգալի տարբերությունը:

Որպես կանոն, վարձակալված ինքնաթիռով թռիչքը ավելի հանգիստ է անցնում, քան կանոնավոր չվերթներ իրականացնող օդանավերով: Եվ սա միանգամայն հասկանալի է: Մասնավոր թռիչքների դեպքում ամեն ինչ արվում է հաճախորդի ցանկություններն ու պահանջները ի կատար ածելու համար: Բայց, այնուամենայնիվ, արդեն ձևավորվել են մի շարք չգրված կանոններ, որոնք չէր խանգարի իմանալ:

Ստորև բերված են վարձակալված օդանավով թռիչքի էտիկետի 8 հիմնական կանոնները, որոնք իմանալով կարող եք խուսափել անհարմար իրավիճակներից, անկախ այն բանից, որ Դուք եք հանդիսանում չվերթի պատվիրատուն:

  1. Ինչ հագուստ ընտրել մասնավոր ինքնաթիռով թռչելու համար

Եթե գործուղման նպատակով չեք թռիչքը իրականացնելու, ապա լավագույն ընտրությունը կլինի հարմարավետ հագուստը: Կարիք չկա չափազանց ճչացող կամ տոնական հագուստ հագնել: Գործուղման դեպքում կիրառվում են դրես-կոդի հասարակ կանոնները:

  1. Կարիք կա՞ արդյոք հրապարակել լուսանկարները սոցիալական ցանցերում

Իհարկե, ցուցադրել Ձեր գործարար այցելությունները լավ գաղափար չէ: Իսկ եթե ուղևորվում եք արձակուրդի, ապա միանգամայն ընդունելի է լուսանկարներ տեղադրել սոցիալական ցանցերում: Հետաքրքիր վայրերը, ժամանցի բազմազան տարբերակները կհետաքրքրեն Ձեր ընկերներին և միգուցե կտան նրանց գաղափարներ իրենց սեփական հանգիստը կազմակերպելու համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ մասնավոր ավիացիան ենթադրում է հաճախորդների գաղտնիության պահպանում: Եթե Ձեզ հրավիրել են մասնավոր ինքնաթիռով թռիչք իրականացնել, ապա պետք է զգույշ լինել, ինչ վերաբերում է լուսանկարներին և սոցիալական ցանցերին:

  1. Առաջինը ինքնաթիռ բարձրանում է թռիչքի կազմակերպիչը

Ամենայն հավանականությամբ, այս կետի հետ կապված ամեն ինչ պարզ է:  Այն անձը, ով Ձեզ հրավիրել է իր սեփական ինքնաթիռով ճանապարհորդության, իրավունք ունի զբաղեցնել այն տեղը, որը նրան ամենաշատն է դուր գալիս և կազմակերպել ժամանցը իր հայեցողությամբ:

  1. Քաղաքավարությունը ոչ ոք չի չեղարկել

Հաճախորդը, ով վարձակալել է ինքնաթիռը, ունի անսահմանափակ իրավունքներ և հնարավորություններ: Մասնավոր ինքնաթիռով թռիչքը կազմակերպվում է հաշվի առնելով Ձեր բոլոր պահանջներն ու ցանկությունները: Սակայն դրանք, իհարկե, պետք է արտահայտել քաղաքավարի ձևով: Բնականաբար, անձնակազմը չի պատասխանի Ձեր կոպիտ վերաբերմունքին, բայց Դուք կթողնեք վատ տպավորություն:

  1. Էլեկտրոնային սարքեր ինքնաթիռում

Բոլոր Ձեր գաջեթները Դուք կարող եք հանգիստ միացրած թողնել ինքնաթիռում: Հնարավորություն կա օգտվել անլար ինտերնետից: Անհրաժեշտության դեպքում կարող եք շարունակել զբաղվել Ձեր գործերով հենց օդանավում: Դրա համար ինքնաթիռի սրահում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները:

  1. Ընտանի կենդանիների տեղափոխման էթիկան

Դուք կարող եք Ձեզ հետ ինքնաթիռ վերցնել Ձեր ընտանի կենդանիներին, սակայն արժե համոզվել, որ նրանք մաքուր են և չեն կեղտոտի բազկաթոռները իրենց թաթերով:

  1. Զրուցեք օդաչուների հետ

Որպես կանոն, մասնավոր ինքնաթիռի օդաչուները չեն փակվում իրենց խցիկում և հասանելի են զրույցի համար: Դուք կարող եք թեյավճար թողնել օդաչուներին և բորտուղեկցորդներին, որոնք սպասարկել են Ձեզ ողջ թռիչքի ընթացքում: Սա միանգամայն ընդունված է: Թռիչքային անձնակազմը կգնահատի Ձեր այս ժեստը:

  1. Ինքներդ մի տեղափոխեք Ձեր ուղեբեռը

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն տեղափոխել Ձեր ուղեբեռը: Դրա համար կան հատուկ պատրաստված մարդիկ: Պարզապես տեղեկացրեք նրանց, թե որտեղ է անհրաժեշտ տանել Ձեր իրերը: