Ինքնաթիռը վաղուց արդեն  մեզ համար դարձել է սովորական փոխադրամիջոց, որը թույլ է տալիս շատ կարճ ժամանակում հասնել աշխարհի ցանկացած վայր: Բայց արդյոք շատերին է հայտնի, թե ինչքան ժամանակ կարող է ինքնաթիռը շարունակաբար, առանց լրացուցիչ լիցքավորման թռչել։ Այս հոդվածից Դուք կիմանաք աշխարհի 6 ամենաերկար օդային երթուղիների մասին:

  1. ՍինգապուրՆյուարք ավիաչվերթը

Ավիաընկերությունները առաջարկում են նորանոր երթուղիներով թռիչքներ, որոնք թույլ են տալիս շատ կարճ ժամանակում հասնել աշխարհի ցանկացած կետ։ Այսպես, 2019թ.-ին Սինգապուրյան ավիաուղիները պլանավորել են Սինգապուր – Նյուարք էլ ավելի երկարատև ավիաչվերթը` թեթև և էկոնոմ  Airbus A340-500 օդանավով: Օդային երթուղու երկարությունը 15 300 կմ է, իսկ թռիչքի տևողությունը ՝ 19 ժամ, որը անհավանական է թվում:

  1. ԴուբայՊանամա Սիթի ավիաչվերթը

Այս շատ երկար օդային երթուղին  առաջարկում է Emirates ավիաընկերությունը: Չվերթը իրականացվում է Boeing 777 ինքնաթիռի միջոցով: Թռիչքի տևողությունը 17 ժամ 30 րոպե է: Այդ ընթացքում ինքնաթիռը հաղթահարում է 13808 կմ:  Մինչ օրս սա աշխարհի ամենաերկար թռիչքն է, որը իրականացվում է 2016թ.-ի սկզբից:

  1. Լոս ԱնջելեսԱբու Դաբի ավիաչվերթը

Զբոսաշրջիկները չվերթի վրա ծախսում են 16 ժամ 30 րոպե, որի ընթացքում անցնում են  13497 կմ հեռավորություն: Աբու Դաբին և Լոս Անջելեսը միացնող այս երթուղով չվերթներ իրականացնող ավիաընկերությունը առաջարկում է բարելավված պայմաններ բոլոր ուղևորներին: Նրանք, ովքեր երեխաների հետ են ճանապարհորդում, կկարողանան օգտվել «Բորտային դայակ» ծառայությունից։

  1. ՅոհաննեսբուրգԱտլանտա ավիաչվերթը

Այս անհավանական երկար չվերթը իրականացնում է Delta 210 ընկերությունը։ Օդանավով զբոսաշրջիկները անցնում են 13597 կմ։ Boeing 777-200 ինքնաթիռով թռիչքը 16 ժամ 20 րոպե է տևում: Համարձակվելով նման  թռիչքին, լավ կլինի Ձեզ հետ վերցնեք Ձեր սիրած գիրքը, զինվեք համբերությամբ և հաճելի երաժշտությամբ:

  1. 5. ՍիդնեյԴալլաս ավիաչվերթը

Այս թռիչքը տևում է 16 ժամ, իսկ երթուղու երկարությունը 13 822 կմ է: Այսօր այս չվերթն իրականացվում է A380 երկհարկանի աերոբուսով, որի ընթացքում ճանապարհորդները հնարավորություն ունեն ընկղմվել միջազգային մթնոլորտ ՝  նստած մի կողմից Նյու Ջերսիից տղայի և մյուս կողմից ավստրալացի աղջկա միջև: Իսկ եթե հոգնել եք երկար ժամանակ նստած մնալուց, ապա կարող եք տեղափոխվել հարմարավետ բար և ինքնուրույնաբար օգտվել  առաջարկվող ճաշացանկից:

  1. ՆյուարքՀոնկոնգ ավիաչվերթը

Բիզնես դասի ուղևորները ունեն հանգստի  համար ավելի հարմարավետ պայմաններ և մեծ չափերի հեռուստացույցներ ավելի քան 150 ժամ ժամանցային ծրագրերով։ Նյուարք քաղաքից մինչև Հոնկոնգ չվերթի տևողությունը 15 ժամ 35 րոպե է: Այդ ընթացքում Boeing 777-200- ով Դուք հաղթահարում եք 12974 կմ օդային ճանապարհը: