Նելսոն Գեորգիևիչ Ստեփանյանը ծնվել է 1913 թվականի մարտի 28-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Ստեփանյանների ընտանիքը,սակայն տեղափոխվում է Էրիվան (այժմ `Երևան), որտեղ Նելսոնը ընդունվում է Մաքսիմ Գորկու անվան դպրոց:

Լինելով հետաքրքրասեր և խելացի տղա, Նելսոնը դեռևս հինգերորդ դասարանում տարվում է ավիամոդելավորմամբ:  Երկինքը անհաղթահարելի ուժով ձգում էր երիտասարդին:

Յոթերորդ դասարանի ավարտին Նելսոնը որոշում է ընդունվել Բաքվի ռազմական ուսումնարան: Այնուամենայնիվ, այն նա չավարտեց՝ վերջինիս 1931թ.-ին տեղի ունեցած կազմացրման պատճառով: Երիտասարդը ստիպված էր աշխատանք փնտրել և նա տեղավորվեց նավթավերամշակման գործարանում: Սակայն երկնքի մասին երազանքը նրան բաց չէր թողնում, և արդեն 1933 թ.-ին Նելսոնը հաջողությամբ հանձնում է քննությունները և ընդունվում է Բատայսկ քաղաքի քաղաքացիական  ավիացիայի օդաչուների դպրոցը: Դպրոցի ավարտին, Նելսոնը ստանում է օդաչու- հրահանգչի որակավորում:

Այն ողջ ընթացքում, երբ Նելսոն Ստեփանյանը աշխատել է որպես օդաչու-հրահանգիչ, նա 300 հազար կիլոմետր անվթար թռիչքներ է կատարել, որի համար  պարգևատրվել է կրծքանշանով ավիացիայի գեներալ-մայոր Մոլոկովի կողմից:

Հայրենական մեծ պատերազմը, որը սկսվեց 1941 թ. հունիսի 22-ին, խախտեց  օդաչուի բոլոր պլանները: Պատերազմի արդեն երկրորդ օրը նա մեկնեց ռազմաճակատ և սկսեց մարտնչել ֆաշիստական զավթիչների դեմ գրոհիչ ավիացիայում:

Նելսոն Ստեփանյան.

  • իրականացրել է 239 մարտական թռիչք.
  • անձամբ խորտակել է թշնամու 13 նավ,
  • ոչնչացրել է 600 ավտոմեքենա, 80 տանկ, 27 ինքնաթիռ:

«Ախթունգ, ախթունգ, Նելսոն Ստեփանյանը օդում է », – գերմանացի հրամանատարները տագնապած նախազգուշացնում էին օդաչուներին: Նելսոնից սարսափում էին: Նա անորսալի էր և թշնամու փամփուշտների համար անհասանելի:

Այնուամենայնիվ, 259-րդ մարտական թռիչքը Նելսոն Ստեփանյանի համար վերջինն էր: Նելսոնի ինքնաթիռը շրջապատել էին գերմանական կործանիչները ներքևից, վերևից, ձախից և աջից՝ չթողնելով ողջ մնալու և ոչ մի շանս: Սակայն մահից առաջ անսասան հերոսը հասցնում է թշնամու ևս 6 նավ խորտակել:

Արդեն հետմահու լեգենդար օդաչուն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը: