Ամեն տարի հայտնվում են նոր, ավելի օրիգինալ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Թվում է, թե չկա այնպիսի մի գաղափար, որը չի փորձարկվել:

Ստորև կպատմենք վերջին տարիների հինգ նորագույն ինքնաթիռների մասին:

 

COBALT Co50 VALKYRIE

Ժամանակակից ինքնաթիռների արժեքը սովորաբար ապշեցնում է: Օրինակ՝ F-35 ռազմական ինքնաթիռների գինը 100 միլիոն դոլարից ոչ պակաս է, իսկ քաղաքացիական Learjet–ի համար ստիպված կլինեք վճարել 20 միլիոն դոլար: Գները ապշեցնում են նույնիսկ հարուստ հաճախորդներին:

COBALT ընկերությունը կարելի է բնութագրել որպես հեղափոխական: Նրա նոր Co50 VALKYRIE մասնավոր ինքնաթիռը հասանելի կլինի ընդամենը 699 000 դոլարով: COBALT ընկերությունը իր առաջին ինքնաթիռը մշակել է ավելի քան մեկ տասնամյակ, և արդյունքը ապշեցնում է։ Ոճային փոքրիկ ինքնաթիռ, որը կարող է տեղավորել հինգ ուղևոր և նրանց ուղեբեռը:

VALKYRIE-ի թռիչքի արագությունը 482 կմ / ժամ է, իսկ թռիչքի հեռավորությունը առանց վերալիցքավորման՝ 2590 կիլոմետր: Առավելագույն բեռնվածության դեպքում ինքնաթիռը կարող է հաղթահարել մինչև 840 կիլոմետր հեռավորություն:

 

VOLOCOPTER

Սրանք գերթեթև դասի էլեկտրական ուղղաթիռներ են, որոնք մշակվել են գերմանական E- Volo ընկերության կողմից: 2016 թ.-ին տեղի ունեցավ ուղևորատար 18 ռոտորային մուլտիկոպտերի առաջին փորձնական թռիչքը, որի ընթացքում մարդատար թռչող սարքը հասավ մոտ 20 մ բարձրության և զարգացրեց 25 կմ / ժ արագություն:

Արդեն 2017 թ.-ին գերմանացիները ներկայացրեցին VOLOCOPTER 2X սերիական մոդելը: 160 կիլոգրամ բեռնատարողությամբ նորացված սարքը կարող է տեղափոխել երկու մեծահասակ և հաղթահարել 27 կիլոմետր հեռավորություն 70 կմ / ժ արագությամբ:

VOLOCOPTER 2X-ի առավելագույն արագությունը կազմում է 100 կմ / ժամ, իսկ մարտկոցը ամբողջությամբ լիցքավորելու համար կպահանջվի 2 ժամ: Օդանավը հեշտ է ղեկավարելը: Ընդամենը 5 ժամյա պարապմունքը բավական է այն վարել կարողանալու համար, մինչդեռ սովորական ուղղաթիռով թռչելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել երկարատև և թանկարժեք դասընթացներ: Այն հագեցած է նաև պարաշյուտային համակարգով: 2017 թվականին E- Volo ընկերությունը համաձայնագիր ստորագրեց Դուբայի ճանապարհատրանսպորտային գերատեսչության հետ ՝ «Աէրոտաքսի» նախագծին մասնակցելու վերաբերյալ: VOLOCOPTER- ից բացի Դուբայում կօգտագործվեն նաև չինական ուղևորատար EHang184 մուլտիկոպտերները:

 

ICON A5

ICON A5- ը  գերթեթև հիդրոինքնաթիռ է, որը մշակվել է ամերիկյան ICON Aircraft ընկերության կողմից: Նա կարող է ոչ միայն օդում թռչել այլև շարժվել ծովային հարթ մակերեսի վրայով: Թռչող սարքի սրահը հարմարավետ է։ Այն ունի թռիչքի համեմատաբար մեծ արագություն: 2008 թ.-ին է արտադրվել փորձառական տարբերակը, իսկ արդեն 2015 թ.-ին հայտնվեց թռչող սարքի դեբյուտային սերիական մոդելը:

A5- ի երկարությունը քթից մինչև պոչը կազմում է 6,7 մետր, մինչդեռ թևերի բացվածքը՝ 10,5 մետր: Այնուամենայնիվ, ICON A5– ը կարող է վերափոխվել ավելի կոմպակտ տարբերակի, քանի որ այս թռչող սարքի թևերը ծալովի են: 117 սմ լայնությամբ խցիկը հեշտությամբ կարող է տեղավորել երկու մարդու: Շարժիչի հզորությունը 100 ձիաուժ է, ունի լրացուցիչ երեք թիականի հրող պտուտակ:

Առավելագույն արագությունը, որը կարող է զարգացնել ICON A5- ը, 176 կմ / ժամն է, իսկ թռիչքի հեռավորությունը կարող է հասնել 791 կմ-ի: A5 մոդելը հագեցած է փրկարարական պարաշյուտով: Արտակարգ իրավիճակներում պարաշյուտը բացվում է, և ինքնաթիռը փափուկ վայրէջք է կատարում ՝ առանց ֆյուզելյաժի որևէ վնասվածքի: Վթարային համակարգը պարտադիր տեղադրված է ԱՄՆ – ում գրանցված բոլոր ICON A5–երի վրա: Ինքնաթիռի կառավարումը առավելագույնս պարզեցված է, իսկ խցիկի ինտերյերը հիշեցնում է թանկ մեքենայի սրահ: