Ինչու՞ է սնունդը ինքնաթիռում անհամ: Ինչու՞ է ինքնաթիռը երկնքում հետք թողնում: Իսկ ի՞նչ կլինի, եթե կայծակը հարվածի ինքնաթիռին կամ երկու շարժիչները շարքից դուրս գան: Կա՞ն արդյոք ինքնաթիռում ավտանգ տեղեր աղետի դեպքում: Ինչո՞ւ են վայրէջք կատարելիս լույսը մարում, իսկ պատուհանների վարագույրները բարձրացվում:

 

Օդանավերը դիմակայում են կայծակին

Կայծակները հարվածում են օդանավերին ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ կամ 1000 թռիչքային ժամին բաժին է ընկնում մոտավորապես մեկ կայծակի հարված: Սակայն ժամանակակից նյութերից պատրաստված թիթեղվածքը պատրաստ է դրան: Էլեկտրական պարպումը կանցնի ինքնաթիռի մետաղական կորպուսով և կկարողանա ելք գտնել, օրինակ, նրա պոչի հատվածում: Որպես կանոն, ուղևորներն ու անձնակազմը դա չեն նկատում: 1963 թվականից մինչ օրս չի եղել որևէ ավիավթար կայծակների պատճառով:

Օդանավի սրահում չկան անվտանգ տեղեր պատահարի դեպքում

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նշում է, որ ինքնաթիռում անվտանգ տեղեր չկան: Չնայած կատարվել են որոշ ուսումնասիրություններ, որոնք մի քիչ այլ վիճակագրություն են ներկայացնում: Համաձայն վիճակագրական տվյալների, ավիավթարների դեպքում մահացությունները ինքնաթիռի պոչի հատվածում կազմում են 32%: Օդանավի առջևի հատվածում այս ցուցանիշը կազմում է 38%, իսկ մեջտեղում՝ 39%: Սակայն, գրեթե ոչ մի հնարավորություն չկա պարզելու, թե որտեղ պետք է գտնվել արտակարգ իրավիճակներում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության այլ տվյալներից երևում է, որ մահացության հավանականությունը կազմում է 1 դեպք  52,6 միլիոնից, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների պարագայում՝ կազմում է 1 դեպք  7,6 միլիոնից, ինչը նշանակում է, որ մեքենա վարելը 7 անգամ ավելի վտանգավոր է, քան ինքնաթիռով թռչելը:

 

Որոշ ինքնաթիռներում կան գաղտնի սենյակներ անձնակազմի համար

Օդանավերի անձնակազմը հեռավոր չվերթների դեպքում աշխատում է օրական 16 ժամ: Լիարժեք հանգստի պայմաններ ապահովելու համար Boeing 777 և 787 Dreamliners օդանավերում կան 6-10 հոգու համար նախատեսված փոքրիկ ննջասենյակներ: Կա նույնիսկ լոգարան, որտեղ հնարավոր է լողանալ և ցնցուղ ընդունել: Այս բոլոր սենյակները թաքնված են սանդուղքի հետևում և ուղևորներին արգելվում է այնտեղ մուտք գործել:

Читайте также  Թռիչքը երեխաների հետ

Օդանավի անվադողերը վայրէջքի ընթացքում գրեթե երբեք չեն վնասվում

Օդանավերի անվադողերը դիմանում են մինչև 38 տոննա քաշին և մինչև 14 ատմոսֆեր ճնշման: Ավիացիոն ստանդարտներով նրանք պետք է դիմակայեն իրենց վրա ներգործող ճնշումից չորս անգամ ավելի մեծ ճնշմանը: Այսինքն, նույնիսկ 464 կմ / ժամ արագությամբ վայրէջքի դեպքում կարող է վնասվել անիվը, բայց ոչ անվադողը: Ժամանակակից օդանավերի անվադողերը նախատեսված են 500 վայրէջքի համար:

Ինչու՞  են վայրէջք կատարելիս անջատում լույսերը և բարձրացնում  պատուհանների վարագույրները

Եթե ​​գիշերվա ժամին դժբախտ պատահար տեղի ունենա, ապա ուղևորների աչքերը ժամանակ կունենան ընտելանալու մթությանը: Տարածության մեջ կողմնորոշվելը շատ ավելի հեշտ կլինի, եթե հարկ լինի շտապ էվակուացվել: Հակառակ դեպքում, եթե լույսն անմիջապես է անջատվում, մթության մեջ կողմնորոշվելը բարդանում է, ինչը խուճապի է հանգեցնում և թույլ չի տալիս արագ և կազմակերպված կերպով փրկարարական գործողություններ կատարել: Հենց այս նպատակով է, որ ուղևորներին խնդրում են փակել պատուհանների վարագույրները: Արտակարգ իրավիճակների դեպքում բորտուղեկցորդները տեսնում են, թե ինչ է կատարվում ինքնաթիռում և ընտրում են էվակուացիայի համար լավագույն ճանապարհը:

 

Թռիչքի համար մեկ շարժիչը բավարար է

Թռիչքի ընթացքում ինքնաթիռի շարժիչը կարող է շարքից դուրս գալ, որքան էլ որ սարսափելի է սա հնչում: Բայց դա այնքան ողբերգական չէ, որքան թվում է: Օդանավը կարող է թռչել նաև մեկ շարժիչով: Այսպես, օրինակ,  Boeing Dreamliner ինքնաթիռը կարող է մեկ շարժիչով օդում մնալ  մինչև 300 րոպե: Իսկ որոշ ինքնաթիռներ կարող են նույնիսկ անջատված երկու շարժիչով սահասավառնել: Լեգենդար Boeing 747- ը կարող է երեք կիլոմետր պլաներային ռեժիմում օդում մնալ, ինչը բավարար է ինքնաթիռի անվտանգ վայրէջքի համար:

Ինչու՞ օդանավում մոխրաման կա, եթե ծխելն արգելված է

Չնայած այն հանգամանքին, որ ինքնաթիռում արգելված է ծխելը, որոշ ուղևորներ գիտեն, որ լոգարանում մոխրաման կա: Երբեմն մոլի ծխողները չեն դիմանում փորձությանը և ծխում են լոգարանում: Վատ հանգցրած ծխախոտից հրդեհը կանխելու համար լոգարանում ամեն դեպքում մոխրամաններ են տեղադրում: Բայց եթե ծխողը բռնվել է «հանցագործության» վայրում, ապա նա պետք է զգալի տուգանք վճարի:

Читайте также  Բիզնես ինքնաթիռի վարձակալման նրբությունները

Ինչի՞ համար են ինքնաթիռի պատուհանների փոքր անցքերը

Դրանք արված են օդանավի սրահում ճնշումը կարգավորելու համար: Ինքնաթիռի պատուհանները պատրաստված են երեք շերտ ակրիլային պանելներից: Երկրի վրա և օդում ջերմաստիճանը էականորեն տարբերվում է, ինչը կարող է հանգեցնել շերտերի դեֆորմացմանը և նույնիսկ դրանց կոտրմանը: Որպեսզի դա տեղի չունենա, փոքր անցքեր են բացված ներքին շերտի մեջ, ինչը թույլ է տալիս, որպեսզի օդը ազատորեն ընդլայնվի և սեղմվի՝ խուսափելով աղետներից:

 

Ինչու՞ է ինքնաթիռում սնունդը անհամ

Խոհարարը մեղավոր չէ, որ օդանավում սնունդը անհամ է թվում: Քորնելի համալսանի գիտնականները պարզել են, որ չոր օդը ուժեղ ազդեցություն է ունենում մարդու համային ռեցեպտորների վրա: Քաղցրը դառնում է ոչ այնքան քաղցր, իսկ աղի համը ավելի է ուժեղանում: Ֆրաունհոֆեր ինստիտուտի վիճակագրության համաձայն, թռիչքի ընթացքում հարցվածների 30% -ը դժվարացել է հասկանալ արդյոք սնունդը քաղցր է, թե աղի:

Թթվածնային դիմակը գործում է 15 րոպե

Բորտուղեկցորդները ցույց են տալիս, թե ինչպես է թթվածնային դիմակը աշխատում, բայց չեն ասում, որ նրա միջի օդը բավականացնում է 15 րոպե: Դա ինքնաթիռը նորմալ ճնշմանը վերադարձնելու համար պահանջվող ժամանակն է: Արտակարգ իրավիճակներում օդաչուն օդանավը իջեցնում է երկրի մակարդակից 3 կմ բարձրության վրա, որպեսզի ուղևորները կարողանան նորմալ շնչել: Արտակարգ վայրէջքը 15 րոպեից քիչ է տևում:

Ինչու՞  են ինքնաթիռները երկնքում սպիտակ հետք թողնում

Երկնքում ինքնաթիռի թողած սպիտակ գծերը կոնդենսացիայի հետքերն են: Օդանավի շարժիչը արտադրում է գոլորշի, որը  ձևավորվում է այրման արդյունքում: Երբ այս գոլորշին դուրս է գալիս արտաժայթքման խողովակներից և շփման մեջ է մտնում սառը օդի հետ, այն հետքեր է թողնում: Նույնը տեղի է ունենում նաև սառնամանիքին, երբ մենք տեսնում ենք մեր շնչառությունից առաջացած գոլորշին:

Translate »