Բեռների ավիափոխադրումները ամենաարագ և ամենահուսալի միջոցն են տարբեր տեսակի ապրանքների աշխարհի ցանկացած կետ առաքման համար, որտեղ անհնար է հասնել ավտոմեքենայով, գնացքով կամ նավով: Խոշոր ավիաընկերությունների հետ միասին, որոնք թռիչքները իրականցնում են սահմանված գրաֆիկին համապատասխան, շուկայում առկա են նաև մասնավոր փոխադրողներ, որոնք իրականացնում են չարթերային բեռնափոխադրումներ անհատական կարգով:

Առաքման այդ տեսակի հարմարությունը կայանում է նրանում, որ Դուք կարող եք ամբողջովին վերահսկել բեռների ծավալը և նրանց ժամանման ճշգրիտ ժամանակը, ինչպես նաև տեղափոխել ոչ ստանդարտ և խոշոր չափի ապրանքներ, որոնք չեն ընդունում սովորական ավիաընկերությունները:

Չարթերային բեռնափոխադրումների առավելությունները  

Օպերատիվություն  ու ճշտապահություն: Մասնավոր բնույթի  պատճառով, չարթերային չվերթների իրականացման համար ինքնաթիռներին հատկացվում է առանձին թռիչքի և վայրէջքի ուղի: Առաքումը, հետևաբար, ամբողջովին անկախ է ընդհանուր ընթացակարգերից, իսկ բեռնաթափումը տեղի է ունենում ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո:

Ցանկացած տեսակի բեռի տեղափոխման հնարավորություն: Դրանց թվում կարող են լինել, ինչպես ոչ ստանդարտ, այնպես էլ առանձնահատուկ արժողության բեռներ, օրինակ՝ արվեստի առարկաներ կամ կենսական նշանակության դեղամիջոցներ, որոնք արտադրվում են միայն արտասահմանում:

Հուսալիություն: Բացակայում է բեռի փչացման կամ կորստի հավանականությունը, քանի որ ավիաբեռնափոխադրող ընկերությունը կրում է պայմանագրով նախատեսված նյութական պատասխանատվություն:

Չարթերային ավիաբեռնափոխադրումները հնարավորություն են ընձեռում իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն ցանկացած երկրում՝ առաքելով Ձեզ անհրաժեշտ ապրանքները ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով:

Ընդ որում, բեռի գտնվելու վայրին հետևելու հնարավորությունը դարձնում է առաքման այս տարբերակը ամենահուսալին մյուսների համեմատությամբ՝ հնարավորություն տալով օպտիմալացնել լոգիստիկան և ապահովել ապրանքների շարունակական արտադրություն:

Ավիաբեռնափոխադրման ծառայությունների և դրանց արժեքի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ կապ հաստատելով Cofrance ընկերության մասնագետների հետ:

Մասնավոր ավիաբեռնափոխադրողների հետ աշխատելու մեկ այլ առավելություն է՝ օդանավակայանից բեռի մինչև նշանակված վայր հասցնելու հնարավորությունը:

Մեկ այլ երկրում, որպես կանոն, դժվար է հեռակա կերպով կազմակերպել տրանսպորտի և ինքնաթիռի կապակցումը: Այս խնդիրը կլուծեն Cofrance ընկերության աշխատակիցները՝ առաքելով Ձեր բեռը ճիշտ ժամանակին: