«Cofrance» ընկերությունը Ձեզ կտրամադրի մասնագիտական օգնություն ուղղաթիռի ձեռք բերման հարցում: Ժամանակակից աշխարհում ուղղաթիռները հարմար, արագ և ապահով փոխադրամիջոցներ են: Բարձր արագաշարժության շնորհիվ ուղղաթիռները որպես փոխադրամիջոց գնալով ավելի պահանջված են դարձել: Սեփական կամ վարձակալված ուղղաթիռով արդեն դժվար է ինչ որ մեկին զարմացնել, քանի որ այն այսօր համարվում է ոչ թե շքեղություն, այլ ժամանակակից և հարմարավետ փոխադրամիջոց:
Ինչպե՞ս ուղղաթիռ ընտրել, ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Մեր ընկերության նպատակն է օգնել Ձեզ ընտրել և գնել ուղղաթիռ: Cofrance ընկերությունը Եվրոպական բիզնես ավիացիայի ասոցիացիայի (EBAA) անդամ է, ինչը ենթադրում է բարձր սպասարկման մակարդակ, օդանավերի վարձակալության և վաճառքի հարցերում պրոֆեսիոնալիզմ ու հուսալիություն: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին գնել ուղղաթիռներ ֆրանսիական հայտնի ավիատեխնիկայի արտադրող՝ Airbus ընկերությունից: Ուղղաթիռ ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հետևյալ պարամետրերի և բնութագրերի վրա.
- ուղղաթիռի չափսերը՝ հաշվի առնելով ռոտորի չափսերը,
- ուղղաթիռի կշիռը, բեռնատարողությունը և նստատեղերի քանակը,
- թռիչքի առավելագույն և աշխատանքային բարձրությունը, ինչպես նաև անվայրէջք թռիչքի հեռավորությունը,
- վառելիքի սպառումը մեկ ժամում,
- ուղղաթիռի կայանատեղու առկայությունը (ակումբ, օդանավակայան, սեփական տարածք, այլ);
- օդաչու վարձելու անհրաժեշտությունը (հաստիքային օդաչուի առկայություն, ժամանակավոր վարձում, ուղղաթիռի ինքնուրույն կառավարում),
- հզորությունը և թռիչքի առավելագույն արագությունը:
Ելնելով վերը թվարկված բնութագրերից, կարելի է հաշվարկել օդանավի պահպանման ծախսերը:
Ուղղաթիռի ձեռքբերման առավելությունները
Մասնավոր ուղղաթիռը ունի մի շարք նշանակալի առավելություններ ինքնաթիռի կամ ավտոմեքենայի հանդեպ.
- ուղղաթիռի գինը շատ ավելի ցածր է, քան մասնավոր ինքնաթիռինը,
- շահագործումը և պահպանումը նույնպես զգալիորեն մատչելի է,
- տեղափոխման արագությունը շատ ավելի բարձր է, քան ավտոմեքենայինը,
- այն հնարավորություն է տալիս վայրէջք կատարել կամ թռչել գրեթե ցանկացած վայր, չի պահանջում հատուկ թռիչքուղի, ինչպես օրինակ ինքնաթիռի դեպքում է, և առանց խնդրի կհասցնի ուղևորին կամ բեռը դժվար հասանելի վայր,
- ֆրանսիական ուղղաթիռները համարվում են ամենաանվտանգներից մեկը:
Որտե՞ղ և ինչու՞ թռչել ուղղաթիռով: Պատասխանը շատ պարզ է ` ցանկացած վայր, ցանկացած նպատակով: Այսօր ուղղաթիռները օգտագործվում են.
- ճանապարհորդությունների և տեսարժան վայրերն ուսումնասիրելու,
- գործուղումների,
- հանգստի և զբոսաշրջության (որսորդություն, ձկնորսություն, հանգիստ հեռավոր կղզիներում, այցելություններ ջունգլիներ կամ լեռներ),
- պիկ ժամերին քաղաքում տեղաշարժվելու,
- բեռների, մասնագետների հրատապ տեղափոխության, արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադրումներ իրականացնելու և այլ նպատակներով:
Ուղղաթիռների վաճառքը մեր ընկերության միջոցով իրականացվում է ֆրանսիացի փորձառու փաստաբանների, տեխնիկական մասնագետների և խորհրդատուների ուղեկցությամբ: «Cofrance» ընկերության միջոցով ուղղաթիռ գնելու դեպքում, կարող եք ակնկալել առաջատար մասնագետների աջակցություն, բարձր մակարդակի սպասարկում և պրոֆեսիոնալիզմ: Կարող եք պատվիրել նաև այլ ծառայություններ, ինչպես նաև ստանալ մանրամասն խորհրդատվություն վերաբերվող ուղղաթիռների ձեռքբերմանը, վարձակալմանը, շահագործմանը և պահպանմանը, ծանոթանալ սեփական ուղղաթիռային հարթակի գրանցման, օդանավի այլ երկիր տեղափոխման պայմաններին և այլն: