Տարեցտարի ավելի շատ մարդիկ են օգտվում բիզնես ավիացիայից: Հաճախորդների թվում են խոշոր ձեռնարկություններ, ոչ առևտրային կազմակերպություններ: Չարտերային չվերթի կազմակերպումը պատասխանատու գործ է, այդ պատճառով էլ անհնար է խուսափել մասնագետների օգնությունից, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերբերվում միջազգային թռիչքին, այնպիսի ծառայության, ինչպիսին է, օրինակ, ինքնաթիռի վարձակալությունը Ֆրանսիայում: Շուկայում նման ծառայություններ առաջարկող կազմակերպությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Cofrance ընկերությունը, որը հաճախորդներին է առաջարկում ծառայությունների լայն շրջանակ, երաշխավորում է թռիչքի անվտանգությունը, գաղտնիությունը, ինչպես նաև ունի չարթերի արժեքի ձևավորման թափանցիկ համակարգ:

Cofrance ընկերության փորձառու աշխատակիցները արագ կգտնեն  ուղևորների փոխադրման լավագույն տարբերակը, կկազմակերպեն թռիչքներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դեպի աշխարհի ցանկացած կետ, կառաջարկեն էքսկուրսիաներ ուղղաթիռով, կաջակցեն օդանավի գնման հարցում և այլն: Cofrance ընկերությունը հուսալի օգնական է բիզնես ավիացիայի աշխարհում: Հաճախորդի կարիքները, անվտանգությունը, հարմարավետությունը ամենառաջին տեղում են ավիաչվերթի ընտրության ժամանակ: Ընկերության տնօրինության տակ եղած ռեսուրսները թույլ են տալիս արագ ընտրել հաճախորդին համապատասխան տարբերակը:

Որպես կանոն, ընկերությունը, որը զբաղվում է չարթերային թռիչքի կազմակերպմամբ, իր վրա է վերցնում մի շարք խնդիրների լուծումը (օդանավի, անձնակազմի ընտրությունը և այլն): Ընկերության պարտականությունների մեջ է մտնում նաև թռիչքի համար անհրաշեժտ թույլտվությունների ձեռք բերումը տարբեր մարմիններից: Սովորաբար Եվրոպայում ինքնաթիռի վարձակալումը ընթանում է խիստ մշակված սցենարով, բայց չարժե բացառել անակնկալները: Թռիչքի կազմակերպչի խնդիրն է կանխատեսել և արդյունավետորեն կանխարգելել դրանք, որպեսզի չխախտվեն հաճախորդի պլանները: Թռիչքի կազմակերպիչները անկեղծ են հաճախորդների հետ, ազնվորեն զգուշացնում են այն ռիսկերի մասին, որոնք կապված են եղանակի փոփոխությունների, քաղաքական իրավիճակի հետ:

Cofrance ընկերության հաճախորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմար վճարման տարբերակը: Ընկերությունը հոգ է տանում իր հեղինակության մասին, այդ պատճառով էլ առաջարկում է լավագույնը, կիրառում է արդար գնային քաղաքականություն, թույլ չի տալիս իրեն անհիմն հաշիվներ ներկայացնել հաճախորդին լրացուցիչ ծառայությունների դիմաց, ինչպես որոշ ոչ բարեխիղճ ընկերությունների դեպքում է: Այդ իսկ պատճառով էլ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պահանջարկը միայն աճում է: Մարդիկ ընտրում են Cofrance ընկերությունը ազնվության, ծառայությունների լայն շրջանակի, հաճախորդներին անհատական ​​մոտեցման և սպասարկման բարձր որակի համար: Ընկերության ծառայություններից օգտվողները վերադառնում են կրկին, դառնում են մշտական հաճախորդներ և խորհուրդ են տալիս իրենց բիզնես գործընկերներին և ընկերներին:

Այն ամենը, ինչով կարող է հպարտանալ բիզնես ավիացիան, հասանելի մեր ընկերության հաճախորդներին (տարբեր մոդելների ուղղաթիռներ, բիզնես-ջեթեր): Առաջարկվում են միայն ժամանակակից, գերազանց տեխնիկական վիճակում գտնվող օդանավեր: Ընկերության բազայում առկա բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները լիովին համապատասխանում են ուղևորափոխադրումների անվտանգության միջազգային նորմերին: Թռիչքները իրականացվում են փորձառու, լիցենզավորված օդաչուների կողմից, որոնք նույնպես չարթերային չվերթների անվտանգության երաշխիքն են: