Այս հոդվածում քննարկելու ենք մասնավոր թռիչքների կազմակերպման ևս մեկ առանձնահատկություն, որը հատկապես ակտուալ է ձմռանը: Խոսքը վերաբերվում է դեայսինգին (deicing):
Դեայսինգը դա այն ծառայություններից է, որի արժեքը ներառված չէ թռիչքի գնի մեջ: Այն լրացուցիչ ներկայացվում է թռիչքից հետո: Ընդ որում դրա արժեքը կարող է երբեմն զգալիորեն բարձր լինել:

 

Դեայսինգը դա օդանավերի հակասառեցապատմանն ուղղված հատուկ մշակումն է: Այն ենթադրում է ինքնաթիռի աէրոդինամիկ մակերևույթների ձնից, ձևավորված եղյամից մաքրում և հատուկ նյութով ծածկում: Շատերին հետաքրքրում է, թե ինչի համար է հարկավոր դեայսինգը: Պետք է նշել, որ այն ուղղված է անվտանգության ապահովմանը, ընդ որում առաջին հերթին ուղևորների անվտանգությանը:

 

Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է աէրոդինամիկան: Այն թույլ է տալիս ինքնաթիռին թռչել, հասնել նշանակման վայր և վայրէջք կատարել: Երբ դրսում ցուրտ է (պարտադիր չէ, որ -20 աստիճան ցուրտ լինի, հնարավոր է նաև զրոյից բարձր ջերմաստիճան լինի) և խոնավ, գալիս է ձյուն կամ ձյունախառն անձրևներ, օդանավը ծածկվում է սառույցով, ներառյալ ֆյուզելյաժը, թևերը և պոչը:

 

Եվ երբ ինքնաթիռը սկսում է բարձրություն հավաքել, նրա վրայի ձյան և սառցե շերտը միայն ավելանում է, և թևերը աէրոդինամիկ հատկությունների կորստի հետևանքով, դադարում են այսպես կոչված կառչել օդից, և դուք կարող եք պատկերացնել, թե ինչին դա կարող է հանգեցնել: Ինքնաթիռը կարող է պարզապես ընկնել: Սառցակալումը արգելափակում է թևի և պոչի շարժվող հատվածները: Դա օդանավին զրկում է շարժունակությունից, և օդաչուն օդում չի կարող որևէ բան անել:

 

Բայց դա դեռ ամենը չէ: Սառույցը կարող է թևերից անցնել շարժիչներ, ձյունը ծածկել ազդանշանիչ սարքերը,  որոնք ուղղորդում են օդաչուներին: Դա իսկական ողբերգություն է: Հատկապես այն վտանգ է ներկայացնում ինքնաթիռի օդ բարձրանալու ժամանակ: Այս պահին հատկապես կարևոր է թևերի աերոդինամիկան ՝ ինքնաթիռը օդում պահող կողմերի իդեալական հարաբերակցությունը ՝ թևերի վերևում և ներքևում ճնշումների տարբերությունը, ինչպես նաև պոչի և թևերի շարժվող հատվածների սենսորները, որպեսզի ապահովվի ինքնաթիռի շարժունակությունը թռիչքի ժամանակ:

 

Պետք է հստակեցնել նաև, որ ձմռան արևոտ օրերին նույնպես ինքնաթիռը կարող է ամբողջությամբ սառցակալվել: Այստեղ կան բազմաթիվ գործոններ: Օրինակ, եթե օդանավը գիշերը մնացել է անծածկ տարածքում, այն հավանաբար արդեն պատվել է ձյունով և սառույցով, ուստի այս դեպքում օգնության է գալիս դեայսինգը:

Ի՞նչպես է հակասառեցապատմանն ուղղված մշակումն տեղի ունենում: Անշուշտ, շատերը տեսել են այդ պրոցեսը ինքնաթիռի պատուհանից, քանի որ այն մշակում են հակասառեցապատման նյութով, երբ բոլոր ուղևորները արդեն օդանավի սրահում են գտնվում: Օդանավին է մոտենում հատուկ մեքենա վերամբարձ խցիկով և սկսվում է մաքրման գործընթացը:

 

Շատ վատ եղանակային պայմանների դեպքում կամ գործընթացի արագացման նպատակով կարող են ժամանել երկու այդպիսի մեքենա: Նյութը, որով մշակում են ինքնաթիռը, ներգործում է 15-20 րոպե: Հետևաբար, մշակման գործընթացից անմիջապես հետո ինքնաթիռը պետք է օդ բարձրանա: Ի դեպ, գոյություն ունի երկու տեսակի հեղուկ: Հեղուկներից մեկով մաքրում են ձյունը և սառույցը, իսկ մյուսով՝ մշակում են ինքնաթիռը պաշտպանման նպատակով:

 

Ուղևորների մոտ հաճախ հարցեր են առաջանում դեայսինգի հետ կապված, ինչպես օրինակ՝ հնարավոր է արդյոք շրջանցել հակասառեցապատմանն ուղղված մշակումը: Իրականում ոչ:

Լինում են բացառություններ, երբ կարիք չկա դեայսինգի:

Ընդհանուր առմամբ այն կախված է նավապետի և այլ պաշտոնյաների որոշումից:

 

Ի՞նչու է դեայսինգի արժեքը գանձվում թռիչքից հետո և չի ներառվում թռիչքի գնի մեջ:

Կամ մեկ այլ հարց: Ի՞նչպես է պատահում, որ մի դեպքում դեայսինգը կազմում է 4000 եվրո, իսկ  մյուս դեպքում 7000 եվրո:
Տվյալ հարցերի պատասխանները.

Ամեն ինչ շատ պարզ է: Դեայսինգը չի ներառվում թռիչքի արժեքի մեջ, այն պարզ պատճառով, քանի որ հայտնի չէ, թե ինչքան այն կարժենա և ոչ ոք դա չգիտի: Գինը կազմվում է միայն փաստացի ծախսերի հիման վրա: Երբեք պարզ չէ, թե որքան հեղուկ և քանի մեքենա է հարկավոր տվյալ դեպքի համար: Վերջնական գումարը կանխատեսելը պարզապես անհնար է: Որոշ ընկերություններ ներառում են գումարը թռիչքի գնի մեջ, բայց Դուք պետք է հասկանաք, որ այս դեպքում գնի մեջ ներառվում է դեայսինգի հնարավոր մաքսիմալ արժեքը: Իրականում, միևնույն ինքնաթիռի դեայսինգը կարող է տարբեր պայմաններում արժենալ 1200, 5000 կամ 7000 եվրո:  Այսինքն ավելի ազնիվ է, դեայսինգի գինը հաշվել հետո: