Առաջին բիզնես-ջեթերը հայտնվել են ամերիկյան շուկայում դեռևս 60-ականներին` որպես այլընտրանք սովորական ինքնաթիռներին: Եվ եթե այդ ժամանակ  դրանք լայն տարածում ունեին միայն հանրային մարդկանց շրջանում, որոնք պարբերաբար թռչում էին մի վայրից մյուսը, ապա այժմ բիզնես-ջեթերը գործարար և իրենց ժամանակը գնահատող մարդկանց համար աշխարհի ցանկացած կետ հասնելու ամենահարմար տարբերակներից են համարվում:

5-15 տեղանի փոքր ինքնաթիռները կարող են անցնել ցանկացած հեռավորություն և հարմար են նրանով, որ թույլ են տալիս զբաղվել գործերով անմիջապես օդում, ինչպես օրինակ՝ անցկացնել բիզնես հանդիպումներ թռիչքների ժամանակ կամ օգտվել հարմարավետ մահճակալից հանգստանալու համար: Նման թռիչքների արժեքը ուղղակիորեն կախված է օդանավի դասից և կոմպլեկտավորումից: Թռիչքները բիզնես-ջեթերով էժան չեն, սակայն շատ հարմարավետ են:

Երբ ժամանակը փող է

Հաջողակ մարդիկ գիտեն, որ ժամանակն անվերականգնելի և շատ արժեքավոր ռեսուրս է: Բավական է ժամանակին չլուծել որևէ կարևոր հարց և վերջ, պահը բաց է թողնված: Կորցրած եկամուտը կամ խիստ կարևոր հանդիպումը ավելի էժան չեն նստի, քան թռիչքը: Բացի այդ, այսօր կան բազմաթիվ ավիափոխադրող ընկերություններ, որոնք պատրաստ են հաճախորդին ժամանակին անհրաժեշտ տեղը հասցնել, և սեփական բիզնես-ջեթ ունենալ հարկավոր չէ:

Մասնավոր ինքնաթիռի վարձակալումը այսօր նույնքան մեծ պահանջարկ է վայելում, որքան նոր մոդելի այֆոնը: Նախևառաջ, այն հնարավորություն է տալիս խնայել ժամանակը, ինչպես նաև զբաղվել գործերով անմիջապես թռիչքի ժամանակ: Երկրորդ, դա գրեթե ամբողջությամբ ապահովում է անկախություն պաշտոնական ավիափոխադրողներից և ազատություն՝ երթուղին կազմելու հարցում: Եվ երրորդ, մասնավոր ինքնաթիռով թռչելը առանձնահատուկ հաճույք է, որի ժամանակ մի ամբողջ անձնակազմի ջանքերը ուղղված են Ձեզ ապահով և հարմարավետ պայմաններում նշված տեղ հասցնելուն: