Մասնավոր թռիչք պատվիրելու ժամանակ, հաճախորդի առջև ինքնաթիռի ընտրության խնդիր է ծագում: Իհարկե, մեր մենեջերները կօգնեն Ձեզ այս հարցում և կընտրեն օդանավ, որը լիովին կհամապատասխանի Ձեր պահանջներին և ցանկություններին:

Այս հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և ներկայացնում է ամենատարածված ինքնաթիռների մոդելները, որոնք առավել հաճախ են պատվիրում մեր հաճախորդները մասնավոր թռիչքների համար:

Օդանավերի դասակարգումը հիմնված է դրանց տեսակների վրա: Մասնավոր ինքնաթիռի դասի որոշման հիմնական չափորոշիչներն են.

  • առավելագույն կրեյսերական արագությունը,
    անվայրէջք թռիչքի հեռավորությունը,
    • հարմարավետությունը,
    • լրացուցիչ սարքավորումների և ծառայությունների առկայությունը:

Ստորև հակիրճ կներկայացնենք բիզնես ավիացիայի այսօրվա ամենատարածված օդանավերը.

  • Կոմպակտ թեթև ինքնաթիռներ,
    • Միջին և միջին հեռավորության ավիալայներներ,
    • Խոշոր և երկար հեռավորության ավիալայներներ,
  • Բիզնես-ինքնաթիռներ:

 

Թեթև ինքնաթիռներ

Phenom 100E , Embraer / Բրազիլիա

Embraer ընկերությունը արտադրում է քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ: Phenom 100E-ը ամենապահանջված մոդելներից է, մեծ հեռավորության թռիչք իրականացնելու (ավելի քան 2100 կմ) և համեմատաբար կարճ թռիչքուղիների վրա վայրէջքի/թռիչքի հնարավորության շնորհիվ:

Կրեյսերական արագությունը՝ 750 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 722 կմ / ժ,
Քաշը` 3 235 կգ:

Մոդելի առավելություններից մեկը խցիկի ժամանակակից սարքավորումներն են, որը նվազեցնում է օդաչուի ծանրաբեռնվածությունը, իսկ ուղևորների համար ապահովված է բավականին ընդարձակ և փոխակերպվող սրահ:

Մոդելի առավելություններից մեկը խցիկի ժամանակակից սարքավորումներն են, որը նվազեցնում է օդաչուի ծանրաբեռնվածությունը, իսկ ուղևորների համար ապահովված է բավականին ընդարձակ և փոխակերպվող սրահ:

Premier IA, Beechcraft, ԱՄՆ

Premier IA ինքնաթիռը արտադրված է Hawker Beechcraft ամերիկյան ընկերության կողմից:

Կրեյսերական արագությունը ՝ 683 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 835 կմ / ժ,
Քաշը` 3 824 կգ:

Օդանավը ղեկավարվում է մեկ օդաչուի կողմից: Ֆյուզելաժը պատրաստված է բարձրամուր կոմպոզիտային նյութից: Ինքնաթիռը նախատեսված է փոքր խմբերի համար ` մինչև 6 ուղևոր: Հարմարավետ սրահը ունի 6 սպիտակ կամ բաց դարչնագույն կաշվե բազկաթոռներ:

 

Citation Mustang, Cessna Aircraft, ԱՄՆ

Citation Mustang- ը, ամերիկյան Cessna Aircraft Company ընկերության կողմից արտադրված տուրբաօդափոխիչային երկշարժիչով թեթեւ ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 630 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝  0,63 M,
Քաշը` 3 062 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 2161 կմ:

Ինքնաթիռը նախատեսված է 4 ուղևորների համար: Ունի հարմարավետ և փոխակերպվող սրահ:

Citation M2, Cessna Aircraft, ԱՄՆ

Citation M2 ինքնաթիռը արտադրված է TextRon Aviation Inc դուստր ընկերության կողմից:

Կրեյսերական արագությունը ՝  741 կմ / ժ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 2 408 կմ:

Ինքնաթիռը ղեկավարվում է մեկ օդաչուի կողմից: Այն նախատեսված է 7 ուղևորների համար: Կարող է աշխատել երկար թռիչքուղի ունեցող օդանավակայաններում: Օդաչուի խցիկը հագեցած է ժամանակակից Garmin G 3000 համակարգով:

Միջին և միջին հեռավորության ավիալայներներ

 

Միջին և միջին հեռավորության ավիալայները կարող են թռչել 2500-ից մինչև 6000 կիլոմետր: Սրահի առաստաղի բարձրությունը հնարավորություն է տալիս ուղևորներին կանգնել ամբողջ հասակով, ինչը թռիչքը դարձնում է ավելի հարմարավետ:

Այս դասի ամենատարածված մոդելները թվարկված են ստորև.

Citation XLS +, Cessna Aircraft, ԱՄՆ

Citation XLS + – ը ամերիկյան Cessna Aircraft Company ընկերության կողմից արտադրված թեթև երկշարժիչ ինքնաթիռ է: Այն պատկանում է բիզնես ավիացիայի ինքնաթիռների դասին: Ղեկավարվում է 2 օդաչուների կոմից: Ուղևորների թիվը` 7-10 մարդ: Օդանավը կարող է թռչել կամ վայրէջք կատարել կարճ թռիչքուղիներ ունեցող օդանավակայաններում:

Կրեյսերական արագությունը ՝ 815 կմ / ժ,
Քաշը ՝ 5 086 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 3 441 կմ:

Ինքնաթիռի կոնստրուկցիայի բարձր ամրությունն ապահովելու նպատակով օգտագործվել են կոմպոզիտային նյութեր: Սրահը ընդարձակ է և հարմարավետ:

 

Citation Sovereign +, Cessna Aircraft, ԱՄՆ

Citation Sovereign + – ը ամերիկյան Cessna Aircraft Company ընկերության կողմից արտադրված տուրբաօդափոխիչային երկշարժիչով բիզնես դասի թեթև ինքնաթիռ է: Օդանավը կարող է թռչել կամ վայրէջք կատարել կարճ թռիչքուղիներ ունեցող օդանավակայաններում:

Հագեցած է ժամանակակից թվային ավիոնիկայով:

Կրեյսերական արագությունը ՝ 797 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 848 կմ / ժ,
Քաշը` 8 029 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝  5 273 կմ:

Ինքնաթիռի սրահում առավելագույն հարմարավետությամբ կարող են տեղավորվել 12 ուղևոր: Սրահը հագեցած է կլիմատ-կոնտրոլի նորարարական համակարգով: Ինտերիերը համապատասխանում է ժամանակակից դիզայնի և էրգոնոմիկայի պահանջներին: Ապահովված է տարողունակ բեռնախցիկով, ինչը ևս մեծ առավելություն է:

 

Citation Latitude, Cessna Aircraft, ԱՄՆ

Citation Latitude – ը ամերիկյան Cessna Aircraft Company ընկերության կողմից արտադրված միջին դասի ինքնաթիռ է, որը գերազանց աշխատում է կարճ թռիչքուղիներ ունեցող օդանավակայանների հետ:

Կրեյսերական արագությունը ՝ 826 կմ / ժ,
Քաշը ՝ 13 971 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝  5 000 կմ:

Ուղևորների թիվը, որը հարմարավետորեն տեղավորվում է օդանավի ընդարձակ սրահում, 9 մարդ է: Սրահը հագեցած է նորարարական օդափոխման և ճնշման կարգավորման համակարգով:
G150, Gulfstream aerospace, ԱՄՆ

G150 – ը ամերիկյան Gulfstream  aerospace ընկերության կողմից արտադրված երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռ է, որը գերազանց աշխատում է կարճ թռիչքուղիներ ունեցող օդանավակայանների հետ:

Կրեյսերական արագությունը ՝ 796 կմ / ժ,
Քաշը ՝ 11 839 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝   5 467 կմ:

Ինքնաթիռի սրահը հագեցած է ամեն ինչով 7 ուղևորի հարմարավետ տեղավորման համար: Լրացուցիչ անվտանգությունը ապահովում է ինքնաթիռում տեղակայված Collins Pro Line 21 ավիոնիկան:
Legacy 450, Embraer, Բրազիլիա

Legacy 450 – ը բրազիլական Embraer ընկերության կողմից արտադրված, էլեկտրադիստանցիոն կառավարման համակարգով, փոքր չափի ռեակտիվ ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 870 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 869 կմ / ժ,
Քաշը` 11 450 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4 630 կմ:
Legacy 450 ինքնաթիռում կարող է հարմարավետ տեղավորվել 7-10 ուղևոր: Անձնակազմը` 2 մարդ: Ցանկության դեպքում Դուք կարող եք պատվիրել ինտերիերի դիզայնը, որը ներկայացված է 4 տարբերակով: Օդանավը հաջողությամբ մրցակցում է այնպիսի հայտնի ավիացիոն ընկերությունների ինքնաթիռների հետ, ինչպիսիք են Cessna-ն, Bombardier Aerospace-ը և այլն:

 

Միջին հեռավորության օդանավեր

Challenger 300, Bombardier Aerospace, Կանադա

Challenger 300 – ը կանադական Bombardier Aerospace ընկերության կողմից արտադրված ինքնաթիռ է, որը ծառայում է միջմայրացամաքային բիզնես թռիչքներ իրականացնելու համար:

Կրեյսերական արագությունը ՝ 860 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 870 կմ / ժ,
Քաշը` 10 591 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5 676 կմ:
Ուղևորների թիվը 8-9 է: Անձնակազմը` 2 օդաչու: Օդանավը աչքի է ընկնում իր բարձր հարմարավետությամբ, քանի որ սրահում տեղակայված է վիբրացիայի կառավարման համակարգ:
Challenger 350, Bombardier Aerospace, Կանադա

Challenger 350 – ը կանադական Bombardier Aerospace ընկերության կողմից արտադրված ինքնաթիռ է, որը աչքի է ընկնում թռիչքի մեծ հեռավորությամբ և վառելիքի նվազագույն սպառմամբ:

Կրեյսերական արագությունը ՝ 870 կմ / ժ,
Քաշը `10 591 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 6 084 կմ:

Օդանավը տարբերվում է իր դասի անալոգներից թափառքի համար անհրաժեշտ մինիմալ տարածությամբ: Սովորաբար օդանավակայանները չեն աշխատում այս դասի ինքնաթիռների հետ, բացառությամբ Challenger 350-ի: Սրահը համալրված է պտտվող բազկաթոռներով, ինչը շատ հարմար է գործնական հանդիպումների և կոնֆերանսների համար: Ուղևորների թիվը 8-9 է:

 

Legacy 500, Embraer, Բրազիլիա

Legacy 500 -ը բրազիլական Embraer ավիաընկերության կողմից արտադրված ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 863 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 834 կմ / ժ,
Քաշը` 16 000 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5 900 կմ:

Օդանավը օժտված է բարձր հարմարավետությամբ, կան մահճակալի վերածվող բազկաթոռներ, ինչը հարմար է երկարատև չվերթների դեպքում: Ինքնաթիռի անձնակազմը` 2 օդաչու և 1 ուղեկցորդուհի: Ուղևորների թվաքանակը ՝ 13 մարդ:

G280, Gulfstream Aerospace, ԱՄՆ

G280 – ը ամերիկյան Gulfstream Aerospace ավիաընկերության կողմից արտադրված ռեակտիվ ինքնաթիռ է: Այն բիզնես-թռիչքների ամենապահանջված ինքնաթիռներից մեկն է:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝  905 կմ / ժ,
Քաշը` 10 954 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝  6 667 կմ:

G280 օդանավը աչքի է ընկնում տարողունակ բեռնախցիկով, ինչը նույնպես կարևորվում է հեռավոր չվերթների ժամանակ: Հարմարավետ սրահը նախատեսված է առավելագույնը 10 ուղևորի համար: Անձնակազմը` 2 օդաչու:

 

Խոշոր և երկար հեռավորության ավիալայներներ

Մինչև 9000 և ավելի կիլոմետր հեռավորության թռիչքներ իրականացնելու համար օգտագործվում են այս դասի օդանավերը: Փոխադրվող ուղևորների թիվը, որպես կանոն, 19 մարդ է: Հետևաբար, օդանավերին ներկայացվում են հատուկ պահանջներ երկար թռիչքների ժամանակ առավելագույն  հարմարավետություն ապահովվելու համար:

 

Խոշոր ինքնաթիռներ

Falcon 900 LX, Dassault Aviation, Ֆրանսիա

Falcon 900 LX – ը ֆրանսիական Dassault Aviation  ավիաընկերության կողմից արտադրված ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռ է, որը նախատեսված է միջմայրացամաքային չվերթներ իրականացնելու համար:

Կրեյսերական արագությունը ՝ 915.6 կմ / ժ,
Քաշը` 22 225 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 8 300 կմ:

Ինքնաթիռի սրահը հարմարավետ է: Այն բաժանված է երկու հատվածի, որոնք ավելացնում են հարմարավետությունը երկար թռիչքների ժամանակ: Անձնակազմը՝ 2 մարդ: Փոխադրվող  ուղևորների թիվը կազմում է 8-19 մարդ:

Falcon 2000 LXS, Dassaulf Aviation, Ֆրանսիա

Falcon 2000 LXS – ը ֆրանսիական Dassaulf Aviation ավիաընկերության կողմից արտադրված ինքնաթիռ է: Լավագույններից մեկն է ծանր ինքնաթիռների դասում:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 912 կմ / ժ,
Քաշը` 10 644 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5 797 կմ:

Օդանավը հագեցած է ժամանակակից ավիոնիկայով: Հարմարավետ սրահը նախատեսված է 10-19 ուղևորների համար: Անձնակազմը՝ 2 օդաչու:

 

 

Challenger 605, Bombardier Aerospace, Կանադա

Challenger 605  օդանավը արտադրված է կանադական Bombardier Aerospace ավիաընկերության կողմից:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Քաշը` 21 863 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 7 491 կմ:

Ինքնաթիռը նախատեսված է 8 – 19 ուղևորների համար: Այս դասի ինքնաթիռների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում հուսալիության և հարմարավետության առումով:

 

G450, Gulfstriam Aerospace, ԱՄՆ

G450 ինքնաթիռը արտադրված է ամերիկյան Gulfstriam Aerospace ընկերության կողմից:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Քաշը` 22 226 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝  8 056 կմ:

Ինքնաթիռը կարող է իրականացնել 12-ժամյա անվայրէջք չվերթ: Փոխադրվող ուղևորների թիվը կազմում է 8-19 մարդ: Անձնակազմը ՝ 2 օդաչու: Ունի բարձր հարմարավետությամբ օժտված սրահ: Առկա է 9 մահճակալ:

Legacy 600, Embraer, Բրազիլիա

Legacy 600-ը բրազիլական Embraer ավիաընկերության կողմից արտադրված բիզնես դասի ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Քաշը` 22 500 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 6 300 կմ:

Legacy 600 ինքնաթիռը նախատեսված է 13-14 ուղևորների համար: Անձնակազմը՝ 2 օդաչու և 1 ուղեկցորդուհի: Սրահը հարմարեցված է հեռավոր չվերթների համար, կան մահճակալներ: Աղմուկի մակարդակը սրահում զգալիորեն նվազեցված է, ինչը իհարկե դրականորեն է ազդում թռիչքի հարմարավետության վրա:

 

Երկար հեռավորության ավիալայներներ

Falcon 7X, Dassaulf Aviation, Ֆրանսիա

Falcon 7X– ը ֆրանսիական Dassaulf Aviation ընկերության կողմից արտադրված ռեակտիվ ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 904 կմ / ժ,
Քաշը` 31 752 կգ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 11 000 կմ:

Ինքնաթիռի հիմնական առավելություններից է՝ 11 000 կմ անվայրէջք թռիչք կատարելու կարողությունը: Սրահը հարմարավետ է: Այն նախատեսված է 19 ուղևորների համար: Կան մահճակալներ : Օդանավի անձնակազմը՝ 2 մարդ: Այս մոդելի ինքնաթիռը օգտագործվում է Ռուսաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյանների փոխադրման համար: Օդանավը գերհուսալի է:

Global 6000, Bombardier Aerospace, Կանադա

Global 6000-ը գերերկար հեռավորության ինքնաթիռ է, որը արտադրված է Bombardier Aerospace ընկերության կողմից: Օդանավը նախատեսված է մինչեւ 11000 կիլոմետր անվայրէջք թռիչքների համար:


Կրեյսերական արագությունը ՝ 907 կմ / ժ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 11 390 կմ է:

Ուղևորների թիվը կազմում է 12-16 մարդ: Ինքնաթիռը տվյալ դասի մյուս ներկայացուցիչներից առանձնանում է իր բարձր հարմարավետությամբ:
Բիզնես դասի ինքնաթիռներ


Բիզնես դասի ինքնաթիռները հատուկ նախատեսված են թռիչքի ժամանակ գործնական հանդիպումների անցկացման համար: Այս դասի օդանավերում առաջարկվում է առավելագույն հարմարավետ պայմաններ ուղևորների համար ՝ էրգոնոմիկ բազկաթոռներ սրահում, ինտերնետ կապ, հատուկ ճաշացանկ և այլն:

ACJ 318, Airbus S.A.S, Եվրոպական Միություն

ACJ 318 – ը  Airbus S.A.S ընկերության կողմից արտադրված գերարագ ինքնաթիռ է:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 7 800 կմ:

Ինքնաթիռի սրահը հատուկ սարքավորված է գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Օդանավը նախատեսված է 18 ուղևորի համար: Անձնակազմը՝ 4 հոգի: Այն առանձնանում է  նրբաճաշակ դիզայնով: Սրահում կան մասնավոր հատվածներ:

 

ACJ 319, Airbus S.A.S, Եվրոպական Միություն

ACJ 319 – ը Airbus S.A.S ընկերության կողմից արտադրված կորպորատիվ և կառավարական ինքնաթիռ է: Գերհուսալի օդանավ է:

Կրեյսերական արագությունը ՝ 850 կմ / ժ,
Առավելագույն արագությունը՝ 870 կմ / ժ,
Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 12 000 կմ:

Ուղևորների թվաքանակը կազմում է 8-ից 50 մարդ: Անձնակազմը՝ 4 հոգի: Ունի կոնֆերանս սրահ, լոգասենյակ, ննջարաններ, բար, հանգստի սենյակներ: Գործնական հանդիպումների համար առկա է ինտերնետ և բոլոր անհրաժեշտ սարքավորումները: