«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը առաջին անգամ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2002 թվականի մայիսի 20-ին։ Նշված օրենքի մշակման համար հիմք են հանդիսացել եվրոպական համայնքի մի շարք երկրների առաջատար փորձը, այդ թվում, Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն օրենսդրությունը, միաժամանակ օրենքի մշակման ընթացքում ներառվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից առավել կարևորվող թռիչքային և ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող չափանիշները։

Միջազգային տնտեսության գրեթե ամենադինամիկ զարգացող ոլորտը վերջին տասնամյակներում հանդիսանում է քաղաքացիական ավիացիան ոլորտն է, որի կանոնակարգումները կրում են անընդմեջ բնույթ: Այդ իսկ պատճառով 2007 թվականի փետրվարին Ազգային Ժողովի կողմից ընդունվեց  «Ավիացիայի մասին» նոր օրենք, որը մինչև 2015 թվականը մշտապես փոփոխվել և լրացվել է ԻԿԱՕ-ի չափանիշների և առաջարկվող գործելակերպերի փոփոխություններին համապատասխան։

Ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումները՝ միջազգային ստանդարտների շարունակական ներդրումը, քաղաքացիական ավիացիայի ոլորտի լիազոր մարմինների կառուցվածքի և լիազորությունների տարանջատումը,  օրենսդրության ներքին ու միջազգային մարտահրավերներին առավել համապատասխանեցումը, իրականացնելու նպատակով վարչապետի կողմից 2013 թվականին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Թափանցիկ քննարկումներ են կազմակերպվել և իրականացվել նաև Հայաստանի Հանրապետությունում մի շարք օտարերկրյա պետությունների դեսպանատների, Համաշխարհային բանկի, Եվրոմիության, USAID, ՄքՔենզիի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում, մշակվել և 2015 թվականի հունիսի 19-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենք՝ ըստ էության, օրենքի նոր խմբագրություն, որի մեջ հաշվի են առնվել տեղական և միջազգային այս բոլոր կառույցների առաջարկները։

Читайте также:  Ավիա չարթեր

Սկսած 2003 թվականից մշակվել և ընդունվել են ոլորտը կանոնակարգող շուրջ 31 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում և 49 ՔԱԳՎ պետի հրամաններ, որոնք մշտապես փոփոխվում և լրացվում են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։

Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում թռիչքային անվտանգության համալիր աուդիտներ են իրականացվել ԻԿԱՕ կողմից (2007 և 2015 թվականներ), ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ նավագնացության միջազգային կազմակերպության կողմից (2010 թվական) և ավիացիոն անվտանգության համալիր աուդիտներ Եվրոպական ավիացիայի անվտանգության կոնֆերանսի կողմից (2007, 2009, 2011, 2013 և 2016 թվականներ), որոնց արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն օրենսդրության լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Ներկայումս, ՔԱԳՎ կողմից իրականացվում են ընդհանուր նշանակության ավիացիայի, սիրողական թռիչքների կանոնակարգմանն ուղղված ուսումնասիրություններ և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև ոլորտի գիտական զարգացումների և օդանավերի փորձարկումների նպատակով համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ։

Читайте также:  Արտյոմ Մովսիսյան. Ճգնաժամ կարող է լինել մայիս ամսից սկսած

Ինչ վերաբերում է վերը նշված՝ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունում տեղ գտած Օդային օրենսգրքի նախագծին, ապա հարկ է նշել, որ այն ակնարկվում է սկսված դեռևս 2005 թվականից, և դրա մասնագիտական քննարկումների արդյունքում առաջնահերթություն է տրվել գործող օրենքի մոդելին, իսկ մասնագետների կողմից նշվել է, որ ներկայացված օրենսգրքի նախագիծը ուղղակի Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքի հայերեն թարգմանությունն է, այն էլ առանց վերջին տարիների միջազգային չափանիշներին համապատասխանեցման: Նախագծով չի կարգավորվում որևէ այլ հարց, քան  «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընդհակառակը՝ գործող օրենքը առավել ամբողջական է և ընդգրկում է վերջին տարիների ընդունված միջազգային չափանիշների պահանջները։ Իսկ ինչ վերաբերվում է օրենք թե օրենսգրիք տարբերակմանը, ապա դա զուտ իրավական տեխնիկայի խնդիր է, քանի որ, համաձայն  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի,  «Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է», իսկ առաջարկվող օրենսգրքի նախագիծը ոչ մի կերպ ամբողջական կամ հիմնական նորմեր չի համակարգում, այլ ենթադրում է բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի առկայություն, որոնք ներկայումս արդյունավետ գործում են։

Читайте также:  «Աէրոֆլոտ»-ին դատական կարգով սպառնում է Superjet- ի գնման արգելք

Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Translate »