Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մեղմացրել են Կատարի օդային շրջափակումը

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին՝ օգտագործել իր օդային տարածությունը եւ օդանավակայանները դեպի Կատար եւ այնտեղից չվերթներ իրականացնելիս: Այդ մասին հայտնել է WAM գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարությանը: Ավելի վաղ համանման որոշում էր ընդունել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Նաեւ մասնավոր եւ չարտերային չվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում է Կատարի ավիացիան, կարող են ԱՄԷ-ի օդային տարածություն մտնել Կատար ուղեւորվելիս եւ Էմիրությունից մեկնելիս՝ պայմանով, որ նախնական թույլտվությունն ստացվել է առնվազն 24 ժամ առաջ:

Ընդսմին վերահաստատվում է Կատարվում գրանցված բոլոր ավիաընկերությունների ու ինքնաթիռների՝ ԱՄԷ-ի օդանավակայաններում վայրէջք կատարելու, ինչպես նաեւ պետության օդային տարածքով անցնելու սկզբնական արգելքը: ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից եւ մի շարք այլ երկրներից Կատար ավիաընկերությունների չվերթները լիովին չեղարկված են:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Այդ երկրների ներկայացուցիչները Դոհային մեղադրել են արաբական պետությունների ներքաղաքական իրադրության ապակայունացման, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ «Իսլամական պետությանը» եւ «Ալ Քաիդա»-ին աջակցելու մեջ: Ավելի ուշ բոյկոտի միացել են Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան, Կոմորյան Կղզիների Միությունը:

Читайте также  Bombardier Challenger
Translate »