Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ավիացիան հարված է հասցրել Դոնեցկի մարզում գտնվող Սնեժնոե բնակավայրին: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը:

Նրա խոսքերով՝ ավիահարվածի հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև ավերվել են քաղաքացիական օբյեկտներ: Տիմչուկը հավելել է, որ զինյալների կողմից երեկ հակաահաբեկչական գործողության ուժերի «Ան-26» ինքնաթիռը կործանելուց հետո ուկրաինական ավիացիան դադարեցրել է իր թռիչքները ռազմական գործողությունների գոտում:

Читайте также  Հետաքրքիր փաստեր միլիարդատերերի ինքնաթիռների մասին
Translate »