Չարթերային ինքնաթիռ


Ինչ է չարթերային ինքնաթիռը

Ի՞նչ է չարթերային թռիչքը գործարար ավիացիայում և ինչու՞  է տարեցտարի ճանապարհորդության նման տարբերակը դառնում ավելի ու ավելի պահանջված հարուստ մարդկանց շրջանակում:

Չարթերային չվերթ նշանակում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում, որն իրականացվում է կանոնավոր թռիչքների միջև ընկած ժամանակահատվածում: Չարթերային թռիչքի կազմակերպիչ կարող է հանդես գալ, ինչպես մասնավոր պատվիրատուն, այնպես էլ տուրիստական ընկերությունը, որը պայմանավորվում է ավիափոխադրողի հետ և ամրագրում է ինքնաթիռը սամանված երթուղիով թռիչք իրականացնելու համար:

Համապատասխանաբար, չարթերային թռիչքը գործարար ավիացիայում դա հատուկ չվերթ է, որի դեպքում պատվիրատուն  դառնում է ինքնաթիռի միակ ու լիիրավ վարձակալ որոշակի ժամանակահատվածում: Այս դեպքում ինքներդ եք որոշում թռիչքի օրն ու ժամը, երթուղին և ժամանակացույցում փոփոխությունները:

Այդ իսկ պատճառով էլ VIP չարթերային թռիչքները այսօր  մեծ պահանջարկ ունեն գործարար միջավայրում, քանի որ ժամանակակից աշխարհում ժամանակը հանդիսանում է գլխավոր արժեքներից մեկը:

Չարթերային ինքնաթիռները, դրանք միջին և երկար հեռավորությունների համար նախատեսված ժամանակակից օդանավեր են, որոնք ներկայացված են AVIAV TM (Cofrance SARL) բրոքերի բազայում:

Մենք աշխատում ենք աշխարհի խոշոր ավիաարտադրողների հետ ՝ Gulfstream, Bombardier, Dassault Falcon: Բոլոր ինքնաթիռները, որոնք ներկայացված են ընկերության կատալոգում, գտնվում են գերազանց տեխնիկական վիճակում և պատրաստ են թռիչքի:

Պատվիրել չարթերային ինքնաթիռ

Չարթերային ինքնաթիռի պատվիրման գինը

Մասնավոր չարթերային թռիչքի գնի ձևավորման վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • Ինքնաթիռի մոդելը. Խոշոր ինքնաթիռներն ավելի թանկ են:
  • Երթուղու բարդությունն ու երթուղու երկարությունը. Որքան շատ ժամանակ անցկացնեք օդում, այնքան շահավետ կլինի թռիչքի 1 ժամի արժեքը:
  • Լրացուցիչ ծառայությունների առկայութունը
  • Ուղևորների քանակը
  • Վարձակալվող ինքնաթիռի կայանման օրերի քանակը:

 

Քննարկել գները և հանգել որոշակի որոշման կարող եք AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետների հետ զրույցի ընթացքում: Դուք կարող եք նաև օգտվել ընկերության կայքում զետեղված թռիչքների հաշվիչից:

Читайте также  Ֆրանսիայի տեսարժան վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից

Իսկ այստեղ կներկայացնենք օրինակներ VIP չարթերային թռիչքի մոտավոր արժեքի վերաբերյալ:

Թռիչքը Մոսկվայից Նիցցա արժե 12.000 եվրո, իսկ երկու ուղղությամբ` 30.000 եվրո:

Մոսկվայից Փարիզ կարելի է հասնել 14.000 եվրոյով:

Օդային զբոսանքը Մոսկվայից դեպի Կուրշեվել և հակառակ ուղղությամբ կարժենա 40.000 եվրո:

Չարթերային ինքնաթիռների տոմսերի որոնում

Չարթերային ինքնաթիռի տոմսեր

Cofrance SARL ընկերության միջոցով կարող եք պատվիրել ոչ միայն VIP չարթերային թռիչք, այլ նաև ձեռք բերել չարթերային ինքնաթիռի տոմսեր:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության հետ համագործակցության առավելությունը նրանում է, որ մենք աշխատում ենք մեծ թվով ավիափոխադրողների հետ և կարող ենք առաջարկել Ձեզ հարմար թռիչքի ավիատոմսեր շահավետ գներով:

Այդպիսով կարիք չեք ունենա զանգահարել տասնյակ տուրիստական գործակալությունների և փնտրել լավագույն առաջարկ:

Մեր մասնագետները ավիացիոն ոլորտում երկար տարիների փորձ ունեն և աշխատում են օպերատիվորեն ու արդյունավետորեն, այնպես որ մենք կարող ենք արագ պատվիրել Ձեզ համար չարթերային ինքնաթիռի տոմսեր շատ կարճ ժամանակում և Ձեր թռիչքը անպայման տեղի կունենա առանց խոչընդոտի: Չարթերային թռիչքի տոմսը կուղարկվի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին: Պարզապես տպեք այն նախքան օդանավակայան ուղևորվելը:

Բացի այդ, Cofrance ընկերությունը առաջարկում է տարբեր լրացուցիչ ծառայություններ: Օրինակ, մեր օգնությամբ Դուք կարող եք պատվիրել տրանսֆեր դեպի օդանավակայան, որը կազատի Ձեզ օտար երկրում տաքսիստի հետ պայմանավորվելու անհրաժեշտությունից: Մեր օգնությամբ կարող եք ամրագրել համար հյուրանոցում կամ բնակարան վարձել, պատվիրել ուղղաթիռ-տաքսի կամ ուղղաթիռով էքսկուրսիա և նույնիսկ զբոսանավով զբոսանք:

Ավելացնենք նաև, որ բոլոր մասնագետները խոսում են ռուսերեն, և դա մեծապես հեշտացնում է հաղորդակցումը:

Չարթերային թռիչքների դրական և բացասական կողմերը

Իհարկե, չարթերային թռիչքներն ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Սկսենք դրականներից:

Այսպիսով, չարթերային ինքնաթիռների հիմնական դրական կողմերից է տոմսերի ցածր արժեքը, որը կարող է զգալիորեն նվազել թռիչքից մի քանի օր առաջ:

Читайте также  Ինչ օդանավերով են թռչում տարբեր երկրների նախագահները

Երկրորդ դրական կողմը, դա ուղիղ թռիչքն է: Որպես օրինակ կարելի է բերել այնպիսի երթուղին, ինչպիսին է Տյումեն – Հուրգադան: Այս երթուղու համար բացակայում են կանոնավոր թռիչքները, իսկ միջանկյալ թռիչքը շատ թանկ կարժենա:

Չարթերային թռիչքի երրորդ դրական կողմը, դա հնարավորությունն է ճանապարհորդելու հազվադեպ էկզոտիկ ուղղություններով:

Սակայն անհրաժեշտ է հիշատակել նաև չարթերային թռիչքների բացասական կողմերը, որոնք են՝

— տվյալ թռիչքների հաճախակի հետաձգումները կամ տեղափոխումները, որոնք չեն հանդիսանում օդանավակայանների համար առաջնային,

— թռիչքներ խիստ սահմանված ժամկետներին,

— «մղոններ կուտակելու», այսինքն ցանկացած բոնուսային ծրագրից օգտվելու հնարավորության բացակայություն:

Բացի այդ, չարթերային թռիչքի տոմսերը հաճախ կարելի է ձեռք բերել մեկնումից առաջ բացառապես կարճ ժամանակում, քանի որ նախօրոք վաճառել նման թռիչքների տոմսերը  շահավետ չէ:

Ընտրեք ճանապարհորդելու հարմարավետ և հուսալի տարբերակներ դիմելով AVIAV TM (Cofrance SARL)  ընկերությանը: