Ուղղաթիռի վարձակալություն


Cofrance ընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է ևս մեկ ծառայություն՝ ուղղաթիռների վարձակալություն: Արագ, հարմարավետ զերծ խցանումներից թռիչքը այժմ հնարավոր է դարձել: Դուք կարող եք այն իրական դարձնել Ձեզ համար վարձակալելով մասնավոր ուղղաթիռ:

Ինչպես  ուղղաթիռ վարձակալել

Ուղղաթիռի վարձակալության հայտի ձևակերպումը Ձեզանից ընդամենը մի քանի րոպե կխլի: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել մեզ, օգտագործելով ներկայացված հեռախոսահամարները կամ գրել՝ օգտվելով հետադարձ կապի ձևից: Դուք կգտնեք այն մեր կայքում:

Ընկերության աշխատակիցը անմիջապես կպատասխանի Ձեզ և բոլոր մանրամասները հստակեցնելուց հետո անմիջապես կձևակերպի պատվերը:
Ձեզ կտրվի մի քանի ճշգրտող հարց՝
• Որտեղ եք պատրաստվում թռչել,
• Քանի մարդ կլինի Ձեզ հետ,
• Երբ է Ձեզ հարմար թռիչքի ժամանակը:
Մեր խորհրդատուն կօգնի Ձեզ ընտրել ուղղաթիռի մոդելը, կճշտի նրա առկայությունը և կգրանցի Ձեր պատվերը: Ձեզ մնում է միայն ժամանել թռիչքի վայր նշանակված ժամին: Միակ բանը, որ կարող է դառնալ խանգարող հանգամանք, դա ոչ թռիչքային եղանակն է:

    

Որտեղ կարելի է թռչել ուղղաթիռով  — թռիչքների աշխարհագրություն

 

Ուղղաթիռների ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ թռիչք կատարելու համար անհրաժեշտ չեն հատուկ օդանավակայանների առկայություն: Դրանք կարող են թռչել ցանկացած հարթակից (նույնիսկ տանիքից) և վայրէջք կատարել գրեթե ամենուր:

Ուղղաթիռ-տաքսի ծառայությունը տարեցտարի ավելի պահանջված է դառնում Լազուրային ափում:  Օրինակ, Դուք կարող եք շատ կարճ ժամանակում Նիցցայից հասնել Մոնակո կամ ցանկացած այլ վայր տվյալ տարածաշրջանում: Ուղղաթիռի ևս մեկ անհերքելի առավելությունն այն է, որ Ձեր առջև բացվում են անհավանական գեղեցիկ տեսարաններ բարձունքից: Պատվիրեք զբոսանք ուղղաթիռով, օգտվելով Cofrance ընկերության ծառայություններից: Պարգևեք ինքներդ Ձեզ և Ձեր սիրելիներին անմոռանալի տպավորություններ:

Ուղղաթիռի վարձակալության արժեքը
Ուղղաթիռի վարձակալության արժեքը այսօր համեմատելի է տաքսի ծառայության արժեքի հետ, հակառակ այն կարծիքին, որ այն շատ թանկ է:
Bell 429 ուղղաթիռի 7 ուղևորների համար վարձավճարը կազմում է 2 000 պ.մ. մեկ ժամվա համար:
Մեկ ուղևորի համար թռիչքի միջին արժեքը (տևողությունը՝ 10-15 րոպե) 100-300 եվրո է, ինչը թեթևակի է գերազանցում տաքսի ծառայության արժեքին:
Մեկ ժամ տևողությամբ էքսկուրսիան Bell 407 ուղղաթիռով, նախատեսված 5 զբոսաշրջիկների համար, կարժենա 1000 պ.մ.:
Որպես լրացուցիչ ծառայության տարբերակ կարող եք ընտրել ՝ Ձեզ հետաքրքիր վայրում զբոսնելու, ռեստորանում ճաշելու , ընթրելու կամ այլ նպատակների համար վայրէջք ուղղաթիռով:
Նվիրեք Ձեզ և Ձեզ համար թանկագին մարդկանց վառ տպավորություններ: Վարձակալեք ուղղաթիռ աշխարհի ցանկացած վայրում Cofrance ընկերության միջոցով:

Читайте также  Ավիատոմսերի օնլայն ամրագրում