Ուղղաթիռի վարձակալություն


Ինչպես արագ մի քաղաքից մյուսը հասնել, չընկնել խցանման մեջ և հասցնել անել բոլոր գործերը օրվա ընթացքում: Ժամանակակից լուծումն է ուղղաթիռի վարձակալությունը AVIAV TM (Cofrance SARL) բրոքերից:

Ինչպես ուղղաթիռ պատվիրել

Ուղղաթիռի վարձակալությունը  մի քանի րոպեի գործ է: Անհրաժեշտ է կապ հաստատել ընկերության ռուսախոս մասնագետի հետ Ձեզ հարմար ցանկացած եղանակով ` հեռախոսով, կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով:

Ընկերության մասնագետը հնարավորինս արագ Ձեզ կզանգահարի, որին պետք է տեղեկացնել, թե ուր եք պատրաստվում գնալ և քանի մարդ կլինի Ձեզ հետ: Խորհրդատուն կօգնի Ձեզ ընտրել համապատասխան մոդելը և համոզվելով, որ ուղղաթիռը հասանելի է, անմիջապես այն կպատվիրի:

Թռիչքների աշխարհագրությունը

Ուղղաթիռների հիմնական տարբերությունը թեթև ինքնաթիռներից կայանում է նրանում, որ նրանք կարող են թռչել գրեթե ցանկացած վայրից և վայրէջք կատարել  գրեթե ամենուր: Տրանսպորտի այս տեսակով կարելի է հասնել աշխարհի ամենահեռավոր վայրերը, օրինակ` Ֆրանսիական Ալպերի շալեներ կամ օվկիանոսում թաքնված կղզիներ:

Ուղղաթիռով շատ հարմար է տեղափոխվել Լազուրային ափի մեկ կուրորտից մյուսը:  Դրա վարձակալությունը այս տարածաշրջանում մեծ պահանջարկ է վայելում: Օրինակ` ուղղաթիռով Նիցցայից Մոնակո հասնելու համար ծախսվում է առավելագույնը 15 րոպե:

Հիշեք, որ ուղղաթիռով թռիչքը, դա ոչ միայն հեռավորությունը արագ հաղթահարելու հնարավորություն է, այլև նոր տպավորություններ ստանալու միջոց, քանի որ թռչնի թռիչքի բարձրությունից աշխարհը բոլորովին այլ տեսք ունի: Ահա թե ինչու Cofrance SARL ընկերությունում Դուք կարող եք պատվիրել ոչ միայն ուղղաթիռ- տաքսի, այլ նաև դրանով շրջագայություններ:

Ուղղաթիռի վարձակալության արժեքը

Չնայած տարածված  կարծիքի, այսօր ուղղաթիռի վարձակալությունը մատչելի է:  Դրանով թռիչքի գինը  համեմատելի է տաքսի ծառայության արժեքի հետ:

10-15 րոպե տևողությամբ թռիչքի միջին արժեքը մեկ զբոսաշրջիկի համար կազմում է 100-300 եվրո, ինչը շատ բարձր չէ տաքսի  ծառայության արժեքից:

Մեկ ժամ տևողությամբ Bell 407 ուղղաթիռով շրջագայությունը, որը նախատեսված է 5 ուղևորի համար, կարժենա 1000 պ.մ.: 7 ուղևորի համար նախատեսված Bell 429 ուղղաթիռի վարձակալությունը կարժենա 2000 պ.մ.: Որպես լրացուցիչ ծառայություններ կարող եք ընտրել այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են՝ Ձեզ հետաքրքրող վայրում վայրէջքը՝ ոտքով էքսկուրսիայի նպատակով, ճաշ կամ ընթրիք ռեստորանում և այլն:

Читайте также  Գնել էժան ինքնաթիռի տոմսեր օնլայն: Ավիատոմսերի որոնում:

Նվիրեք Ձեզ երկնքում ճախրելու հաճույքը: Վարձակալեք ուղղաթիռ աշխարհի ցանկացած վայրում փորձառու և հուսալի ընկերության միջոցով: